Օրերս սփյուռքահայ մամուլը տագնապով ահազանգեց, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը որոշել է փակել Փասադենայի միակ երկրորդական՝ «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանը: Էլեկտրոնային փոստով լուրն ստանալու հենց հաջորդը օրը վարժարանի սաներն ու նրանց ծնողները դուրս եկան բողոքի՝ պայքարելու հերթական դպրոցի փակման որոշման դեմ:


Թվում է՝ պատմությունը շարունակ կրկնվում է. աշխարհի տարբեր կետերի հայ համայնք-ներում յուրաքանչյուր տարի փակվում են հայկական դպրոցներ՝ երեխաներին թողնելով ձուլումը որպես այլընտրանք չունենալու նենգ տարբերակի հետ: Համայնքներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, պայքարում, ցույցեր կազմա-կերպում, բայց նրանց ոչ ոք չի լսում. որոշ գործիչների պարագայում սեփական շահերի ձայնը միշտ ավելի լսելի է, քան ազգայինի ու հայության պահպանման ձայնը: Սփյուռքյան մի շարք վարժարաններ տեղային խնդիրներ են լուծում, որոշներն էլ ողջ աշխարհի հայության համար կրթական բարձր որակ են ապահովում, այդպիսին էր նաև Մելգոնեանը: 2004 թ.-ի՝ վարժարանի փակման որոշումից հետո, շատ ցույցեր կազմակերպվեցին և պարբերաբար շարունակվում են կազմակերպվել՝ արդեն մեկ ու կես տասնամյակ: Մելգոնեանցիները օրուգիշեր պայքա-րում են վարժարանի վերաբացման համար և վստահ են՝ քանի դեռ այս հարցը չի լուծվել, Սփյուռքում մեկը մյուսի հետևից շարունակվելու են փակվել հայկական կրթօջախները:

The AGBU MHS student protesters were joined by Hovsepian School students


Անդրադառնալով «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակման հարցին` ՀՅԴ «Լեռնավայր» կոմիտեն արդարացիորեն նշում է. «որոշում մը, որ տրուեցաւ մէկ գիշերուան մէջ եւ բառացիօրեն որբացուց աւելի քան 150 հայ աշակերտներ իրենց ազգային պատկանելիութենէն, հայկական զգացողութենէն, կենցաղէն եւ արժեքներէն»:
Հետևաբար, Սփյուռքի հայությանն անհրաժեշտ են ոչ թե այնպիսի առաջնորդներ, որոնք չեն կարողանա իրականացնել համայնքային կառույցների աշխատանքի կազմակերպումն ու բնականոն գործունեությունը և չկարողանալու արդյունքում կորոշեն փակել դրանք, այլ այնպիսիք, որոնք հանդես կգան նոր գաղափարներով, համարձակ ծրագրերով ու հեղափոխական առաջարկներով:
Մենք լիահույս ենք, որ «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակման որոշումից ՀԲԸՄ-ում հետ կկանգնեն՝ հաշվի առնելով օտար երկրում հայկական դպրոցի փակման անդառնալի հետևանքները:
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության»
հայաստանյան գրասենյակ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *