Posted on April. 21. 2021
Պատերազմից հետո գեներալ Մովսես Հակոբյանի հրապարակային ակտիվությունը ինձ համար կասկածելի դարձավ այն պահից սկսած, երբ Հայելի ակումբում հայտարարեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանիի տիկին Աննա Հակոբյանի ֆակտորը խոչընդոտել է իրեն պաշտպանել հայրենիքը ու նրա պատճառով իրեն մեկուսացրել են պատ երազմը ղեկավարող ռազմական հրամանատարական կազմից։
Համաձայնեք, ոչ մի լուրջ մարդ լուրջ չի ընդունի սա, որ որևէ գեներալի որևէ կին, թե-կուզև վարչապետի կին, կարողանա խոչընդոտել պաշտպանելու իր հայրենիքը։ Ըստ որում՝ թե Մովսես Հակոբյանի այդ անլուրջ հայտարարությունը, թե կարծում եմ դրա հետ կապ ունեցող եւ մինչ այդ սոցցանցերում, ֆեյքերով եւ ֆեյքնյուզերով տարածված նույնաբովանդակ «ինֆորմացիաները» արվում էին այն համատեքստում, թե իբրև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «առաքելությունն է եղել իր ամուսնու թելադրանքով «դավաճանական» ծրագրի իրականացումը, այն է՝ Արցախի հանձնումը»…
Ու գրեցի, որ որևէ լուրջ մարդ չէր հավատա Մովսես Հակոբյանի այդ հեքիաթին, որովհետև գոնե աչքիդ առջև են Արցախի այլ պաշտպանական շրջանների հրամանատարների անձնազ ոհ պահվածքը, որի արդյունքում կա՛մ թշ նամուն տարածքներ չեն զիջվել, կա՛մ եթե զիջվել էլ են՝ թերևս այլ հանգամանքներով պայմանավորված… յոթերորդ պաշտպանական շրջանի հրամանատար Քյոխը երևի դրա օրինակներից է:
… Իհարկե, Մովսես Հակոբյանը հավանաբար գիշերը հասկացավ, թե ինչ անհեթեթ միտք է ինքը արտահայտել ու արդեն հաջորդ օրը Արմնյուզ հեռուստաընկերության եթերից հերքեց ինքն իրեն… Իսկ նրա մոտ դա վատ չի ստացվում ի դեպ. նախօերին ցավ արտահայտել, թե շատ կասկածելիորեն սպառազինությունների ձեռքբերման պլան է փոխվել, հետո ասել, թե ցավոք չի փոխվել, այ եթե փոխված լիներ, այս վիճակը չէր լինի… Նույնը՝ Իսկանդերի պատմությունն էր, որ նա սկսեց, եւ թե ինչ ավարտ եղավ՝ բոլորս արդեն գիտենք… Այդուհանդերձ, պատերազմից հետո Մովսես Հակոբյանը չափազանց ակտիվ էր հրապարակային ելույթներով պատ երազմի «ճշմարտության» բացահայտման գործընթացում արդեն… Սակայն, արի ու տես, որ այդ ճշմարտությունն այլևս կարծես թե սպառնում է իրեն… Դեռևս պատերազմից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշ դրվագներ պատմեց յոթերորդ պաշտպանական շրջանի ու Եղնիկները պահելու մասին։ Նա անուններ չտվեց։ Բայց, ըստ նկարագրածի՝ երբ առաջնագծի այդ հատվածում զորքի մեջ խու ճապի դրսևորումներ են եղել, ինքը խնդրել է Հայաստանից Արցախ մեկնած էլիտար ստորաբաժանմանը ու Արցախի այլ խմբերի իրեն ուղեկցել առաջնագիծ, մերժում է ստացել. սա առանձին ուսում-նասիրության առարկա է ար-դեն ու դեռ հարց է, թե ինչո՞ւ է մերժվել, հիմնավո՞ր թե ոչ հիմնավոր է մերժվել, ու եթե ոչ հիմնավոր՝ ապա մերժողն եւ նրա առնչակիցներն ովքե՞ր են եղել։ Իսկ, ինչպես երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ նահանջի հրաման իսկապես եղել է եւ ինքն էլ հաստատեց, որ կարողացել են դա կանխելգգգ Եթե մենք տեսականորեն վերը նշված բոլոր անձանց կարող ենք համարել այս բանավեճում շահագրգիռ կողմեր, որոնք պատմում են կամ կարող են պատմել այն, ինչ իրենց շահեկան է, ապա նաև ուշագրավ էր այդ հատվածում կամավորականների, մասնավորապես Հովսեփ Ղազարյանի պատմածն եւ նրա ընկերների հաստատածը կամ լրացրածը /հանդիպածս միակ առարկություն-կարծիքը եղել է այն, որ ավելացվել էին նաև այլ կամավորական ջոկատների անուններ, որոնց Հովսեփ Ղազարյանը չէր նշել։ Հովսեփ Ղազարյանի պատմածով Քյոխը անգամ մեկնել է Ստեփանակերտ՝ ուժեր խնդրելու համար, ու հանրագումարելով բոլորի պատմածը՝ հանգամանքերի բերումով հաջողվել է չեղարկել նահանջ հրամանը եւ պահել թե՛ Եղնիկները, թե՛ Մարտակերտն ու Քարվաճառըգգգ Երբ կարդում ես այդ թատերաբեմի մասին նկարագրվածը, Թալիշի հատվածում թշնամու ներթափանցումը նեղ երիզով գրեթե նույնական է եղել Արցախի հարավ-արևելքի հետ, որտեղ էլ հայկական ուժերի դիմադրությունը կոտրելուց հետո թշնամին ճեղքել էր 4-5 կիլոմետրանոց նեղ երիզովգգգ Արցախի հյուսիս-արևելքում հաջողվել էր թշնամուն կանգնեցնել արդեն, միգուցե և ցավալիորեն պատկառելի թվով զոհերի գնով։ Ռազմական գործիչ չեմ ես, ամենևին չեմ հավակնում լինել ճշմարտության վերին ատյանը, բայց տեսանելիորեն դրա պատճառը նախ չհիմնավորված նահանջ հրամանի չեղարկումն է եղել, ապա ուժերի քիչ թե շատ մոբիլիզացիան եւ հետագա ճշգրիտ որոշումները պաշտպանության կազմակերպման մասով։
Եվ ո՜վ, զարմանք եւ ճակատագրի տխուր հեգնանք նաև հյուսիսից հարավ այս բոլոր պատմություններում կա Մովսես Հակոբյանի անունը… Երեկ վարչապետը շատ բաց ակնարկով հայտնի դարձրեց, որ յոթերորդ պաշտպանական շրջանում նահանջի հրամանի կողմնակիցը եղել է գեներալ Մովսես Հակոբյանը…
Մովսես Հակոբյանի նախկին հայտարարություններից վերջինի հետքերով 1 այլ գրառման մեջ ակնարկել էի Արցախում գործած ստվերային ԳՇ-ի մասին /այլ տպավարություն դժվար էր ունենալ պատմածներից/, որը մի կողմից ճնշում էր գործադրում այլ զինվորականների վրա չենթարկվել Երևանի հրամաններին (իսկ դրա մասին բերանից թռցրել էր նաև Վազգեն Մանուկյանը արդեն՝ թե ինչով է զբաղված եղել ինքը Արցախի հյուրանոցներից մեկում), մյուս կողմից աշխատում էին «մասնագիտորեն» խո տանել բոլոր հակահարձակման գործողությունները, որոնք Արցախին ու հայկական զինված ուժերին թողնում էին մահաբեր ինքնապաշտպանության հույսին, սակայն պարզվում է նաև՝ ակտիվ լոբինգ իրականացնելով առաջնագծի տարբեր հատվածներից նահանջ հրամաններն իրականություն դարձնելու ուղղությամբ…
Եվ արդեն ակնհայտ է, որ այդ բոլոր դրվագներում կա Մովսես Հակոբյանը… Կարծես թե չափազանց տեսանելի է դառնում պատերազմից հետո Մովսես Հակոբյանի կասկածելի հրապարակային ակտիվությունը՝ թեկուզև մանիպու լյացիաների ու շահարկումների գնով արագ հասնել քաղաքական ղեկավարության տապալմանը, այդ թվում՝ ռազմական հեղաշրջման եղանակով նաև, որպեսզի ճշմարտությունը չշրջվի արդեն իր դեմ… Իսկ այն շրջվում է… Եվ որքան էլ դեռևս ակտիվ դերակատարների կողմից քիչ բան է ասվում, Մովսես Հակոբյանն ինքն արդեն ահագին բան ասել է… Կարծում եմ, որ դժվար չէ մտովի պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե… -հաջողվեր «մասնագիտորեն» խոտանել բոլոր հարձակողական ու պաշտպանողական օպերացիաները, -բոլոր տեղերից նահանջի հրամանը իրականություն դառնար, թե ինչ կմնար Արցախից ու քանի օրում, անգամ սարսափելի է պատկերացնել, երբ Քարվաճառը արևելքից էլ անպաշտպան մնար, Մարտակերտն էլ զիջվեր, Ստեփանակերտն էլ, Ասկերանն էլ, իսկ Շուշին վերցվեր հարավից ու հյուսիսից՝ թեյ խմելով… Դեռևս ուզում եմ հավատալ, որ այս ամենը չէր արվում Երևանում իշխանությունը ամեն գնով տապալելու անբարո ցանկությամբ, ինչպես որոշ ազատամարտիկներ դրա մասին բարձրաձայնեցին, ինչպես՝ Կոռնիձորի Արոն եւ այլք… Ես Դեռևս չեմ հավատում, որ այդ աստիճան սահմաններ չկան…
Մովսես Հակոբյանն այս ամենին արձագանքել է «գեներալաբար»՝ «հոգեկան հիվանդ», ու տեսանելիորեն խեղճացած հավելել՝ «ես ո՞վ էի…»։ Սակայն մի՞թե այդ պատասխանը համարժեք է նրան, ինչ պատկերանում է աչքի առջև… Իսկապես՝ «ո՞վ էիք»…
Սա, անշուշտ, որևէ կերպ չի նվազեցնում պատերազմի համար իշխանության ընդհանուր պատասխանատվությունը, ինչը իր վրա վերցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը…