Ստյոպա Սաֆարյանը գրել է.
Արդեն հասկանալի է դառնում երեկ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ մարզերի, մարզային քաղաքների «առեղծվածային» հոսանքազրկման հետապնդած նպատակը։ Բազմաթիվ ոչ պատահական աղբյուրներից ստացվող տեղեկություններից պարզ է դառնում, որ դա կազմակերպվել է էն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ մարզերում և ռեգիոնալ քաղաքներում, բնակավայրերում Քոչարյանը ջախջախիչ պարտություն է կրում, իսկ Նիկոլը հաղթում է մեեծ տարբերությամբ, ու հաղորդվող տեղեկությունները հոգեբանորեն արդեն ընկճում են Քոչարյանի հաղթանակին սպասող հատվածներին։ Ըստ այդմ՝ որոշում է ընդունվել հոսանքի նման անջատումներ կազմակերպել Շիրակի, Լոռվա, Տավուշի ու այլ մարզերում, որ հետագայում էդ «փաստն» օգտագործվի էն հիմնավորմամբ, թե այդ հատվածներում Քոչարյանի ջախջախիչ պարտությունը պայմանավորված է հոսանքի անջատումների ժամանակ հօգուտ Նիկոլի տեղի ունեցած ընտրակեղծարարությամբ։ Ըստ որում, ուշադրություն է պետք դարձնել, որ ՀԷՑ-ը շտապ հայտարարություն տարածեց, թե անջատումների պատճառը իրենից դուրս է։
Այսինքն՝ տվյալ պարզաբանմամբ ակնարկվում էր, թե իշխանությունները կարող էին դա անել, թեպետ երկրում մեծից մինչև փոքր գիտեն, որ մինչև բնակարաններ և շենքեր բոլոր կարգի ռուբիլնիկները գտնվում են ՀԷՑ-ի բացառիկ տնօրինման տակ։ Բայց այս սցենարում առանցքային է եղել այն, որ չեն հասցրել և չեն պատկերացրել, որ առավել վաղօրոք կամ շատ օպերատիվ բոլոր վստահված անձանց պետք է տեղյակ պահեին, որ կեղծ արձանագրություններ կազմեն իբրև թե հոսանքազրկման պահին տեղի ունեցած ընտրակեղծարարությունների մասին։ Վստահված անձանց կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում նույնիսկ վերահաշվարկի դիմումներ չեն գրվել։ Այդ ամենի պատճառով որոշվել է շատ արագ վերականգնել է էլեկտրամատակարարումը։
