ԽԱՌՆԱՇՓՈԹ

Posted on April. 16. 2020

«Անյագուրդ փառասիրութիւնը
մթագնում է մարդու ուղեղը,
եւ նա չի նկատում իրեն
սպառնացող վտանգը»:
Եզովպոս

Դժուարին ժամանակաշրջան է ապրում երկիրը այս օրերին: Համաճարակի չարիքը, որ համատարած է եւ շատ երկրներ հսկա-յական դժուարութիւններով են դիմագրաւում, մեր իշխանութիւնները ջանք չեն խնայում նրա վնասները նուազագոյնի հասցնելու եւ փառք ու պատիւ այդ գործին առնչուող ամբողջ անձնակազմին:
Ինչպէս իշխանութիւնների շրջանակը, նաեւ բուժման ոլորտի մասնա-գէտները՝ բոլոր մակարդակներով, մինչեւ իսկ անհատներ ինքնա-յօժար մատուցում են զանազան ծառայութիւններ: Արժանի է յիշատակել երեւանեան համաճարակագէտ բժշկուհու դէպքը, որ աւելի քան մէկ ամիս անընդմէջ մնացել է աշխատավայրում, իսկ երկու զաւակների հետ կապը եղել է միայն հեռաձայնով: Եւ դէպքը եզակի չէ, իսկ ժահրի դէմ պայքարը մեր սակաւ յաջողութիւններից է:
Այս բաւարար չլինելով, ունենք ընտրութիւնների արցախեան գլուխկոտրուկը, որ բացի նախկին գողատիրութեան տրամաբանութեան համակարգէն, որեւէ բանի չի համապատասխանում եւ առաւելաբար այլ տեսակ չարիք է այն տարբերութեամբ, որ ժահրի վերջը տեսանելի եւ կառավարելի է, մինչդեռ այդ խամաճիկ ընտրութեան հեղինակների խաղացած խաղերը ոչ միայն անտեսանելի, այլ նաեւ վտանգաւոր են: Թերեւս այն կը պարզուի, երբ այնտեղ այլեւս թալանելիք բան չմնայ: Այդ չի խանգարում, որ տեղի արտ-գործ նախարարը անմիտ յայտարարի, թէ «Արցախը պատրաստ է անհրաժեշտ ինքնապաշտպանութեան գործողութիւնների» (տես «Զարթօնք», 08-04):
Ըստ չցամաքող լրահոսի՝ իւրաքանչիւր ձայն գնահատուել է մօտ յիսուն դոլար, որ ճիշտ լինելու պարագային, որին չեմ ցանկանայ հաւատալ, գործ ունենք բարոյալքուած հասարակութեան հետ, եւ պարզ է թէ ի՛նչ է լինելու երկրորդ փուլի արդիւնքը՝ գուշակումներ անելու կարիք չկայ, խաղը խաղացուած է:
Բազմաթիւ դատա-իրաւական երկարաձիգ ու բարդ ձեռնարկների հետ մէկտեղ, ներառեալ հանրաքուէն, տեղեկացանք, որ անյայտ ու միայն իրեն հասկանալի պատճառներով՝ ԱՄՆ-ից ժամանել է մի այլ չարիք՝ առաջին նախագահը: Նա կամ յիշողութիւն չունի, կամ զգայարանները թուլացած են, կամ ինչ որ շահադիտական պատճառներից ելնելով խորհուրդներ եւ ցուցմունք է տալիս քառօրեայ պատերազմի դատական ընթացքի հարցաքննութիւնը դադարեցնել: Շատերին է յայտնի, որ այդ դժուարին չորս օրերից յետոյ, երբ զինադադարի պայմաններն էին քննարկւում, նա բանակցային զրոյց ունեցաւ իր ոխերիմ թշնամի Սերժ Սարգսեանի հետ, որ մնաց գաղտնի, եւ թերեւս այն վախը, թէ վերջինս կարող է բացայայտումներ անել քննչական յանձնաժողովի խմբին, որին հրաւիրուած է, ուստի ամենայն լրջութեամբ յայտարարում է, թէ այդ խումբը պէտք է լուծարել, քանի որ այն բանի չի ծառայում:
Ինչպիսի՞ անպատկառութիւն, որ դարձեալ եզակի չէ: Այն կարծիքն է տիրում, թէ ոմանք սպասում էին նման օրերին՝ իրենց ատելութիւնն ու թշնամանքը բացայայտ ցուցադրելու: Հանրայայտ Ծառուկեանը պահանջում է, որ իր խաղատան գործաւորների վճարումները հոգայ պետութիւնը, իսկ երկրի հայ միակ տղամարդ Ռոբը փաստաբանների միջոցով վնասաց հատուցում է պահանջում իր բիզնեսի կրած կորուստների դիմաց՝ վարչապետի դէմ դատական գործ յարուցելով:
Նրանց այդ վերաբերմունքը չէ զարմանալին, այլ այն սխալը, թէ ինչո՞ւ նրանք կողք-կողքի չեն, քանզի փայատէր են բազում գողօնների: Միթէ կարելի՞ է դառնալ երկրի ամենահարուստը ՝ընդամէնը մի քանի տարում՝ արդար գործելով եւ նախագահական ամսական եկամուտով: Անկեղծ լինելու համար խոստովանեմ, որ հարուստ լինելը յանցանք չէ, այլ չափազանց պատուաբեր, միայն թէ նրան հասած ուղին է, որ յաճախ խնդրոյ առարկայ է լինում, մանաւանդ մի երկրում, որ դեռ մի քանի տարի առաջ դասուած էր չքաւոր երկրների շարքին:
Իմ իմացութեամբ՝ թոյլ համա-կարգային սկզբունքների հետեւանք են այս երեւոյթները: Իշխանա-փոխութիւնը չի կարող յեղափո-խութիւն համարուել՝ անհրաժեշտ յատուկ տրամաբանութեան ու սկզբունքների բացակայութեամբ: Առաջին օրուանից անհրաժեշտ էր նախկինի բոլոր մնացորդները մաքրազատել՝ նկուղից մինչ տանիք, համաճարակի պահանջների սկզ-բունքով: Նորութիւն չէ, որ յեղա-փոխութեան օրէնքները բոլորից վերադաս են, որ կապուած են հոգե-բանական պատերազմի եւ արտա-կարգ վիճակի հետ:
Թերեւս անփորձութիւնը, կամ ինչ որ ստուերային ուժեր ունեցան իրենց ազդեցութիւնները: Բաւարար չէ, որ վարչապետը յայտարարի եւ կրկնի, թէ «պատին պիտի ծեփեն կամ աս-ֆալտին պիտի պառկեցնեն» օրինա-խախտ բոլոր պաշտօնեաներին կամ յափշտակուած գումարները «կոպեկ առ կոպեկ» պետական գանձարան պիտի մտնեն, փաստօրէն առայժմ միայն երկու բանտարկեալ կայ զանց առնելով գեներալ Մանուէլը: Ո՞ւր են տասնեակներով միւսները՝ նախկին քաղաքապետը, վարչապետները, իրաւական բարձր պաշտօնեաները եւ միլիոնանոց դղեակների տէրերը եւ բազում այլք :
Իրաւ է որ ոմանք երկրից փա-խել են իրենց մեղքերը գիտակ-ցելով, բայց ինչո՞ւ նրանց աւար-ները չեն պետականացւում եւ վերջապէս, ի՞չն է իրական պատ-ճառ կայ հանրաքուէ կազմա-կերպել, բոլոր տեսակի բար-դոյթներով ու ծախսերով, փո-խանակ ուղղակիօրէն Սահմանա-դրական դատարանը ազգային ժողովի որոշմամբ լուծարելու եւ մինչեւ երբ սաշիկ-միշիկների լափամանում սնուող լրատուա-միջոցները երկրում պիտի ջուր պղտորեն՝ ժողովրդավարութեան շղարշի ներքոյ, ստեղծելով կեղծ ու անբարոյ մթնոլորտ, չմոռա-նալով Արցախը:
Մենք կարծում ենք, թէ պետու-թիւնը հնակարկատի դերին չէ որ պիտի յանձնառու լինի, այլ սկզբուն-քային հայ հոգեբանական ապրելա-կերպի ճարտարարուեստի՝ իր բազմաթիւ երեսներով:

12 – 4 – 20 Ռուբէն Յովակիմեան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *