mamul.am 15 ապրիլի, 2020 թ.

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը»:     Սա ասում է Քոչարյանի իշխանության ժամանակ տեղի ունեցած պետական սպանդի օրը՝ հենց Հոկտեբերի 27-ին կաթողիկոս դարձած Գարեգին Երկրորդը:     Սա հովվապետի կողմից իր հոտի անդամներից մեկի հանդեպ մարդասիրություն կարելի համարել, եթե նա գեթ մեկ անգամ հիշեր տաս զոհերին, աղոթեր նրանց հոգիների հանգստության համար, հանդիպեր որդեկորույս ծնողներին, սփոփանքի խոսք ասեր նրանց:     Փաստորեն, Վեհափառն այդպես էլ չկարողացավ իրեն տարանջատել երկիրը ասպատակած, ձեռքերն արյունոտ բռնապետից ու այս քայլով էլ ավելի խորացրեց իր և ժողովրդի միջև եղած վիհը, մանավանդ վտանգի այս օրերին»:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *