Posted on September. 21. 2021
Խմբագրական ծանօթութիւն. Ստորեւ՝ Յայտնի հրապարակախօս եւ մտաւորական Ալիս Սողոմոնեանի իմաստուն եւ քաջակորովի գրառումը Երջանկայիշատակ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգէն Ա -ի մասին ի հակապատկեր այսօրուայ վաշխառու եւ չկաթողիկոս, հայատեաց ու արիւնարբու թրքական «Գորշ Գայլերու» զինակից գարեգին բըըը-ի մասին։
Ձեր գրիչը միշտ թալար Տիկ Սողոմոնեան։
Լաւագոյնս՝ Աբօ Չափարեան
Գլխաւոր Խմբագիր
ԳՐԵՑ՝ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Համեմատելու բան չէ, բայց ստիպված եմ անել: Ինչպես լույսն ես ուզում խավարից տարբերել՝ պայծա՜ռ լուսի համեմատ խա-վարի գոյությունն ավելի թանձր ու անտանելի է երևում:
Պայծա՜ռ լույսը Վազգեն Առաջին Վեհափառն է, ում փառահեղ կերպարը ավելի սիրելի, ավելի հստակ ու շքեղ է հառնում անգամ նրանց աչքերին, ովքեր Վեհափառի ժամանակակիցը չեն եղել, բախտ չեն ունեցել շփվելու նրա հետ, բայց սիրում են ու մեծ ակնածանքով են արտաբերում ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌ անունը:
Ես ունեցել եմ Վեհափառի հետ հաղորդվելու պատիվը և հենց դրա համար էլ իմ ընկեր Հովհաննես Պապիկյանին խնդրել էի, որ Վեհափառին նվիրված գիրք գրի: Ես գիտեի, որ Պապիկյանը, Վազգեն Վեհափառի օրհնությամբ ու հաճախ նաև մասնակ-ցությամբ, երեք տարի շարունակ հեռուստատեսությամբ հաղորդումներ է վարել ու շատ նյութեր ունի: Ահա այդ նյութերի հիման վրա էլ գրվելու էր գիրքը և գրվեց:
Ես ամենայն սիրով հովանավորեցի «ՈԳՈՒ ՀԵՐԿԸ» գրքի 2500 օրինակ տպագրությունը, այն հույսով, թե հայ եկեղեցու բոլոր թեմերին կբաժանվի այդ սուրբ գիրքը, և նորօրյա հոգևորականները կունենան ու կհպարտա-նան, թե ի՜նչ կաթողիկոս ենք ունեցել:
Ահա այստեղ է, որ ես ստիպված պիտի գարեգին բ-ի անունը տամ՝ կապված այդ գրքի տարածման խնդրի հետ:
Խանդե՞ց գարեգին բ-ն, որ երկու օրինակ այդ գրքից ստանալով՝ ոչ մի կերպ չարձագանքեց: Ես Պապիկյանին առաջարկել էի, որ հանդիպում խնդրի գարեգին բ-ից, նրան առաջարկի, որ մեր ծախսերով տպագրված գիրքն անվճար ստանա ու պարզապես տարածի թեմերում: Ոչինչ ավել բան չէր պահանջվում գարեգին բ-ից:
Չարվեց:
Սխա՞լ կլինեմ, եթե եզրակացնեմ, որ այդ գիրքն արդեն ունեցող գարեգին բ-ն Պապիկյանի բազմաթիվ առաջարկներին իր օգնականի միջոցով խոստումներ տվեց հանդիպում նշանակել ու չարեց, պարզապես խաբեց, որովետև, հավանաբար, խանդն ու չարությունը չթողեցին: Ո՞նց կլիներ, հանկարծ տարածվեր, բա որ թեմերում կարդային ու (անշուշտ վախվորած, թաքուն) համեմատե՞ն իրեն այն Սուրբ Անձի հետ: Ի դեպ, ի հեճուկս նրա այդ վարմունքի, մենք Վեհափառի գիրքը սիրով նվիրաբերեցինք գրադարաններին, ուսումնական հաստատություններին և անհատներին: Լրագրերում գեղեցիկ արձագանքներ եղան, որոնցում ավելի գունեղ երևաց Վազգեն Վեհափառի պայծառ կերպարը:
Այս լուսանկարը, որ տեղադրել եմ, մի կախազարդ է (կուլոն), որ ես արծաթա-գործին պատվիրեցի պատրաստել, որ մշտապես կրեմ իմ կրծքին՝ զորակցություն եմ ստանում Վեհափառի հոգուց և պահում եմ որպես թալիսման:
Մոտ 40 տարի գահակալած Վազգեն Առաջին կաթողիկոսը, անգամ աթեիստական բազում ճնշումների տակ մաքուր պահեց իր անունը, իր կոչումը, հավատարիմ մնաց իր ժողովրդին ու վայելեց համայն հայության սերն ու համակրանքը:
Ներիր, Աստված, որ հիմա Քո հավատարիմ ծառա, երանելի Վազգեն Վեհափառին փորձում եմ համեմատել քաղա-քական գործիչ ու բիզ-նեսմեն գարեգին բ-ի հետ:
Կաթողիկոսի գահին նստած ներկա գարեգին բ-ն ամեն գործ ձեռնարկեց, բացի եկեղեցի-հավատավոր ժողովուրդ կապը ամրապնդելը: Հայաստանում դժվարին այս օրերին էլ քաղաքականությունը բերեց-խառնեց եկեղեցուն, անգամ իր թեմերի առաջնորդներին ու շարքային հոգևորականներին ստիպեց, որ ակտիվանան քաղաքականության մեջ՝ իր օրինակին հետևեն ու մերժեն ժողովրդի կողմից օրինական ընտրված իշխանությանը: Եվ իր հլու-հնազանդ հոգևորականները նույն ակ-տիվությամբ, ինչ ինքն է, խրվեցին քաղաքական այդ ճղճիմ խաղի մեջ:
Էլ ի՞նչ և ինչպե՞ս համեմատես, անտանելի է պարզապես: Իրական համեմա-տության մեջ պիտի լինի ԼՈՒՅՍԻ և խավարի համեմատություն:
…Որպես վերջաբան, ես «ՈԳՈՒ ՀԵՐԿԸ» գրքից մի հատված եմ մեջբերում, որ Վազգեն Վեհափառի պատկերացումն է մարդ-անհատի իսկակա՛ն կերպարի մասին, նաև Վեհափառի հորդորն է, թե ինչ հրամայական ունի մարդ-անհատը, որ այնպիսի՛ մաքուր պահվածք ունենա, որ իրեն բարի խոսքերով հիշեն, այլ ոչ թե… գահից ինքնակամ հրաժարվելու պահանջ ներկայացնեն իրեն:
ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌ. «Մարդ-անհատի հոգու գերագույն զարդը, գերագույն պարծանքը ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է, որով իր հոգուց արմատախիլ պետք է անի եսակենտրոն մղումները, ինչպիսիք են շահամոլությունը, ընչաքաղցությունը, կաշառակերությունը ու այլևայլ զերծարարություններն ու մոլորությունները»:
Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք գարեգին բ-ի ողբերգական վիճակը, երբ նա հիշյալ գրքում կարդացել է այս տողերը և հանկարծ ուզենա իր թեմերում տարածել այդ գիրքը: Բա հոգևորական-ները չե՞ն հարցնի (իհարկե իրենց մտ-քում, թե չէ կարգալույծ կլինեն), թե հիշ-յալ այդ բոլոր զերծարարությունները քե՛զ են վերաբերվում, ընկեր Չկաթողի-կոս գարեգին բ:
Սրան ի՞նչ ավելացնեմ, եթե նախորդ իմ երկու ստատուսներում պարզ ու որոշակի գրել եմ, թե քաղաքականության, բիզնեսի, զանազան մախինացիաների մեջ խառնվելն ու նաև երեխաներ ունենալը հարիր չէ մայր Աթոռի գահին բազմողին:
Մեծն Վազգեն Վեհափառի Անձի հանդեպ խորին սիրով ու հարգանքով՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ