Գրեց՝ Առլեն Շահվերդյան

Ծանօթ. Խմբ. Այս խելակորոյս եւ հաւատակորոյս աշ-խարհի մէջ՝ Մտքի, հոգու եւ վարքի առողջութիւն սփռող եւ ջատագովող՝ հայրենի գրող եւ փայլուն մտա-
ւորական՝ Առլեն Շահվերդյանի այս գեղեցիկ ստեղծա-գործութիւնը արժանի է ծայրագոյն գնահատանքի եւ լայնամաշտապ տարածման։
Աբօ Չափարեան


Երանություն է Մարդ մնալ կյանքում,
Այս անմարդկայի՛ն դարի արանքում,
Էժա՛ն ու ճղճի՛մ արժեքների մեջ,
Կե՛ղծ վարք ու բարքի նեղլիկ միջանցքում:
Երանությո՜ւն է Մարդ մնալ կյանքում:
Մարդու պես հուզվե՜լ, Մարդու պես բանե՛լ,
Ուրիշի ցավը սրտովին տանե՛լ,
Խայտալ չնչինի՛ց ու գովաբանե՜լ,
Ուրիշի լավին նախանձ չդնե՛լ,
Լինել կամեցո՛ղ, ազնի՛վ ու մաքո՛ւր:
Երանությո՛ւն է Մա՛րդ մնալ կյանքում:
Այս խելացնո՜րհ դարի ընթացքում,
Բովանդակության ու ձևի միջև
Հախո՛ւռն մարող պայքարի ջանքում:
Երբ սերն ու խիղճը՝ ա՛ռք ու վաճա՛ռք են,
Մարդն՝ առանց մատուռ հնամաշ վանք է,
Որ երերո՛ւմ է մարող հավատքում:
Երանություն է Մա՛րդ մնալ կյանքում:
Սիրով ծնկի գալ Աստծո ոտքի տակ,
Սիրել խենթորե՜ն, նվիրվել շիտա՛կ,
Լինել և՛ օվկիան, և՛ փրկաօղակ,
Բոլորի համար աղոթել անքուն:
…Երանությո՜ւն է Մա՛րդ մնալ կյանքում:
Բարձրաձա՜յն հնչել անձա՛յն լուսանցքում,
Կրակվե՛լ աշխարհի բեռ ու ավերից,
Աշխարհը ջանալ պտտե՛լ նորի՛ց,
Ճառագե՛լ հոգու լույսով քո մաքո՜ւր:
Երանությո՛ւն է Մա՛րդ մնալ կյանքում:
Առլեն Շահվերդյան
13.01.2023

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *