ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԵՐ ՀՈՎՆԱՆ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Posted on April. 7. 2019

Գրեց՝ Քրիս Չաքմաքյան
ՍՏԱՑՎԱԾ՝ 2019 ՄԱՐՏԻ 25-ԻՆ

Արցախի ազատագրման մութ ու մռայլ օրերից հետո, որոշեցի ինչ-որ կառուցողական եւ դրական բան անել:
1998թ.-ին ես որոշեցի հիմնադրամ ստեղծելԳյումրու երկրաշարժից տուժած եւ Արցախում զոհվածների որբերին եւ այրիներին օգնելու համար: Ես դիմեցի այն ժամանակվա Կանադայի Թեմի առաջնորդ Հովնան Տերտերյանին, որպեսզի թեմի միջոցով ֆոնդը հիմնվեր: Նրան չհետաքրքրեց իմ առաջարկը եւ փոքր-ինչ էլ թերահավատ էր: Նա ուզում էր, որ ես օգնեի միայն Թեմին: Մենք սկսեցինք հիմնել հիմնադրամը, նախնական ներդրում կատարեցինք 50.000 ԱՄՆ դոլարի, եւս 25.000 դոլար հաջորդ տարի եւ ստանձնեցինք ապագա տարեկան ներդրումներ կատարելու պարտականու-թյունները: Վերջին 25.000 դոլարի ներդրումը տրամա-դրվել էր Թեմական Բարեգործական Հիմ-նադրամին՝ մեր հիմնադրամի փոխարեն՝ առանց մեր հստակ համաձայնության եւ հրահանգի: Ֆոնդի կառավարման համար մշակվել էր սկզբունքների եւ նպատակների ուղեցույց: Շուտով նա առաջարկել էր տպել առակների մի գիրք եւ խոստացել էր մարել ֆոնդի գումարը գիրքը հրապարակելուց եւ վաճառելուց հետո: Նշված հրապարակչության արժեքը կազմում էր 13,800 դոլար, ինչն էլ երբեւէ չմարվեց: Այս երեխաներին օգնելու նպատակով 1999թ. Հայաստան էր փոխանցվել 13.550 ԱՄՆ դոլար: Երբ մենք ստուգեցինք ցուցակը, նրանցից եւ ոչ ոք Արցախից կամ Գյումրիից չէր: Ի վերջո, մենք բացահայտեցինք, որ դրանք իր խամաճիկ քահանաների երեխաներն ու ընտանիքներն էին Հայաստանում: Եվ կարող եմ ասել, որ նրանցից ոմանք նույնիսկ բավականին լավ վիճակում ապրում: Իմ կինը Հայաստան էր այցելել երկու անգամ 1999 թ. եւ 2001 թ.-ին, գտնելու այդ կարիքավոր ընտանիքներին եւ բաշխելու միջոցները:
2001թ.-ին կնոջս երկրորդ անգամ մեկնելուց առաջ ես մի քանի անգամ խոսեցի Հովնան Տերտերյանի հետ հեռախոսով, նամակով, ֆաքսով, որպեսզի կնոջս ժամանելուն պես նրան տրամադրվեր 12000 ԱՄՆ դոլար:
Չնայած նրա բազմաթիվ հավաստիա-ցումներին եւ խոստումներին, որ գումարը պատրաստ կլինի, Հայաստանում նա անընդ-հատ կնոջս մոլորեցնում էր եւ խոչընդոտում գումարի փոխանցմանըմակերեսային արդարացումներով: Ակնհայտ էր, որ նա իր պլաններն ուներ, եւ այդ տառապող երեխաների նկատմամբ կարեկցանք կամ հետաքրքրություն չէր ցուցաբերում: Մի քանի անգամ ապատեղեկատվու-թյունների եւ միջոցների չարաշահումից հետո, մենք ի վերջո որոշեցինք դադարեցնել հիմնադրամի գործունեությունը եւ խնդրեցինք գումարի մնացորդը փոխանցել Կանադայի «Հայաստան» հիմնադրամին: Երկար գլխացավանքներից եւ խոչընդոտ-ներից հետո, նա վերջապես կատարեց մեր խնդրանքը: Նրա Հարավային Կալիֆորնիա տեղա-փոխվելուց հետո, մենք բախտ ունեցանք ընտրելու Տ. Բագրատ Գալստանյանին՝ որպես մեր նոր Առաջնորդ: Նա կատարյալ ազնիվ, բարեպաշտ, սիրո եւ կարեկցանքի հոգեւորական էր: Նա հայ եկեղեցու իրապես խոնարհ ծառա էր, ամբողջովին նվիրված իր հոտին եւ իր առաքելությանը: Նա ճշմարիտ քրիստոնյա էր եւ անում էր այն, ինչ քարոզում էր: Շատ կարճ ժամանակում նա վայելեց բոլորի սերը, հարգանքը եւ հիացմունքը: Նա որդեգրել էր կյանքի ապահովագրության քաղաքականություն՝ նշանառելով Թեմին: Երբ Թեմը ֆինանսական դժվարություն ուներ, նա նույնիսկ խորհուրդ տվեց Թեմական խորհրդին կրճատել իր աշխատավարձը՝ մինչեւ տարեկան 30,000 դոլար: Մինչդեռ Կանադայում աղքատության սահմանագիծը տարեկան 27,800 դոլարն է: Այնուամենայնիվ, Հովնան Տերտերյանը ամեն ինչ արեց իր տիրապետության եւ հնարավորության սահմաններում իր իրավահաջորդին անհաջողության մատնված տեսնելու համար:
Իր միջնորդների միջոցով նա ծրագրեց, պլանավորեց Տ. Բագրատ Գալստանյանի հեռացումը եւ 10 տարի անց հասավ հաջողության՝ ընդհուպ մինչեւ ընտրությունների գիշերը պատվիրակների քվեարկության կեղծումով:
Ամբողջ համայնքը աղճատվեց, եւ շատ երիտասարդներ եւ հավատացյալներ թողեցին եկեղեցին:
Առաջնորդը խորապես վիրավորված էր, բայց նա ոչ մի դժգոհություն, չարություն չի արտահայտել, թշնամություն չի պահել:
Նրա միակ թողած խոսքերը հետեւյալն էին. «Ինձ դավաճանեցին իմ հոգեւոր եղբայրները»:

Armenian church reform-Ի ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Զարմանալի՞ է, թե ինչու մարդիկ չեն գնում եկեղեցի:
Դե, դա trickledown էֆեկտ ունի: Հայ-ամերիկյան համայնքի մեծաքանակ անդամներ հրաժարվում են նվիրաբերություն կատարել Հովնան Տերտերյանի ղեկավարության ներքո գտնվող Արեւմտյան Թեմի տեղական եկեղեցուն` նրա անլեգալ գործողությունների պատճառով:
Թեեւ նրանք այցելում են եկեղեցի, սակայն չեն քննարկում Հովնան Տերտերյանի նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը, այլ փոխարենը՝ արտահայտում են այդ վերաբերմունքը վերոհիշյալ ձևով:
Նրանք գալիս են եկեղեցի մոմ վառելու եւ հնագույն պատարագ լսելու համար: Երբեմն մնում են որոշակի հաղորդակցության համար: Մի այլ զանգված էլ, ովքեր իր անօրինականությունների մեջ էին, հրասթափված Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմից լուռ հեռացան եւ այլեւս չեն ցանկանում կապ ունենալ տերտերյանական թեմի նմանների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *