Եքաթերինպուրկի մէջ (Ռուսիա) տեղի ունեցած կռփամարտի երեկոյի գլխաւոր մենամարտին, հայազգի կռփամարտիկ Ժորա Ամազարեան, յաղթեց երեք քաշային կարգերու մէջ աշխարհի նախկին ախոյեան, վենեզուելլացի Խորխէ Լինարեսին:
Թեթեւ քաշային կարգի 10 ռաունտնոց այս մենամարտը աւարտեցաւ Ամազարեանի յաղթանակովիրաւարարներու միաձայն որոշումով (98-92, 96-94 եւ 99-91): Այսպիսով, Ամազարեան արձանագրեց իր 13-րդ յաղթանակը (9-ը նաք աութով), երեք պարտութեան եւ երկու հաւասարութեան կողքին:
Իսկ 37 տարեկան Խորխէ Լինարես այսպիսով կրեց իր 8-րդ պարտութիւնը47 յաղթանակի կողքին (29-ը նաք աութով):

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *