«alikonline.ir» – France TV-ն իր «Chrռtiens orientaux» (Արեւելեան քրիստոնեաները) հաղորդաշարերի շրջանակներում այս անգամ ներկայացրել է Իրանում գտնւող հայկական երեք վանքերի մասին ծաւալուն ռեպորտաժ-ֆիլմը։ Յայտնում է Panorama.am-ը:
Ներկայացւում է Սուրբ Թադէոս վանքը, հայկական վանական համալիրը, որը գտնւում է Իրանի հիւսիսում, որը գրանցւած է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում։
Յատկանշական է, որ վերջերս՝ նախորդ տարւայ դեկտեմբերի 17-ին ԻՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացրեց՝ Մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի եւ Իրանի կողմից համատեղ ներկայացւած «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» յայտը:
Ինչպէս ասում է հաղորդավարը, Սուրբ Թադէոս վանքը հայկական ճարտարապետութեան իսկական մարգարիտն է։
Յաջորդը ներկայացւում է Սուրբ Ստեփանոս վանքը՝ 9-րդ դարի հայկական կրօնական համալիր Իրանի հիւսիսում, 15 կմ դէպի հարաւ-արեւմուտք հեռաւորութեան վրայ Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին։
Այն եւս 2008 թ. գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան մէջ՝ Սուրբ Թադէոսի վանքի եւ Ծոր Ծոր վանքերի հետ միասին՝ Հայկական եկեղեցիները Իրանում» անւան տակ։
Այնուհետ Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցին է՝ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում, որը պատկանում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սպահանի թեմին:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *