«Գարեգին Բ-ն արդեն Ամենայն հայոց կաթողիկոսը չէ, այլ որոշակի շարժման յարող 18-րդ կուսակցութիւն է». Ազատ Արշակեան

Posted on January. 16. 2021


Փաստօրէն, այլեւս Գարեգին Բ. Ներսիսեան Ամենայն Հայոց կաթողիկոս չի, էնպէս ինչպէս պարոն Ազատ Արշակեան ու իր նման տասնեակ հազարաւոր Հայ մարդիկ արտա-յայտուեցին ու դատապարտեցին:

Ի՞նչ անել:

Առաջին: Գահազուրկ անել Գարեգին Կտրիչ Ներսիսեանին:

Երկրորդ: Տեղապահ ընտրել Սուրբ Աթոռոյս:

Երրորդ: Կարգալոյց անել երկու տասնեակ արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ, սկսեալ Եզրասսից, Աջապահեանից, Խաչատրեանից հասնելով մինչեւ Գալստանեանին:

Չորրորդ: Յարմար առիթով գումարել Ազգային Ընդհանուր Ժողով ու ընտրել նոր, աղօթանուէր ու սրբակենցաղ Կաթողիկոս:

Սակայն, այս բոլորից առաջ, կարեւոր ա դիմել հետեւեալ քայլերին:

ա. Գարեգին Կտրիչ Ներսիսեան պէտք է ՀՀ Դատախազութեան մօտ, հրաժարի իր անուան տակ գտնւող բոլոր հարստութիւններից: Դրամատներում Մայր Աթոռի անունով գրանցւած բոլոր գումարները պէտք է վերադառնան իրաւատիրոջ:

բ. Գարեգին Կտրիչ Ներսիսեանի Մայր Աթոռից հեռացումը պէտք է տեղի ունենայ ԱԱԾի գլխաւորութեամբ, աշխարհիկ տարազով ու իր հետ տանելիքների ստուգումով: Ինչ որ առ այդ ինք կրում էր իր մարմնի վրայ, (բացի կօշիկ, տափատ ու փաճկոն) դա օրէնքով պատկանում ա Մայր Աթոռին:

գ. Իր հեռացումի հետ դատարկ ձեռքով պէտք է հեռացւեն նաեւ Մայր Աթոռի հոգեւորական պաշտօնեանները, առանց իրանց հետ տանելու համակարգիչների գաղտնաբառը:

Հետեւաբար, պէտք է զգոյշ ըլլալ:

Անկեղծօրէն՝
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *