Գարեգին Բ-ի հանցավոր կլանը

Posted on February. 15. 2023

Հեղինակ ՝ Ռոման Բաղդասարյան

Մենք միշտ փորձել ենք քիչ քննադատել Կաթողիկոսի, Պարգևի և Եզրասի մաֆիային, որպեսզի չվրդովենք հավատացյալներին։ Սակայն հիմա պարզ է դարձել, որ իզուր չէ, որ ես բացասաբար եմ գրել այդ մարդկանց մասին, որոնք Աստծո հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։
Կաթողիկոսն, ըստ էության, կրիմինալ աշխարհի մի մասն է, և հենց կրիմինալ հեղինակություններն են հարցեր որոշողները ։
Ռուսաստանում, չգիտես ինչու, նրա եղբայրն է պատասխանատու բոլոր
եկեղեցիների համար: Իսկ ի՞նչ է, մենք ուրիշ քահանաներ չունե՞նք։ Սա ի՞նչ ընտանեկան մաֆիա է, որն իր ձեռք է վերցրել բոլոր եկեղեցիների ֆինանսական հոսքերը:
Պատմությունը կրկնվում է. սկզբում ողբերգություն է, հետո՝ նույնն է,
բայց արդեն ֆարսի պես։ Միջնադարում հայտնի “Բորջիա” կլանը, որի ներկայացուցիչները զբաղեցնում էին նույնիսկ Հռոմի պապի Սուրբ Աթոռը, հայտնի դարձավ իշխանության, փողի և այլասերվածության հանդեպ իր անկասելի հակումով, դիակների, ինչպես թշնամիների, այնպես էլ ընկերների միջոցով նպատակին հասնելու ունակությամբ:
Այսօր այդ օրերի ողբերգական պատմությունը ֆարսի տեսքով կրկնվում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնում ՝ Սուրբ Էջմիածնում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հին հռոմեական դինաստիայի ներկայացուցչի օրինակով, ենթադրաբար յուղոտ պաշտոններ է վաճառում իր շրջապատին, այստեղից էլ գալիս է այլասեռվածությունը հոգևորականների շրջանում, քանի որ բարձրագույն հոգևոր հիերարխիայում պաշտոն զբաղեց-րած մարդիկ բացարձակապես հեռու են ցանկացած հոգևորությունից: Ես միշտ ուշադիր լսում եմ, թե Եզրասն ինչ է ասել ու ասում։ Հենց Եզրասն է սեղանի շուրջ ասել մի օլիգարխի ՝ հոգևոր կոչում ու պաշտոններ ստանում են ոչ միայն հավատի համար…
Եզրաս Ներսիսյանը ՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի այսօրվա առաջնորդը, շատ արտասովոր մարդ է։ Լրագրողների այն հարցին, թե ում հետ է խորհրդակցում իր եղբայրը կարևոր որոշումներ կայացնելիս, ցինիկաբար պատասխանել է. “Միայն Սուրբ Հոգու հետ”։
Ի դեպ, այս մարդը ոչ մի սուրբ բան չունի, եւ դրա մասին շատ բան է գրվել:
Հավատքի հանդեպ նման մոլեռանդ նվիրվածությունը ոչ մի կերպ չի կապվում նրա փաղաքշական մականվան հետ “իշուկ”՝ ճեմարանի սաների հանդեպ ոչ պլատոնական սիրո համար: Պատմում են, որ անգամ եղել է դեպք, երբ Եզրաս Ներսիսյանին քիչ էր մնում մեղադրեին մանկապղծության մեջ։ Լուրեր են շրջանառվում այն մասին, որ մեծ դժվարությամբ այն ժամանակ ապագա կաթողիկոսը կարողացել է կոծկել Արգենտինայից Հայաստան ժամանած 13-ամյա տղայի բռնաբարության գործը ։ Այս դեպքի մասին իր բլոգում պատմել է նաև սարկավագ Անդրեյ Կուրաևը ։
Ինչպես գրում են սոցցանցերի հայ օգտատերերը, լսել, թե ինչպես է Եզրաս Ներսիսյանը ճամարտակում մեղքի մասին, ամենազավեշտալին է, որ կարելի է լսել և հիշում են, որ Facebook-ում ոչ այնքան վաղուց մի անհավանական գրառում է հայտնվել, որը հայ լրագրողները երկար ժամանակ ուսումնասիրել են և եկել այն եզրակացության, որ արգենտինացի տղայի պատմության մասին գրվածը ճշմարտություն է, որը պետք է արժանանա իրավապահ մարմինների քննությանը և ուշադրությանը ։ Խոսքը հենց Եզրաս Ներսիսյանի մասին էր ։
Եվ այսպես, օգտատեր Արծրունի Ավետիսյանը գրում է, որ 80-ականներին Արգենտինայում ավտովթարի հետևանքով որբացել է ազգությամբ հայ Միքայելը, որին տեղի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը ուղարկել է Հայաստան, որպեսզի նա անտեր չմնա և սովորի Էջմիածնի հոգևոր ճեմարանում։
Օգտվելով տղայի ճնշված ու անտեր վիճակից՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը, իսկ այժմ՝ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը (այն ժամանակ ճեմարանի սան), շատ տգեղ է վարվել 13-ամյա տղայի հետ։
Եզրասի այս և մյուս խախտումներից շատ լավ տեղյակ էԳարեգին Բ-ն ։
Ըստ շրջանառվող լուրերի ՝ Էջմիածնում այսօր լավ պաշտոն կամ կոչում ստանալու համար անհրաժեշտ է անձնական նվիրվածություն ցուցաբերել կաթողիկոսին, կարելի է նաև ՝ Եկեղեցու Բարձրագույն հիերարխների հետ սերտ կապ ունեցող կրիմինալ կառույցների միջոցով։
Այս վիճահարույց հայեցակարգը Գարեգին Բ-ն բարձրացրել է բարձրագույն աստիճանի ։ Փողի հանդեպ սերը ընտանեկան” սուրբ” գործ է: Հանուն փողի Ներսիսյանն ու նրա շրջապատը պատրաստ են ամեն ինչի։
“Փողից հոտ չի գալիս”, – սիրում է այս արտահայտությունը կրկնել Գարեգին Բ-ն ։ Նա նույնիսկ բիզնեսի հիմունքների դասընթաց մտցրեց Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանի ուսումնական ծրագրում։ “Մենք պետք է կարողանանք փող սարքել”, – ձեռքերը շփելով ասում է հավատացյալ հայ ժողովրդի առաջնորդը։ Ակնհայտ է, որ նա մոռացել է Հիսուս Քրիստոսի մասին, ով վաճառականներին վտարեց տաճարից։ Իսկ Ներսիսյան եղբայրների բիզնես-կայսրությունը, որը տարածված է նախկին Խորհրդային Միության տարածքում, ընդլայնման միտում ունի։
Նաև հեռավոր արտերկրներն են “համեղ պատառ”։ Նշանակումներ ստացած հոգևորականները օժտված են ոչ այնքան հոգևոր, որքան առևտրային առաջադրանքներով։ Ի՞նչ է հավատը: Եկեղեցին կսպասի։
Այսօր Ռուսաստանի բոլոր եկեղեցիները, ըստ էության, գումար են վաստակում միամիտ հայերի արցունքների ու հույսերի հաշվին։ Եվ բոլոր ֆինանսական հոսքերն ուղղվում են Եզրասին ։ Յուրաքանչյուր ոք, ով հրաժարվում է գումար տալ, կսպանվի կամ կձերբակալվի կեղծ մեղադրանքներով: Հիմա ես ձեզ առաջարկում եմ տեսնել, թե ինչպես է Գարեգինի եւ Եզրասի եղբորորդին շրջում եկեղեցիներով եւ գումար հավաքում։ Ուշադրություն էկրանին։ Այս տեսանյութը Իրկուտսկից է, ուր կաթողիկոսի հրամանով եկել էր եղբորորդին՝ Իրկուտսկի շրջանի հայերի վրա հաշվիչ դնելու համար։
Ռուսաստանում հայկական եկեղեցիները վերածվել են առևտրի կենտրոնների։ Օրինակ, Մոսկվայի եկեղեցին ավելի շուտ շուկա է: Հսկայական գումարներ են վաստակում խանութները, նաև հյուրանոցի համարները, որտեղ հարուստ մարդիկ մարմնավաճառներ են բերում։ Պատկերացրեք եկեղեցու ներսում սենյակներ են վարձում , ինչպես մոթելներում՝ սեքսով զբաղվելու համար։ Եզրասը ողջունում է նման հաճախորդներին, քանի որ դա հիանալի եկամուտ է։
Նաև եկեղեցու տարածքում՝ մեծ գումարի դիմաց , իրավունք է տրվում հարսանիք անցկացնել, չնայած, որ դա արգելված է Աստվածաշնչում։
Եկեղեցու ներսում հարբած հյուրերը միմյանց հայհոյում են, կռվում և հարբած աղջիկներին քարշ տալիս զուգարան ՝ օրալ սեքսով զբաղվելու համար ։ Եզրասն այդ ամենը գիտի, բայց նրա համար կարևորը եկամուտն է ։
2018 թվականին Եզրասը զանգահարել է ФСБ և մատնել երիտասարդ տղաներին ու աղջիկներին, որոնք հավաքվել էին հանրահավաքին՝ ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդին։ Ուղղակի խայտառակություն։ Երեխաներին ձերբակալել են Եզրասի հրամանով, որը ցրելու պահին կանգնած էր պատուհանի մոտ եւ նայում էր վա-րագույրի հետևից։ Ինչպես հետագայում պատմեց նրա օգնականը, նա գոհ ծիծաղում էր: Հենց Եզրասն է հրաման տվել Նիկոլ Փաշինյանի դեմ ֆեյք էջերից գրառումներ անել, և հենց նրա քահանաներն ու աշխատակիցներն են համացանցում պատերազմ մղում Փաշինյանի դեմ։
Ինչպես ինձ պատմեցին “Հայասա” պարային համույթի պարողները, Եզրասը պահանջել է բոլոր երեխաներին ստիպել հոդվածներ գրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Համույթի երեխաներն ու ղեկավարը հրաժարվեցին դա անել և գրողի ծոցն ուղարկեցին Եզրասին։
Շատ ցավալի է Ռուսաստանի հայկական եկեղեցինե-րում տիրող անարխիայի մասին գրելն ու խոսելը։
Ցավալի է խոսել նաև Մոսկվայի հայկական եկեղեցու մասին, որտեղից միլիարդներ են գողացել։
2004թ. հոկտեմբերին Մոսկվայում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդությամբ և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ի մասնակցությամբ օծվեցին Հայոց Մայր տաճարի հիմքի քարերը:
Պատկերացրեք, որ եկեղեցին կառուցվում էր 1996 թվականից մինչև 2013 թվականը, գրեթե քսան տարի: Բանն այն է, որ ի սկզբանե ոչ ոք չէր պատրաստվում եկեղեցին գործարկել, ամեն ինչ այնպես էր ծրագրված, որ գործարարներից անընդհատ փողեր քցել ու զբաղվել փողերի լվացմամբ։ Դա հիանալի ստացվեց Գարեգինի ու Եզրասի մոտ, ովքեր փող գողանալու համար երեք անգամ փոխեցին եկեղեցու նախագիծը։ Շատ շինարարներ, ովքեր աշխատում էին շինհրապարակում, ասում էին, որ անզեն աչքով էլ երևում էր, որ հիմնական նպատակը ժամանակ ձգելն ու օլիգարխներից փող շորթելն է։ Ի դեպ, տարօրինակ կերպով շինարարության համար գրեթե ոչինչ չտվեց Արա Աբրահամյանը, որն էլ Եզրասին իշխանության էր բերել Ռուսաստանում։ Պետք է հասկանալ, որ Արա Աբրահամյանը վռնդել էր Տիրանին (նախկին վանահայրին) և նրան փոխարինել Եզրաս ավազակով ՝ իրար մեջ փող կիսելու պայմանով։
Իրականում նույնիսկ 2013 թվականին շինարարությունը չէր ավարտվի, եթե Մոսկվայի փոխքաղաքապետ Ռեսինը չխայտառակեր հայ համայնքին և Եզրասին ։
Նա հավաքեց հայերին և ասաց.. հայե՛ր, չե՞ք ամաչում։ Մեկ ամսվա ընթացքում Մոսկվայում առևտրի կենտրոններ եք կառուցում, և քսան տարի չեք կարող մեկ եկեղեցի կառուցել.:
Ասում են ՝ Սամվել Կարապետյանը ամոթից կարմրեց ու ամոթից քիչ էր մնում գետնին ընկներ։ Ցավոք, այս հայկական եկեղեցին դարձել է սկանդալների առարկա, որտեղ 1,5 մլն դոլար է ներդրել հայկական թանգարանի կառուցման համար գործարար Ռուբեն Գրիգորյանը։ Հետագայում էլ կռվեց Եզրասի հետ ՝ ցեխ լցնելով նրա վրա։
Գարեգինի եղբոր մասին մենք կարող ենք երկար խոսել, բայց մի բան պարզ է, որ նա լկտի, մարդագայլ և պետականության դեմ աշխատող մարդ է։
Կեղծավորության և կոռուպցիայի, այդ թվում հոգևոր պղծությունից Հայաստանի մաքրումը նոր իշխանության կարևորագույն նպատակն է։ Եվ Հայ Առաքելական եկեղեցին Գարեգին Բ Կաթողիկոսի և նրա կլանի արատներից մաքրելը առաջնային խնդիր է։
Այս հոդվածի մասին պատմող տեսանյութը ձեզ հասանելի կլինի շուտով Ռոման Բաղդասարյանի տելեգրամյան ալիքով՝ https://t.me/romanbagdasaryan?fbclid=IwAR28nycI6j6MM0TlUrylXwZ-pajLfzvfxCGI8RyNSXlUUGdWn3SbvyBx9bI
Ռոման Բաղդասարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *