Հեղինակ՝ Լյովա Եղիազարյան
A:
Պատերազմ սանձազերծած պետությունը չի կարող խաղաղապահ առաքելություն իրականացնել ուրիշ երկրում։
Այն պահից,երբ ռուսները մտան Ուկրաինա, պետք է Արցախից դուրս բերվեին խաղապահները և տեղակայվեին բազմազգ միջազգային զորքեր։
Պատկերացնում եք, որ ժամանակին ֆաշիստական Գերմանիան խաղապահություն իրականացներ աշխարհի որևէ թեժ կետում։
Նույնը այսօր վերաբերում է Ռուսաստանին։
Ասենք, ի՞նչ խաղաղապահ։
B:
Հեղինակ՝ Լյովա Եղիազարյան
Փաշինյանին հայհոյող ու նրա հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի…
Փաշինյանին հայհոյող ու նրա հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի կողմից հովանավորվող,կամ նրանց առաջադրմամբ՝ Կապանի,Գորիսի ու Քաջարանի համայնքների ղեկավարներ դարձած համայքապետերը շառաչուն ապտակներ հասցրեցին իրենց առաջադրած կուսակցության ղեկավարներին։
Նրանք վարչապետին բարձր մակարդակով դիմավորեցին, հաշվետվություններ տվեցին ու շնորհակալություն հայտնեցին համայնքներին օգնելու համար։
Այս կամ այն հարթակից զառանցանքներ արտաբերելու փոխարեն մեկ-մեկ այցելեք այդ համայնքները և տեսեք,թե կառավարության օժանդա-կությամբ ինչ աշխատանքներ են կատարվում;
<<Կործանվող երկրի>> բարգավաճող համայնքներ։
C:
Հեղինակ՝ Լյովա Եղիազարյան
Հայաստանի ինքնիշխան տարածքում երկրի ղեկավարը ինքնաթիռով առաջին չվերթն է կատարում,իսկ ռևանշիստական խմբակն ու ադրբեջանցիները իրենց տեղը չեն գտնում։
Ադրբեջանցինեը ջղածգվում ու կրակում են,իսկ սրանք քայլը ողջունելու և ազերիների արարքը դատապարտելու փոխարեն նույնպես ջղաձգվում ու ոռնում են;
Երկու տարի առաջ «սյունաց ողջյուններին» ծափահարում էիք,իսկ այսօր սյունեցիների ջերմ ընդունելությունից սգի մեջ եք,այ ռուսական կառքին լծված յաբուներ։
D:
Հեղինակ՝ Լյովա Եղիազարյան
«Արայիկը պիտի հրաժարական տար, մեզ էլի խաբեց»,- հայտարարում է միջազգային թիվ մեկ ֆաշիստի կողմից Ղարաբաղ գործուղված ու այնտեղ ռուսական շահերը սպասարկող Ռուբեն Վարդանյան կոչվող ֆինանսական ու քաղաքական գռդոնչին։
Ո՞վքեր են նրանք,ու՞մ է խաբել Արայիկը։
Իհարկե,նրա հետ նույն ծիրում են գործում Հայաստանը և Ղարաբաղը ասպատակած Քոչարյանն ու Սարգսյանը, Բակո Սահակյանը ու Արկադի Ղուկասյանը։
Սրանց հետ են նաև Արամ և Գարեգին հակապետական կաթողիկոսները,դաշնակցությունը ու հանրապետական խաժամուժը,զինվորի արյունը իրենց դղյակներում շաղախ դարձրած գեներալները։
Հեղաշրջում են ուզում կազմակերպել Ղարաբաղում,որի նպատակը առավելագույնս ակնհայտ է՝հակադրել Ղարարաբաղի ու Հայաստանի իշխանություններին,ղարաբաղցիների միջոցով խժդժություններ կազմակերպել Հայաստանում ու փորձել վերադառնալ իշխանության։
Այդ ավանտյուրիստը ու նրան հովանավորողները հաշվարկի մեջ ինչպես միշտ սխալվել են՝ Հայաստանի ժողովուրդը այդ երբեք թույլ չի տա։
Եղա՞վ, թաթար ախպեր։
