ԳՐԵՑ՝ ՆԱՆԱՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Այսօր Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ՝ Իգոր Ռուդիկի Գրիգորյանի ծննդյան տարեդարձն է:
Հարգելի՛ Իգոր Ռուդիկի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Մի առիթով ասել եմ ու այսօր այն կկրկնեմ. երանի Արցախի Հանրապետության այն քաղաքացուն, ով կաշխատի Ձեր ղեկավարությամբ:
Արցախը փոքր է, գրեթե բոլորն իրար ճանաչում են, գիտեն նաև իմ ուղղախոս տեսակը, ինչ եմ ուզում ասել, հետպատերազմյան այս ծանր շրջանում անձամբ ականատես լինելով Արցախ Աշխարհի Ձեր նվիրվածությանը, այն, որ քննչական կոմիտեն էական զարգացում եւ առաջընթաց արձանագրեց ինչպես նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության եւ լրիվության, քրեական վարույթին ընդգրկված անձանց իրավունքների ու օրինական շահերի լիարժեք պաշտպանության գործում, այնպես էլ ականատես եղա ԱՀ մի շարք քաղաքացիների Ձեր կողմից օգնության ձեռք մեկնմանը: Ձեր մարդասիրության շնորհիվ է, որ այսօր տարբեր շրջանակներից լսում ենք օրհնանքներ Ձեր և Ձեր գեղեցիկ ընտանիքի մասին, ինչը հազվադեպ է մեր օրերում:
Տեսնելով Ձեր ազնիվ, ճշմարիտ, հայրենանվեր, պայքարող տեսակը, այն որ մարդը՝ բարձրագույն արժեք եզրույթը սոսկ օրենսգրքային թողարկում չէ Ձեզ համար, այլ նախ կենսակերպ. կասեմ միայն մի բան, որ շուրջ 12 տարի Արցախի տարբեր գերատեսչություններում աշխատելուց հետո եմ եկել այն համոզման թե ինչպիսին պիտի լինի իսկական ղեկավարը, ում կողմից ոտնահարված չեն լինի աշխատողի իրավունքները, այլ ընդհակառակը՝ միշտ կգնահատվեն բարեխիղճ ծառայողները:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, արցախյան երկարակեցություն, շարունակական ուժ և եռանդ պետականաշինության պատվաբեր գործում:
Ձեր բարի անունն ու պատիվը մեկընդմիշտ մտել է հայոց պատմության ոսկե երախտավորների շարքը և ինչպես ինձ, այնպես էլ վստահ եմ ՔԿ ցանկացած ծառայողի համար պատիվ ու հպարտություն է Ձեր ղեկավարությամբ աշխատելը:
Պատիվ է Ձեզ ճանաչելը:
_________________________________________________________________________________________________________________________
Հեղինակի մասին.
Նանար Նիկոլայի Պողոսյան
(Ծնվել և ապրում է Արցախում)
❗Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդա-կան: Մասնագիտությամբ՝ իրավաբան և բանասեր:
❗Արցախի պատմության մեջ առաջին աղջիկը, ով եռագույնը ծածանել է Բիբլիական Արարատ լեռան գագաթին:
❗44 օրյա պատերազմի մասնակից (պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը ծառայել է Արցախին, աշխատանքի հետ մեկտեղ զինվորներին սնունդ, հագուստ և անհրաժեշտ պարագաներ է հասցրել:)
❗Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին «Սեր և պատերազմ» գրքի հեղինակ:
❗Բազմաթիվ պատմական հետազոտությունների և բարեգործական ծրա-գրերի հեղինակ:
❗Արցախի և Կալիֆոռնիայի գրողների միության անդամ:
❗Հայրենապահպանության համար բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի և մեդալի կրող:
❗Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերոջ՝ Նիկոլայ Պողոսյանի դուստրը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *