Արդյոք Թեքեյան Մշակութային Միությունը խաբե՞լ է Ամերիկահայ համայնքին. Ու՞ր են կորել ԹՄՄ-ի Արշակ Տիգրանյան վարժարանի շենքի վաճառքից գոյացած տասնյակ միլիոնավոր դոլարները

Posted on February. 14. 2019

Լոս Անջելեսի հայ համայնքի բազմաթիվ անդամներ դիմում են Ռամկավար կուսակցության առաջնորդներին և Թեքեյան Մշակութային Միությանը, որպեսզի նրանք դադարեցնեն ողողել միմյանց շռայլ գովասանքներով և շնորհել պարգևներ ու պատվոգրեր, ու դրա փոխարեն կենտրոնանան և նպատակաուղղվեն դեպի համայնքի կարիքները:
Կուրացած իրենց անձնական շահերից՝ նրանք հեռացրեցին ԹՄՄ-ի Արշակ Տիգրանյան հայկական վարժարանի ուսանողներին, անտեսեցին հիմնադիր նվիրատուների սուրբ նպատակը՝ ներկա և գալիք սերունդներին տալ հայկական կրթություն, ավիրելով հայկական ժառանգության և ինքնության պահպանման ամրոցը:

Իրենց մեղքերը քավելու համար նրանք պետք է ԹՄՄ-ի Արշակ Տիգրանյան հայկական վարժարանի շենքի վաճառքից ստացված գումարները (ավելի քան 10 միլիոն դոլար, ներառյալ` վաճառքի տոկոսները) վերադարձնեն համայնքին՝ ամբողջ գումարը հատկացնելով Կալիֆորնիայի  Հայ-ամերիկյան թանգարան և մշակութային կենտրոնին:
Այս հոդվածը միտվածէ ոչ միայն Թեքեյան Մշակութային Միությանը, որը գործում է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարության ներքո, այլ նաև բոլոր հայաստանյան կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին, մասնավորապես Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը  (ՀԲԸՄ-ին), որի ղեկավար Պերճ Սեդրակյանը և նրա գործընկերները անարդարացիորեն փակել էին Կիպրոսում գտնվող Մելքոնյան կրթական ինստիտուտը եւ ցանկացել վաճառել ինստիտուտին պատկանող գույքը։ Բարեբախտաբար, շնորհիվ Մելքոնյան ինստիտուտի շրջանավարտների դիմադրության, Կիպրոսի կառավարության միջամտությամբ և Կիպրոսի հայ համայնքի ժամանակին տրամադրված աջակցության, նրանց չարամիտ երազանքները չհաջողվեց իրականացնել։ (Ավելին` հաջորդիվ)։

Արդեն երեք տարի է, ինչ Թեքեյան մշակութային միությունը («ԹՄՄ») որոշել է փակել ԹՄՄ Արշակ Տիգրանյան հայկական վարժարանը («Արշակ Տիգրանյան»)։ Մինչ օրս վարժարանի և դրա գույքի վաճառքից ԹՄՄ կողմից ստացված 10 000 000 դոլար եկամտից ոչ մի լումա չի ուղղորդվել Լոս Անջելեսի ամենիկահայ համայնքին որևէ տեսակի աջակցության համար։
Լոս Անջելեսի լայնամասշտաբ հայկական սփյուռքը միշտ ենթադրել  է, որ ԹՄՄ և դրա տնօրենների խորհուրդը փակել է վարժարանը և վաճառել է գույքը շատ կասկածելի պայմաններում։ Վարժարանի փակվելուց հետո անցած ժամանակը միայն հաստատեց այն անարդարությունը, որ ԹՄՄ և դրա տնօրնների խորհուրդն իրականացրել էին ոչ միայն դպրոցի շրջանավարտների, ծնողերի, ուսուցիչների և բարերարների նկատմամբ, այլ այն հազարավոր հայ ներգաղթյալների նախնիների նկատմամբ, որոնք կտրել էին Ատլանտյան օվկիանոսը, ջանալով իրենց ազգի, իրենց պատմության, գրականության ու լեզվի սերմերը տնկել`ապահովելով լավ կյանք իրենց և իրենց երեխաների համար:

2016թ.-ին բարեգործ նվիրատուները հայց են ներկայացրել Թեքեյան մշակութային միության և դրա տնօրենների խորհրդի դեմ` պահանջելով 1 000 000 դոլար՝ ի Արշակ Տիգրանյան հայկական վարժարանի փակման հետ կապված վնասների։ Հայցը, որը ներկայացվել է Լոս Անջելեսում Կալիֆորնիայի գերագույն դատարան հայցվորի փատաբան Ստեֆան Հայրապետյանի (նախկին Հայրապետյան իրավաբանական ընկերություն) կողմից, լույս սփռեց ոչ միայն ԹՄՄ կողմից իրականացված անարդարության վրա։
Վարժարանը փակվելուց հետո տարիների ընթացքում, ԹՄՄ և դրա տնօրենների խորհուրդը բազմիցս հնարավորություն են ունեցել փրկելու դպրոցը և ապահովել դրա կայուն գոյությունը որպես առաջատար ուսումնական հաստատություն։ ԹՄՄ-ն, այնուամենայնիվ, ջանք չխնայեց փակելու վարժարանը։ Վարժարանը և դրա գույքը Սթենթֆորդի դպրոցին վաճառելու փոխարեն ԹՄՄ-ն կարող էր այն վաճառել հայկական ընկերության, որը կշարունակեր աշխատեցնել դպրոցը՝ որպես Արշակ Տիգրանյան վարժարան։ Չնայած ԹՄՄ-ն 13 000 000 դոլարի առաջարկ էր ստացել, և հայկական ընկերությունը պատրաստ էր բավարարելու ցանկացած պահանջ, ԹՄՄ-ն որոշեց փակել վարժարանը և վաճառել այն 14 750 000 դոլար գերշահույթով։ 1981թ մեծ մարդասեր և վարժարանի հիմնադիր Արշակ Տիգրանյանը վստահել էր ԹՄՄ-ին ղեկավարել վարժարանը և այդ ժամանակվանից  ԹՄՄ-ն իր սեփական միջոցներից դպրոցին նվիրաբերել է ընդամենը 100 000 դոլար։ Վարժարանը գոյատևել է մասնավորապես Կալիֆորնիայի՝ Լոս Անջելեսի հայ համայնքի միջոցներով և միլիոնավոր դոլարների նվիրատվությունների շնորհիվ։

«Մենք, որպես համայնք, պայքարել ենք Արշակ Տիգրանյան հայկական վարժարանի դռները բաց պահելու համար, բայց այդ հանցագործները թալանել են մեզ, մեր համայնքի ամենարժեքավոր գանձերից մեկը»,-ասում է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը։

Նա ընդգծում է. «Մենք, որպես համայնք, վստահել ենք ԹՄՄ-ին և դրա տնօրենների խորհրդին բարձր պահելու մեր չափանիշներն ու օգնել պահպանել մեր մշակույթը, բայց ԹՄՄ-ի հետ կապ ունեցող այս հանցագործներին ագահությունը ստիպեց գողություն անել մեր համայնքից։ Նրանք օգտագործեցին մեր համայնքի ռեսուրսները վարժարանը աշխատեցնելու համար, և երբ ժամանակը եկավ, նրանք փակեցին այն ու վաճառեցին ամենաբարձր գին առաջարկող հայտատուին, այնինչ նրանք կարող էին վաճառել վարժարանը այնպիսի մեկին, որը կշարունակեր աշխատեցնել այն։ ԹՄՄ-ի և դրա տնօրենների խորհրդի հետ կապված յուրաքանչյուր ոք պետք է ամաչի, հասկանալով այն անազնիվ արաքը, որ իրականացվել է իրանց կողմից այն համայնքի դեմ, որին նրանք պետք է ծառայեին, և որին իբր նրանք ծառայում են»։

«Այս գործը ներառում է բարեգործական կազմակերպության կողմից կատարված մի աններելի արարք։ ԹՄՄ-ն օգտագործել է Արշակ Տիգրանյանի առատաձեռն նվիրատուների և հայ համայնքի թանկագին մասնակցությունը` վարժարանը Լոս Անջելեսի հայ համայնքի հիմնասյունը դարձնելու համար», մեկնաբանում է հայցվորի փաստաբան Ստեֆան Հայրապետյանը։ «Մենք հույս ունենք, որ մեր դատական համակարգը ար-դարություն կհաստատի մեր համայնքի համար»։

Ներկայացուցիչը եզրապակում է. «որպես համայնք, մենք պետք է հեռու մնանք ԹՄՄ-ից և փորձենք կանխարգելել ապագայում ցանկացած կազմակերպության՝ Հայկական սփյուռքից գողությունները։ Ուստի բոլորը գիտեն և չեն մոռացել նրանց գործողությունները, այս խարդախության չորս հիմնական վարպետներն են` Արթին Արզումանյանը, Էդմոնդ Ազադյանը, Ջորջ Մադոսյանը և Փանիգ Քեշիշյանը` անշարժ գույքի գործակալը, ԹՄՄ տնօրենների խորհդի այլ անդամների Նուբար Բերբերյանի, Մարո Բեդրոսյանի, Վաչե Սեմերջյանի, Ռուբեն Թերզյանի, Հակոբ Վարդիվարյանի, Բաբկեն Մեգերյանի, Արտո Մանուկյանի, Արշավիր Գունջյանի և Գևորգ Քուեշքերյանի հետ միասին։
Դեռ քսան տարի առաջ հազիվ թե հնարավոր լիներ կանխատեսել այն, ինչին այսօր ականատես է լինում մեր համայնքը կազմակերպության ղեկավարների առնչությամբ, որոնք ֆինանսապես ոչնչացնում են իրենց կազմակերպության կողմնակիցներին, և ի վերջո, լայն իմաստով նաև, ամբողջ համայնքին։

Ուրախալի է, որ ամերիկահայ համայնքի մեծամասնությունն այլևս չի լռում։ Լուռ մեծամասնությունը վերածվել է հնչուն մեծամասնության, որը չի հապաղում խոսել և դատապարտել համայնքի կեղծարարներին: Մեծամասնությունն այլևս չի առաջնորդվում օսմանյան՝ «պահել կարևորագույն խնդիրները գորգի տակ» կեղծ ասացվածքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *