
Garo Yegnukianը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այս մարդըավելի ճիշտ սրիկան ով ձևանում հոգևորական, անբարոյական չարչուն բնորոշ մտածելակերպով, ամեն ինչ անում է ըստ անձնական շահի և նպատակահար-մարույան: Երբ ես կալանավորված էի սերժի օրոք շինծու մեղադրանքով, (որը մինչ օրս դատական պրոցեսի մեջ է և չի կարճվում, համաներվում կամ արդարացվում, քանի որ նոր իշխանությանները սերժի հանցավոր ռեժիմի իրավահաջորդներն են) Գարեգին Բ-ն փող մուրալու գործերով գտնվում եր Նյու Յորքում: Եղբայրս կազմակերպել էր ցույց Սուրբ Վարդան եկեղեցու առաջ (որտեղ այդ պահին գտնվում էր Գարեգին Բ-ն), պահանջելով որ նա միջամտի որպես հոգևոր հայր պահանջելով իմ ազատումը կալանավորումից: Հայտնվելով անհարմար դրության մեջ, նա հրավիրել է եղբորս և մի քանի այլ ցուցարարների հանդիպման իր հետ, որտեղ բոլորի ներկայությամբ, ներառյալ մի քանի ուրիշ եկեղեցականների և ԱՄՆ-ի Արևելյան հայոց թեմի առաջնորդի, խոստանում է բարեխոսել սերժին, որ իմ «պատիժը զեղջվի»: Մի պահ մոռանանք, որ նա խախտում է իմ անմեղության կանխավարկածը, քանի որ դատավարությունը դեռ մինչ օրս չի ավարտվել, հետևաբար «պատժի» մասին խոսք չէր կարող լիներ, բայց այն փաստը, որ նա օգտագործում է «զեղջ» բառը «ներում», «վաղաժամկետ», «մեղմացուցիչ» և այլ բառերի փոխարեն ցույց է տալիս իր չարչի տեսակի մտածելակերպը, որը շատ հեռու է հոգևորականի առաքելությունից: Սա դեռ ամբողջ աբսուրդը չէ: Այս չարչին արժանանում է անբարոյական սրիկայի բնորոշման այն պատճառով, որ վերադառնալով Հայաստան մտորում է այդ «զեղջի» տարբերակների մասին և երկու անգամ իմ մոտ կալանավայր է ուղարկում հեռուստատեսությոնից հանրածանոթ հայր Ռուբենին, որպեսզի նա կաթողիկոսի անունից ինձ համոզելու ընդունել իր առաջարկած բարտերը
Հայաստանից «ինքնաքսորվելու» դիմաց սերժի կողմից «ազատություն» շնորհելու փոխարեն: Ահա և առևտուր անելու անբարոյական առաջարկը«ազատության» դիմաց «ինքնաքսորում», այն մարդու համար ով Հայաստան է ներգաղթել իր 5 երեխաների հետ: Սա է պատկերը մեր եկեղեցու առաջնորդի հայապահպանման կեղծ կոչերի
աքսորել Հայաստանից հայրենադարցին:
Սրիկա անբարոյական չարչի կաթողիկոսը եկեղեցու համար պետք է որ մահացու մեղք գործած լիներ և կարգալուծման արժանանալուց բացի, նաև պետք է քրեորեն պատժվեր «որպես կեղծ կաթողիկոս ներկայանալու համար»: