ՀՐԷՇԱՒՈՐ

Posted on December. 28. 2019

«Աշտարակները քաղաքի զարդն են, առագաստանաւերը՝ ծովերի, իսկ
երեխան զարդարում է ընտանիքը»:
Յունական

Ահաւոր, դժոխային, անհաւատալի էր Երեւանի ծննդատներից մէկի յանցաւոր գործունէութեան վերջին յայտնութիւնը՝ նորածինների առք ու վաճառքի վերաբերեալ, որդեգրման անուան տակ:
Երբեք պիտի չկարողանայի հաւատալ, որկարող է մեր երկրում երեխայի առեւտուրգոյութիւն ունենալ այն էլ կազմակերպուածծննդատան տնօրէնի ղեկավարութեամբ եւուղիղ մասնակցութեամբ:
Չնայած առայժմ, ոչ մէկ առարկայական փաստ է յայտնաբերուած, բայց առանց կրակի երբեք ծուխ չի լինում:
Ծննդականներին դիպչելը միայն օրինազանցութիւն չէ, այլ նաեւ համակարգային լրբութիւն՝ պիղծ բարոյական անդունդ: Չմոռանանք նաեւ, որ խաւարամիտ աւանդութիւն կայ մեր հայրենաբնակներից ոմանց մօտ, որ աղջիկ երեխան երբեմն անցանկալի է դառնում, նամանաւանդ երբ նրանք մէկից աւել են:
Ամօթ, հազար ամօթ հինգ հազար ամեայ մշակոյթ ունեցող երկրին:
Սպասում եմ ծանուցմանը, որ այս բոլորը իրական չէ:
Ռուբէն Յովակիմեան
25֊12֊19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *