Posted on February. 15. 2023
Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան (Սեն Ռաֆայել)
«Ինքնիշխանութիւնը իմաստուն քայլերով են պահպանում, ոչ միայն լայն թիկունքով»: Սոփոկլէս:
Բերձորի միջանցքը նմանւում է մանկութեանս տարիներին կարդացած հեքիաթներին, ուր վիշապը տիրանում էր աղբիւրին ու ջրից զրկում բնակիչներին: Տար-բերութիւնը այն է, որ այսօր այն հեքիաթ չէ: Խնդրի լաւագոյն լուծումը՝ ուժով այն գրաւելն է քանզի դիմացը, միայն ուժի լեզուն գիտեն Աւա՜ղ անհրաժեշտ այդ ուժը, դեռ չունենք: Եթէ Ալիեւը, մեզ ոչնչացնելու նպատակով երեք տասնամեակ սպասեց՝ վերականգնելու իր զօրութիւնը որ յայտարարում է բացէի ի բաց, ապա մենք չկարողացանք նոյնը անել՝ կորցնելով մեր ունեցածը: Փառապանծ յաղթանակներ գրանցած մեր բանակը այլեւս նոյնը չէ: Ճիշտ է ասուած, որ ամէն պատերազմից յետոյ մնում է երեք դասակարգ՝ հաշման-դամներ լալկաններ եւ, գողեր: Կարծում եմ մենք եւս այդ վիճակի ենք, եւ մեզ մնացել է աշխարհի դռները թակելով աղերսել, որ օտարները մեզ սատար լինեն եւ հանդարտեցնեն Ալիեւի կրքերը: Պարզ չէ վիճակը, եւ նուրբ դիւանագիտութեան կարիք կայ որ եւս չունենք եւ արդեօք ունեցե՞լ ենք:
Փայլուն մտքերով առատօրէն օժտուած հայրենի քաղաքական գանգերը չեն դադարում տարատեսակ լուծումներ ցուցադրել մեր ապագայի եւ տիրող վիճակից փրկուելու (փրկչի պակաս չունենք): Ոմանք առաջարկում են անյա-պաղ հեռանալ ՀԱՊԿ ի կազմից – միւսները, թէ անհրաժեշտ է մոռանալ ռուսների հետ կապը, շրջուել դէպի ԱՄՆ ը՝ համոզմունքով, – որ նա մի քանի օրում կը հարթի բոլոր անպատշաճութիւնները գեղեցիկ անուրջ: Ուրիշներ նման տարբեր յոյսեր են կապում ԵԽ Հնդկաստանի եւ այլ երկրների հետ՝ մէկը միւսից աւելի կամ նուազ տգէտ ու անիմաստ: Հասարակութեան մի զանգուած, յամառօրէն կառչած է Պուտինից ոչ մի պատճառով երես չդարձնելու մտքին: Նրանք շեշտում են, որ թէպետ 44-օրեայ դժոխքի թոյլատրողը եւ վերջ դնողը նա էր բայց Ուկրաինայում տեղի ունեցող բախումները թոյլ չեն տալիս առաւել ուշադրութեան արժանացնի իր դաշնակից հայերին: Ճիշտ է՞ արդեօք երբ ռուս ԱՆ մամուլի քարտուղար Մ. Զախարովան լիաթոք յայտարարում է թէ իրենք լրջօրէն զբաղուած են Ալիեւի ու, ՀՀ միջեւ՝ Բերձորի եւ ընդհանուր յարաբերութիւնների խնդիրները կարգաւորելու գործով Կ ուզէի հաւատալ, որ այդ բոլորը իրաւ է: Զանց չառնենք այն փաստը, որ ռուս փոխվարչապետ Օվերչուկը բացայայտօրէն յայտարարեց, թէ միջազգային հիւսիս հարաւ մայրուղին կարող է – անցնել Ադրբեջանի եւ Իրանի միջեւ՝ փոխանակ ՀՀ ի, եթէ – վերջինս շարունակի ապրանքափոխանակումը խաթարել տարածքում եւ յապաղի այդ ուղղութեամբ լուծումներ գտնել միեւնոյն ժամանակ շեշտելով թէ բացառուած չէ, Բաքու Նախիջեւան կապը եւս ապահովել Իրանի – տարածքով: Բացի այդ, երբ անցած սեպտեմբերին ազերիները դարձեալ ներխուժեցին նոր տարածքներ գրաւելով եւ հարիւր աւոր ) զոհ պատճառելով ՀԱՊԿ, սպայակոյտի պետը անվարան պատասխանեց հայերի օգնութեան կանչին՝ թէ հայերը եւ ազերիները դրացի են եւ թող իրենց խնդիրների դիւանագիտական միջոցներով ուծեն: Այդպէս է կեանքը լուսահոգի մօրս ասածի պէս «եղունգ ունես գլուխդ քորի:» Ժամանակն է այդ սկզբունքով եղունգ աճեցնել:
Թէեւ Ռուսների նկատմամբ ատելութեան կոչերը բաւական տարածուած են, բայց բնակչութեան մի շերտ դեռ շարունակում է մնալ ռուսախօս: Դա անհատական բնոյթի է եւ արգելելու, որեւէ պատճառ չկայ համազօր այլ լեզուների:
Աներկբայ փաստ է, որ շատերն են ցաւակցում մեր եւ դրացի բորենիների միջեւ եղած վիճակին բայց այդ ամէնը, պարկեշտ խօսքից աւելի չէ: Դիւանագիտութեան դաշտում պարտաւոր ենք զգոյշ եւ խորը մտածուած քայլեր անել, մանաւանդ, որ ամէն մի արտայայտութիւն ունի իր ծաւալն ու ծանրակշիռ արժէքը, իսկ խօսակցի բառերը, պէտք է գիտենալ ըմբռնել ուղիղ թէ՛ թաքնուած իմաստով: Ցաւօք չունենք իշխանութիւն ընդդիմութիւն – տարրերի համակեցութիւն, որ նեղ վիճակի պարագային նետէին անհամաձայնութիւնների տրցակը եւ գլուխ գլխի գալով լաւագոյն լուծումներ փնտրէին: Փոխարէնը, համեմատաբար անփորձ իշխանաւորների կողքին, կան ընդդիմադիր խմբեր, որ աւելի դաւադիր են, քան հակադիր որ լծուած են երկիրը ներսից քանդելուն: Ի դէպ, որոշ բնագաւառների հայանպաստ կերպարը վաղուց է քայքայման ճամփան բռնել:
Գաղտնիք չէ, որ մեր երկրում դիտորդական նոր առաքելութիւն տեղակայելու Ե.Մ. որոշմանը Մոսկուան արձագանքեց՝ նշելով, որ Բրիւսելը բնաւ շահագրգիռ չէ խաղաղութեանը Կովկասում: Նա ցանկանում է միայն դիտոր-դական առաքելութեան միջոցով ամրապնդել իր դիրքերն ու ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը Մինչեւ իսկ: ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելութիւն տեղակայել՝ գործառնական կերպով երեւոյթներին հետեւելու, թէեւ առանց շօշափելի բան փոխելու:
Այդ գեղեցիկ խօսքերի ու նպատակների կողքին Բերձորը մնում է փակ՝ Արցախը արգելափակ, որ նախնական պարտաւորութիւնների անընդունելի խախտում է: Այս դրութեամբ հանրութիւնը բաժանուել է՝ ռուսամէտ եւ արեւմտամէտ խմբերի, որոնք վիճում են ոչ թէ նպատակային սկզբունքների եւ գործի առարկայական լուծումի մասին, այլ ենթադրեալ անհիմն առաւելութիւնների: Հնարաւոր իրական քայլերի մասին խօսք չկայ՝ այն որեւէ մէկին մասնաւորապէս չի հետաքրքրում։
Անհրաժեշտ չէ քանքարաւոր լինել, հասկանալու, որ երկրորդ աշխարհամարտի աւարտից ի վեր ԱՄՆ ջանք չի խնայում միջազգային ասպարէզում գերագահ
(hégémonique) դիրք գրաւել՝ ստանձնելով գլխաւոր վերակացուի դերը: Գաղտնիք չէ նաեւ որ ուկրաինական, արդի դժոխքի ծննդեան հիմնական նպատակը ռուսներին հակադրուելն է, քանզի նա հրաժարուեց , այլ համախոհ երկրների (BRICS) շարքին, իր արտաքին առեւտրի վճարումները կատարել դոլարով, որ գրեթէ ԱՄՆ կործանման համազօր է:
Այս հիմունքով եւ ոչ մեզ օգնելու համար է, որ ռուսներին հակադրուելու ձգտումով մեր երկիրը եւս մի փոքր ուշադրութեան է արժանանում: Այս չի նշանակում նաեւ, որ ռուսները անքուն տառապում են մեր բարօրութեան հոգսերի հետ կապուած բեռի տակ: Նրանց միակ նպատակն է հաստատուն ոտքի տեղ ունենալ հարաւային Կովկասում:
Նախընտրելի է, նոյնիսկ ցանկալի, որ բոլորի հետ համակերպուելու դիրք ցուցաբերենք՝ չափաւորելով մեր ակնկալիքները մեր բարեկամ համարուող երկրներից: Մէկը պատրաստ չէ մեզ փրկելու քայլ անել: Նոյնիսկ ֆրանսայի ծերակոյտի՝ մեր օգտին միաձայն քուէարկած բանաձեւը կը մնայ թուղթի վրայ, եթէ մենք չլինենք առաջնակառքում: Անհասկանալի է, որ մենք փորձում ենք ընտրել մէկի կամ միւսի միջեւ մինչդեռ կարելի է՝ թէ՛ մէկը, թէ՛ միւսը, բայց միայն օժանդակ բարոյական նեցուկի տեսքով, ո՛չ մարտական, որ բանականութեան լեզուով դիւանագիտութիւն է կոչւում : Կրկնենք, որ իրար սիրող պետութիւններ չկան,
այլ կայ միայն շահ, սակայն մենք փնտրում ենք նաեւ զգացումներ…երբեմն եւ աւելին: Իրաւ է նաեւ, որ դիւանա-գիտութեան ասպարէզում ընդունուած, չէ նեղացուցիչ լինել իրար հանդէպ, այլ համակերպուել:
Երկար է ու դժուար նոյնիսկ խճճուած մեր անցնելիք ճանապարհը, ներքին, թէ արտաքին տատասկներով ծածկուած որ անհնար է անցնել միայնակ, բայց ինչպէ՞ս, գու-շակել, թէ ո՞ւմ հետ , հաւանաբար մենք՝ իրար հետ:
25-1-23
Ռուբէն Յովակիմեան – Սեն Ռաֆայել