ՍԿԱՆԴԱԼ. Հայր Պարետը գաղտնի վաճառում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հողերը

Posted on August. 16. 2019

8 օգոստոս, 2019 — Երուսաղեմի հայոց պատրիարքարանում նոր սկանդալ է հասունանում։
NewsPress.am-ին բացառիկ մանրամասներ են ի հայտ դարձել հայ միաբանների կողմից իրականացվող գաղտնի գործարքների մասին։ Պարզվում է՝ միաբաններից ոմանք Իսրայելի իշխանությունների հետ գաղտնի գործարքների են գնում՝ նրանց միլիոնների դիմաց վաճառելով Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքները, որոնք պատկանում են ոչ թե միաբաններին, այլ պատրիարքարանին։
Այս միաբանները դեմ են գնում քրիստոնական հավատին ու օր ծերության եկեղեցապատկան հողերը վաճառում Իսրայելի իշխանությանը՝ պատրիարքարանին զրկելով այդ կալվածքների նկատմամբ սեփականության իրավունքից։
Ըստ մեր տեղեկությունների՝ Իսրայելի իշխանությունների հետ գաղտնի գործարքների հեղինակը Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբան հայր Պարետ Երեցյանն է, ում անձի, վարքագծի վերաբերյալ հայ համայնքում բազմաթիվ են դժգոհությունները։
Ըստ մեր տեղեկությունների՝ հայազգի մեծահարուստներից մեկը, ստանալով պատրիարքարանի կալվածքները գաղտնի վաճառելու մասին որոշակի տեղեկություններ, փորձել է իր սեփական միջոցներով ներդրումներ անել այդ կալվածքներում, որպեսզի դրանք չկարողանան վաճառել հրեաներին, և դրանք շարունակեն մնալ պատրիարքարանի սեփականությունը, սակայն դա նրան չի հաջողվել, որովհետև պատրիարքարանում նրա համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծել։
NewsPress.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հայր Պարետ Երեցյանի ապօրինությունները կալվածքները գաղտագողի վաճառելով չեն ավարտվումգ դատարանում չհայտնվելու համար նա ստիպված է եղել 500,000 ԱՄՆ դոլար վճարել այն աղջկան, ում հղիացրել է ու հետագայում պահանջել ազատվել երեխայից։
Պատրիարարքարանն, իմանալով Երեցյանի այս արարքի մասին, դրամահավաք է իրականացրել և հղիացած աղջկա բերանը փակելու համար նրան վճարել կես միլիոն դոլար, ինչն էլ բավարար է եղել, որ վարդապետից հղիացած աղջիկն ու նրա ընտանիքը դատարան չդիմեն։
Այս ամենն, իհարկե, կատարվել է Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից ծածուկ, քանի որ վերջինս հավատարիմ է պատրիարքարանին և տված իր երդմանը։
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այս ամենը իմանալու պարագայում մեկ վայրկյան անգամ չէր հանդուրժի հայր Պարետ Երեցյանին՝ սուրբ պատրիարքարանում։
Նշենք, որ հայր Պարետի հակաքրիստոնեական և ապազգային այլ գործերի մասին քաջատեղյակ է նաև Երուսաղեմի հայ համայնքը։
Մեր հայրենակիցների այն հատվածը, որը կախվածության մեջ չէ պատրիարքարանից, հայր Պարետ Երեցյանի գործունեության ու եկեղեցապատկան կալվածքները վաճառելու մասին ահազանգում է, իսկ հայ համայնքի այն հատվածը, որը որոշակի կախվածության մեջ է նրանից, այս ամենի մասին լռում է՝ չմոռանալով, սակայն, հայր Պարետի անվան հետ կապված մանկապղծության հայտնի սկանդալը(մանրամասները աղբյուրում)։
Հայր Պարետը համարվում է նաև իսրայելական իշխանությունների կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքարան գործուղված հատուկ լրտես։ Եվ, թերևս, այս լրտեսության արդյունքն է, որ հայր Պարետը կարողացել է գաղտնի ձևով Իսրայելի իշխանություններին վաճառել Երուսաղեմի Յավեթ 11 փողոցի, Փիլիպոսի աղբյուրի, Համբարձրման լեռան վրա գտնվող՝ պատրիարքարանին պատկանող կալվածքները։
Շարունակելի…
NewsPress.am-ը հայր Պարետ Երեցյանի գործունեության վերաբերյալ հաջորդ հրապարակումը կանի Երուսաղեմից, որտեղ մեկնում է լրագրողական հետաքննության։ Կոչ ենք անում հայաստանյան լրատվամիջոցներին ևս միանալ մեզ և փորձել բացահայտել՝ ինչ է կատարվում Երուսաղեմի հայոց պատրիարքարանում։
Դիմում ենք նաև ՀՀ իշխանությանը՝ հայապատկան կալվածքների՝ ապօրինի վաճառքի հարցն ու հայոց պատրիարքարանում առկա իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու կոչով։
http://newspress.am/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *