Posted on April. 24. 2022
ՀՀ-ում ռուսալեզու դպրոցների ավելացման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտարարության մասին «Ազատություն» ռ/կ-ի հարցին պատասխանելով, ՀՀ կըրթության, գիտության, մշակույթի եւ մարմնամարզի նախարար Դերենիկ Դումանյանը ասել է նաեւ հետեւյալը. «Կոնկրետ այսօր խոսքը գնում է ռուսալեզու մեր հայրենակիցների, և ոչ միայն հայրենակիցների, նաև Հայաստան ժամանած ռուսալեզու գործարար միջավայրի համար, իրենց ընտանիքների անդամների համար ռուսալեզու կրթություն կազմակերպելու մասին»: Նախ՝ ՀՈՒՅԺ ԱՄՈԹԱԼԻ է, որ ՀՀ կրթության եւ ֆիլան-ֆալանի նախարարը, այն էլ՝ դոկտորի գիտական աստիճանով, իր խոսքում գործածում է հայերեն համարժեք ունեցող օտար բառեր, («Կոնկրետ» բառի հայերեն համարժեքներն են՝ որոշակի, թանձրացյալ…) նաեւ թույլ է տալիս օտարաբանություն/ռուսաբանություն. հայոց լեզվում խոսքը չի գնում, չի գալիս, չի երգում, չի պարում, այլ՝ ԼԻՆՈՒՄ է, հայերս էութենական ազգ ենք, բայց այս դոկտորը այդ տարրական բանն էլ չգիտի: ՀՀ օրենսդրությամբ՝ ԲՈԼՈՐ ՀԱՅԱԶԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ՝ անկախ իրենց քաղա-քացիությունից: Այսինքն՝ ՀՀ ֆիլան-ֆալանի նախարարը բացահայտ կոչ է անում խախտել ՀՀ օրենսդրությունը: Եվ մի հարցում պարոն ֆիլանֆալանին. եթէ վաղը, Ստամբուլի հայերի մի մասը, ինչ-ինչ հանգամանքների բերումով, գա ՀՀ, Ստամբուլում թուրքալեզու դպրոց հաճախած իրենց երեխաների համար թուրքերենով դասավանդող, այսինքն՝ թուրքակա՞ն դպրոց պիտի բացես: Զգուշացնում եմ ամեն տեսակի դումանյաններին՝ ՁԵՌՆԵՐԴ ՀԵՌՈ՛Ւ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ: ՄԻ՛ ՓՈՐՁԵ՛Ք ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՑԱՍՈՒՄԸ ԳՐԳՌԵԼ: ԴԱ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՎԱՐՏՎԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ: