Posted on January. 11. 2021
Գրեց՝ Լեւոն Շիրինյան
31 Դեկտեմբեր
Հայրենակի՚ց.
Հեռացող տարին սեւ էջ գրեց մեր հազարամյակների պատմության Մատյանում, Հայաստանին պատճառելով մարդկային թանկագին ու անկրկնելի կորուստներ, սեւ ու մութ ուժերի ներդաշնակ համագործակցությամբ Հայրենիքից հերթական անգնահատելի տարածք “նվիրելով” հակաքաղաքակրթությանը:
Սակայն, Հայոց Զինուժի անվեհեր ու անձնուրաց մարտական գործողություններով վերահաստատվեց պետականության ու մեր ժոցովրդի ապրելու ու հարատեւելու Աստվածային անօտարելի իրավունքը, հաստատեց Հայրենիքին Հայոց անմնացորդ նվիրումի կորովն ու կամքը:
Սխալված չեմ լինի ասելով , որ գալիք տարում կտեսնենք Հայաստանի ԿԱՅՈՒն ու ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ զարգացման, իրական անկախության հիմքերի ամրապնդման համաժողովրդական ջանքեր, Համահայկական Ցանցային Պետության շոշափելի ներդրման ակտեր:
Արդար Հայաստանի ստեղծման ճանապարհին համառ պայքարի ուղենիշով` Գալիք տարվա համար մտածում եւ տրամադրվածություն:
Հայրենակի՚ց. մեր պայքարը առջեում է,
Ազատ Հայաստանի կերտումը քո ձեռքերում է:
Անկախ հայաստանի վեհացումը բացառապես քեզնից է կախված:
Լ. Շ.
Կածես թե Կառավարութունը “մեջքը շտկում ” է
Գրեց՝ Լեւոն Շիրինյան
7 Հունվար
ՀՀ Վարչապետի ու ՀՀ Արտգործնախարարի մամլո խասնակների այսօրվա հայտարաությունները այն տպավորությունը թողեցին, կածես թե Կառավարութունը “մեջքը շտկում ” է եւ սահմանում Հայաստանի ազգային շահերը` որակապես նոր իրողությունների հարթությունում: Հուսամ,չեմ սխալվում:
Լ. Շ.
Հայաստանն ունի ապագա, նրա կերտումը կախված է բացառապես քեզնից ( մեզնից):
Գրեց՝ Լեւոն Շիրինյան
8 հունվար
Հայրենակի՚ց.
Շնորհակալ եմ իմ ծննդյան օրվա կապակցությամբ արված Ձեր բարեմաղթանքների համար: Հայտնում եմ, որ հավատարիմ եմ մնում Հայ հեղափոխության իդեալներին,որոնց առաջադրման մեջ զգալի ավանդ ունեմ ես:
Մեր երկրի ու մեր ժողովրդի համար ծանրագույն այս օրերին պնդում եմ, որ Հայաստանն ապագա ունի եւ ես հավատում եմ Հայաստանի Արարչագործ տեսլականին:
Իմ, իմ կոլեգաների, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության/ՀՔԺԿ/ ուժերով եւ հնարավորություններով սատարելու եմ ՀՀ իշխանությունների բարեփոխումների ամեն մի նախաձեռնություն, օժանդակելու` Երկրի Սահմանադրական զարգացմանը (ՀՀ Սահմ. 1,2,3 անփոփոխ հոդվածներ):
Ժխտում եմ Գողապետությունը, գողական հակամշակույթն ու մգլահոտ խավարի ամեն մի դրսեւորում մեր քաղաքական կյանքում:
Հայաստանն ունի ապագա, նրա կերտումը կախված է բացառապես քեզնից ( մեզնից):
Լ. Շ.