«Եւրօ-2024». Ալեքսանտր Փեթրաքով Հրապարակեց Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականի Կազմը

Posted on June. 8. 2023

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ, ուքրանացի Ալեքսանտր Փեթրաքով, նախորդ շաբաթավերջին հրապարակեց իր կազմը, որ այս ամսուան ընթացքին զտումի երկու մրցում պիտի կատարէ «ԵՒՐՕ-2024»-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքի ծիրին մէջ:
Պատրաստուելու համար Կալեսի (16 յունիս) եւ Լաթվիոյ (19 յունիս) դէմ տեղի ունենալիք մրցումներուն, հայրենի կազմը 8-14 յունիսին մարզական հաւաք մը պիտի կատարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ֆութպոլի ակադեմիային մէջ, այս մասին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Ստորեւ` Փեթրաքովի կողմէ նկատի առնուած մարզիկները.
Բերդապահներ.- Օկընիէն Չանչարիսեւ (Ալաշկերտ), Արսէն Բեգլարեան (Ուրարտու) եւ Սթանիսլաւ Բուչնեւ (Փիւնիկ):
Յետսապահներ.- Վարազդատ Հարոյեան, Կամօ Յովհաննիսեան (Ասթանա, Ղազախստան), Գէորգի Յարութիւնեան (Քրասնոտար, Ռուսիա), Նայիր Թիկնիզեան (Լոքոմոթիւ Մոսկուա, Ռուսիա), Անտրէ Չալըշըր (Փրոմափոյքարնա, Շուէտ), Ժիրայր Մարգարեան, Էրիկ Փիլոյեան (Ուրարտու), Դաւիթ Դաւիթեան (Փիւ-նիկ), Սերկէյ Մուրադեան (Նոա), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ) եւ Ստեոպա Մկրտչեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ):
Միջնապահներ-յառաջապահներ.-Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Տիգրան Բարսեղեան (Սլովան, Սլովաքիա), Վահան Բիչախչեան (Փոկոն, Լեհաստան), Ժիրայր Շաղոյեան (Սոֆիայի բանակայիններ, Պուլկարիա), Լուքաս Սելարայեան (Քոլամպուս Քրիու, Միացեալ Նահանգներ), Արտակ Դաշեան, Յովհաննէս Յարութիւնեան (Փիւնիկ), Ուկոչուքվու Իվու (Ուրարտու), Վպէյմար Անկուլօ (Ալաշկերտ), Արթուր Սերոբեան (Արարատ-Արմենիա), Հրանդ-Լէոն Ռանոս (Պորուսիա Մէօնշընկլատպախ, Գերմանիա), Նորպերթօ Պրիասքօ (Պոքա Ժունիորզ, Արժանթին) եւ Արթուր Միրանեան (Ալաշկերտ):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *