ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

Posted on February. 19. 2021

Գրեց՝ ԱՆԹՕ ՍԱՀԱԿ
Կճոյան լրբազանի ու Աշոտ Սուքիասյանի գաղտնալսումի առիթով, Փայլակ Հայրապետյանը զարմացել է Կճոյանի բառապաշարի կապակցությամբ ու աւելացրել։ «Թող բոլորը լսեն ու համոզվեն, որ նա շարքային խուլիքան է, ոչ սրբազան։ Նա ժամանակին գողական է եղել, ինչ սրբազան։ …Հոյսով եմ, որ գոնէ այս ձայնագրությունից գետո նրան դուրս կշպրտեն եկեղեցուց։ Նա ի՞նչ օրինակ կարող է ծառայել միւսներին»։
Ի՞նչ վերաբերում է, պարոն Հայ-րապետյանի պահանջքին, ասեմ որ, արդար լինելով հանդերձ, մի քիչ ուշ է արթնացել։
Երկրորդ, ո՞վ է լինելու էն «սրբա-կենցաղ» եկեղեցականը Մայր Աթոռի, որ զինք «դուրս պիտի շպրտի»։ Չէ որ ձուկը գլխից է հոտած։
Երրորդ, մի պահ ենթադրենք, որ Գարեգին Բ որոշեց զինք «դուրս շպրտել» եկեղեցուց, ո՞վ պիտի պաշտպանի նոյն ինքն Գարեգին կարիճի։ Սրանք տոմինոյի քարերի նման իրար ետեւից պիտի ընկնեն։
Էն Գարեգինը, որ անցնող քսան տարիների ընթացքում 132 ազնիւ եկեղեցականներին կարգալոյց հռչակեց ու «դուրս շպրտեց» եկեղեցուց, վստահեցնում եմ պարոն Հայրապետյանին, որ չի համարձակվում Կճոյան լրբազանին գլխի մազին դպչել։ Դա կլինի ութերորդ մահացու մեղքը։ Դա կլինի իր վախճանը, որպէս ծայրապետ ամենայն վայոց։
«Լռութիւնը ոսկի է», ասում ժողովուրդը։ Ու Գարեգին կոչեցեալ անփառունակ արարածը դա էր անում, մինչեւ այսօր։
Ու էս բացայայտումից վայրկեաններ անց, Գարեգին կարիճը հեռախոսում է իր մեղսակցին՝ Կճոյան լրբազանին ու յորդորում, որ ամուր մնայ, որովհետեւ ինք՛ {Գարեգին} բարեխոսում է, չաստուածների մօտ, որոնք անպայման օգնության պիտի հասնեն թեւաւոր սատանաներով։
Սուտին պոչը կարճ է, սեւազգեստ սատանաներ Մայր Աթոռի։
Իսկ ո՞նց է արդարացնելու թութակ՝ Վահրամ լահանան էս բոլոր եղածները։
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *