Գայանե Պողոսյանի կոշտ եւ տեղին արձագանքը Մարգարիտա Սիմոնյանի գրառման վերաբերյալ

Երեկվանից ձեր բանուգործը թողած՝ քննարկում եք ինչ-որ Մարգարիտա Սիմոն-յանի բարբաջանքը: Ո՞վ է Մարգարիտա Սիմոնյանը: Հարկ չհամարեցի անգամ ճշտել, ոնց որ ասել էր՝ դժբախտ եւ առանց այն էլ անհետացող հայ ժողովուրդը… Ռուսաստանը՝ մեծահոգի եւ վեհանձն, իմ Հայրենիքը, թանկագինը…
Լիքը ադրբեջանցիներ կան, որ ավելի վատ են ասում: Սա ասում է՝ Ռուսաստանը իրավունք ունի ձեզ տրորելու, թքելու ձեր երեսին, ադրբեջանցի զինվորականը մեզ իր արևին վախեցնում է՝ փոխանցելով իր տերերի՝ Հայաստանի ատոմակայանին խփելու սպառնալիքը: Բայց մենք ծիծաղում ենք ու առաջ ենք անցնում: Հիմա էդ կինը որոշել է կզել մեր ռազմավարական դաշնակցի, մեր գործընկերոջ՝ Ռուսաստանի առաջ, ինչո՞ւ, չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ: Նա էդքան կարևորություն չունի, որ ես ժամանակ վատնեմ՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ ունի: Ես նրա ասածը անգամ մինչև վերջ չկարդացի:
Ես գիտեմ Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող, հրապարակախոս Վահիդ Ղազիի ասածը.
-Պարտվել ենք պատերազմում, պարտվել ենք մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքա-կանության մեջ՝ Միկոյանին, իրավապաշտպանության բնագավառում՝ Ալիխանյան-Բոններին, դասական երաժշտության մեջ՝ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ՝ Միշել Լեգրանին, ջութակում՝ Սամվել Երվինյանին, դուդուկում՝ Ջիվան Գասպարյանին, ուդում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին, նկարչության մեջ՝ Այվազովսկուն, կինոյում՝ Փարաջանովին, դերասանության մեջ՝ Ջիգարխանյանին, նորաձևության բնագավառում՝ Քիմ Քարդաշյանին, բիզնես վարելու մեջ՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ՝ Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում՝ Արտյոմ Միկոյանին, աստրոֆիզիկայում՝ Համբարձումյանին, վարսավիրության մեջ՚ Մոսեսին, թթու դնելու մեջ՝ Հայկանուշին…
…Մարգարիտա Սիմոնյանը ով է, որ վիրավորվել եք: Արմեն Ջիգարխանյանն ասեր, ես կնեղվեի, Սերգեյ Խաչատրյանն ասեր, Տիգրան Ձիթողցյանն ասեր, լեզուս չի պտտվում, Հասմիկ Պապյանն ասեր, Նիկոլայ Մադոյանն ասեր… Իսկ էդ կնոջ ասածը չեմ էլ նկատում: Ախր ինչու էդքան կարևորեցիք նրան: Ընթացքի, ռիթմի մեջ չնկատեցիք՝ ինչ կատարվեց: Մեր բանակը էդ ինչ ուժ ու արհեստավարժություն ցույց տվեց ադրբեջանցիների կրակակետերը ճնշելիս: Մեր նախարարն ասել էր չէ՞… Հարձակվեցի՞ն, դիրքեր կորցրին, դիակ էր, որ հավաքում էին, ռազմական կորուստներն էլ չեմ ասում, տեսաք էլի մեր պատժիչ հակագրոհը, տեսանյութը կար: Հաղթանակը տոնեք, զինվորին դիֆերամբներ ձոնեք, փառաբանեք մեր սպաներին, հպարտացեք մեր բանակով, յուրաքանչյուրիդ բանակով: ….էս ֆոնի վրա ի՞նչ արժեք ունի ինչ-որ Մարգարիտա Սիմոնյան՝ իր զառանցանքով:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *