Ավետ Գրիգոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հայերը այսօր հոգևոր առաջնորդ ուղղակի ՉՈՒՆԵՆ, իսկ Գարեգին անունով խորամանկ տասոֆչիկը պարզապես գրավել է աշխարհի ամենահին եկեղեցու գահը: Ժամանակն է, որ շուտ կարգալույծ արվի իր շրջապատի որոշ այլ տասոֆչիկների հետ:
Ես նույնիսկ անհանգստանում եմ, որ այդ բենթլիասեր մաֆիոզներին է ի պաշտոնե վստահված Էջմիածնի գանձարանը, որը Մատենադարանի չափ հիմնավոր նշանակություն ունի մեր ազգի համար:
Ինչ խոսք, թող Աստված Գարեգինին երկար կյանք տա, սակայն փաստ է, որ նա դեռ ջահել է: Այս արագ փոփոխվող աշխարհում հայերը չեն կարող իրենց թույլ տալ սպասել ևս 20-30 տարի մինչև նրա` կյանքին հրաժեշտ տալը: Սա 16-րդ դարը չէ, պատկերացնում եք` 21-րդ դարն է:
Մինչ Վենեսուելա սփռված Հայ ազգը արժանի է ունենալ պատկառելի և լուսավոր հոգևոր առաջնորդ, ով կլինի ոգեշնչող և միավորող կերպար աշխարհի բոլոր հայերի համար` անկախ նրանց կրոնական պատկանելությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիրքորոշում էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ:
«Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միահամուռ տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր և դժվարին իրադրության մեջ։
Այդ առիթով Երկնավորից Ս․ Հարության շնորհների հայցի հետ միասին Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ հիմնավորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով և հոգատարությամբ շաղախել մեր կյանքը և գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ազգ։
Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է ու դրա հանդեպ հոգածու վերաբերմունքը ամենքիս պատասխանատվությունն է։ Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման ու կամ խափանման միջոցների փոփոխության՝ հեռու պահելու նրանց վտանգավոր այս վարակից։
Այդպիսի հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի բւ գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ հարկավոր քայլեր պլանավորել.։
Ինչ վերաբերում է Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, հիմնավոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ միասիպ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցները և միջոցառումներն, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։