Posted on February. 9. 2019
Լոս Անճելոս — Կիրակի 23 Դեկտեմբերին, Գարեգին Բ-ի եւ ԱՄՆ-ի Արեւմտեան թեմի առաջնորդ Հովնան Արք. Տերտերյանի մեղսակիցներ կեանքի սպառնալիք հնչեցուցին USA Armenian Life Magazine-ի եւ «Հայ Կեանք»ի խմբագիր Աբօ Չափարեանի դէմ։
Բացի մահւան սպառնալիքից, օր ցերեկով արեւմտեան թեմի առաջնորդարանէն դուրս եկան երեք մեղսակիցներ ու վայրագօրէն քանդեցին եւ գողացան բողոքի պաստառները:
Կիրակի ժամը 12: 30-ի մօտակայքը անոնք թեմի առաջնորդարանէն դուրս գալով քայլեցին դէպի բեռնատար կարքը որ օրինական կերպով կանգնած էր առաջնորդարանի առջեւ՝ մայթի մօտ, վայրագօրէն քանդեցին
բեռնատարի վրայ փակցւած բողոքի պաստառները ու քաշելով իրենց հետ տարին ու առաջնորսդարանէն ներս շպրտեցին:
Երեք հանցակիցները յստակ նկարահանւել են իրենց հանցաւոր գործողութիւններում: Սակայն, Հինգշաբթի, Յունւարի 4-ին, թերթիս տպագրութեան վերջին պահի դրութեամբ, նրանց ինքնութիւնը մնաց դեռեւս անյայտ:
Գլխաւոր մեղսակիցը (ճաղատ տղամարդ մը) տեսահոլովակում բացայայտւում է, որ հիմնական մեղավորն է, ով մահւան սպառնալիք հնչեցրեց Աբօ Չափարեանի դէմ, ասելով. « Որտեղ տենանք (բողոքի պաստառները)
պոկելու ենք։ Մի քիչ էլ շարունակէք վզներդ ենք պոկելու»։
Բողոքի պաստառները պատրաստւել էին Լոս Անջելեսի շրջանի Ամերիկահայ ցուցարարների կողմից որտեղ նրանք հայտարարում են Հայ Առաքելական եկեղեցում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր մասերում, մասնավորապես՝ Արեւմտյան թեմում, կոռուպցիայի դատապարտումը եւ խստիւ քննադատութիւնը կոռումպացված հոգեւերականների: