Եվ եղան Հայեր…

Posted on February. 26. 2021

ԳՐԵՑ՝ Սամվել Հովասափյան
Եվ եղան Հայեր…
Շահան Շահնուր

Հայտնություն չի լինի եթե ասել, որ ծանր օրեր է ապրում հայաստանաբնակ և Արցախի հայությունը, մանավանդ այն ընտանիքների անդամներն, ովքեր ահավոր պատերազմի ընթացքում կորցրին իրենց երեխաներին, սիրելիներին։ Մանավանդ այն արցախահայերն, ովքեր զոհեր տալով, կորցրին նաև իրենց հայրենիքը, իրենց տուն-տեղը, բակ ու դուռը, դարերի ստեղծածը…
Եվ ինչպես միշտ, եղան՝ հայեր, ովքեր կամավոր ռազմի դաշտ գնացին, եղան նաև երիտասարդ հայեր, ովքեր հայրենիք վերադարձան, ռազմի դաշտ գնալու համար ու զոհվեցին…
Սակայն եղան նաև հայեր, ովքեր փախուստ տվին, փրկեցին իրենց կյանքը։
Եղան հայեր, ովքեր փորձեցին պատեհ առիթը օգտագործել, շահույթ ստանալու, հարստանալու համար։ Եղան և կան ժողովրդի կողմից մերժված նախկին հին ու նոր, ոչ՝ այրեր, ովքեր պահը պատեհ համարելով, զարկ տվին իրենց մոլուցքին, լծվեցին՝ հինը ետ բերելու, իրենց հակաժողովրդական իշխանությունը կրկին ժողովրդի վզին փաթաթելու մտադրությամբ։ Ո՞ւմ հայտնի չէ նման ձեռագործը։ Ո՞ւմ հայտնի չէ, թե՝ ովքեր են համազգային սգի, անելանելիության պահին, խուժանին կաշառելով, նրան փողոց դուրս բերել, որոնք ըստ այդ հների հայտնի ձեռագրի, կույր ատելությամբ, ջարդեցին ԱԺ-ի և կառավարական տան կահույքը, կատարեցին նաև մահափորձ ԱԺ-ի նախագահի նկատմամբ։
«Ո՛ղբամ քեզ հայ ժողովուրդ»։ Պատմությունը կրկնվում է, ինչպես միշտ, այսօր էլ կան հայեր, որ հայությունը թափով ինքնաոչնչացման են տանում, ինչպես միշտ, ինչպես հարյուրամյակներ, հազարամյակներ շարունակգգգ Այդ նրանք են, երեկվա մերժվածները, ովքեր այսօր գառան մորթի հագած, ստեղծել են ազգային փրկության կոմիտե, թե՝ ինչ և չեն խորշելու, չեն զլանալու երկիրը հասցնելու անդունդի եզրին, ինչ է որ իրենք իշխանությունը զավթեն։
Ե՛վ եղան Հայեր, ովքեր իրենց դիրքով, պաշտոնով, պետք է, որ հայի կողքին լինեին, բազմաթիվ երիտասարդ զոհերի ծնողների կողքին, տնավեր, բնավեր դարձած ընտանիքների, ծերերի, երեխաների, անօգնականների, չքավորների կողքին լինեին։
Հե՛նց միայն իրենց ներկայությամբ սփոփեին նրանց, հայության գլխին պայթած այս հերթական աղետի վիշտը թեթևացնեին։
Ո՛չ…
Նրանք՝ այդ երկու ամենակարևոր պետական և կրոնական այրերը, հավատարիմ հներին և իրենց անցյալին, նախ գերադասեցին ձայնակցել նրանց, եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ երկու այրերը, ոչ միայն չդատապարտեցին խուժանին, այլ մեղանչելով ճշմարտության դեմ, մեղանչելով ժողովրդի և իրենց պաշտոնի դեմ, այդ ծանր օրերին, կանգնեցին հների կողքին և պահանջեցին կառավարության հրաժարականը։
Եվ ո՛վ զարմանք, այդ այրերից՝ Հայաստանի Հանրապետության նախագահը, գերադասեց, այդ հների թողած երկրից մեծ Բրիտանիա բուժման գնալ։ Իբր թե ի՛ր պաշտոնավարած երկրում լավ մասնագետներ, ՀՀ-յան նախագահին վայել հիվանդանոցներ չկան։ Ո՛չ, իրեն վայել չեն դրանք, ինքը՝ թագաժառանգի բարեկամ և թագավորական երկրի նախկին քաղաքացի…
Ի՛հարկե որ հանրությունը իրավունքն ուներ իմանալու, որտեղ է երկրի նախագահը։ ՀՀ- նախագահի գրասենյակը իր պարտքն է համարել, պարբերաբար տեղեկացնել այդ մասին, և ահա, նա հիշել է, որ պարտականություններ ունի և հայրենիք է վերադարձել…
Հապա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը… Ինչեր չեն գրվում նրա մասին, հանցագործ հների հավատարիմ՝ զինակից, սեղանակից, այլ և այլ պիտակներ, ապա նրա հրաժարականի պահանջները։ Կարելի է վստահորեն ասել, որ հավանաբար նա միակ կաթողիկոսն է, որ արժանացել է հանրային նման հակակրանքի…
Որ ի սկզբանե Հայաստանի վերնախավը ու եկեղեցին անարգել են հասարակ ժողովրդին.
-Դա ապացուցված է հենց միայն գրաբառի գոյությամբ։ Ռամիկը ո՞վ է, որ հասկանա արքաների, իշխանների, եկեղեցու՝ ինքնակոչ սրբերի և մյուս մեծամեծների լեզուն…
-Դա ապացուցված է հենց միայն Հայաստանում քրիստոնեության բռնի տարածումով։ Ժամանակին, նրանք՝ պետության և եկեղեցու երկու՝ բռնակալներ, իրենց սրբեր անվանելով, տկարամիտ հրեայի ստեղծած պատմությունը, որը հրամցվել էր որպես կրոն, բռնությամբ հայության վզին փաթաթելով, ահա մինչև օրս շնչահեղձ են անում նրան…
Եթե ո՛չ, ապա թող ասեն, թե՝ այսօր, երկրի ներկա օրհասական պահին, ինչո՞վ են զբաղված, ո՞ւմ կողքին են կանգնած հայության երկու կաթողիկոսները, իրենց մի ամբողջ՝ սրբազանների և սուրբ հայրերի բանակով…
Սամվել Հովասափյան
Բեռլին, փետրվար 2021

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *