Բաց նամակ՝

ՀՀ-յան վարչապետ պարոն Փաշինյանին

ՀՀ-յան Ազգայինժողովի «ԻՄ քայլը» խմբակցության անդամներին

Հարգելի պարոն Փաշինյան,

Իմ քայլը խմբակցության հարգելի անդամներ,

Դուք այլևս սխալվելու իրավունք չունեք, որովհետև այն կնշանակի Հայաստան երկրի կործանումը։

Նախ ներողություն եմ խնդրում, որ նման գրությունով եմ դիմում Ձեզ, որովհետև  ինչ որ գրելու եմ, Դուք, կամ՝ Ձեր խորհրդատուները ինձանից ավելի լավ գետեք ու գիտեն։ Իմ ցանկությունը չէ Ձեզ խորհուրդ տալ, այլ Ձեզ հայտնել՝ սփյուռքահայերիս այն հատվածի մտահոգությունը, ովքեր տագնապով են հետևում ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձի պատճառով։ Հասկանալի է, որ այսօր էլ, ինչպես անցյալում, հայ ժողովրդի տագնապալի կացության պատճառով, դրված է նույն՝ դժվար ու բախտորոշ, այն է՝ կողմնորոշման հարցը։ Կողմնորոշում երկու բևեռների, հյուսիսի՝ ԴՌ-ի ու արևմուտքի միջև, որոնք  բացարձակապես զուտ իրենց շահերն են հետապնդում․․․ 

Սակայն այս երկու կողմերի միջև կա երկու էական տարբերություն, այդ պատճառով էլ, ընտրությունը նշանակելու է՝ Հայաստանի լինել-չլինելու հարցը․․․

Իսկ ինչումն է այդ երկու բևեռների տարբերությունը․

ա. ԴՌ-ը Հայաստանի մոտիկ հարևանն է, նա Հայաստանին դիտում է իր երբեմնի կայսրության մաս ու իր ազդեցության գոտի, ոըտեղ նա կամ նրա քաղաքացիները տիրում են բազմաթիվ ձեռնարկությունների։ Բացի այդ, Հայաստանի գլխավոր առևտուրը կատարվում է նրա հետ, որ ԴՌ-ում բնակվում են երեք միլիոն հայ։ Ու ինչպես Ուկրաինայի պատերազմը վկայում է, նույնպես և Հայաստանի դեպքում նա երբեք այստեղ չի հանդուրժի արևմուտքի ներկայությունը։ Մի քաղաքականություն, որը, ինչպես անցյալում, նաև այսօր բխում է Հայաստանի շահերից։ Ցավոք, Հայաստանում կան՝ “Գուշակ” անհատներ, ովքեր կանխատեսում են ԴՌ-ի կործանումը։ Ասել, որ դա նաև արևմուտքի ցանկությունն է, դրանով տիրել՝ ԴՌ-ի արևելյան, գազի ու նավթի հսկայական պաշարներով հարուստ տարածություններին․ բայց դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմ ու ինքնասպանություն բոլորի համար։ 

Հարկ կա՞ ավելորդ անգամ հիշել, որ անցլալից կան երկու դրական բախտորոշ օրինակներ, երբ Հայաստանը նոր միայն ներկայիս Հայաստանն է դարձել․ դրանք այն ժամանակաշրջաններն են, երբ՝ Հայաստանը ցարական Ռուսաստանի մաս է եղել ու ՍՍՀՄ-ի կազմում է գտնվել։

բ. Երկրորդ բևեռը դա արևմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Ինչպես վկայում են   շատ բանիմաց ամերիկացիներ, քաղաքագետներ, ովքեր ուսումնասիրում ու քննադատորեն են դիտարկում ԱՄՆ-ի իշխանությունների կողմից որդեգրած արտաքին քաղաքականությունն ու նրա հետևանքները, ապա այն ռազմա-արդյունաբերական շրջաների կողմից թելադրված ու Իսրայելի լոբիիստների ազդեցության տակ գտնվող քաղաքականություն է։ Այդ են վկայում երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած այն բազմաթիվ պատերազմներն, որոնց հրահրել է ու մասնակից է եղել ԱՄՆ-ն։ Որոնց ընթացքում միլիարդներ շահույթ են ստացել ԱՄՆ-ի ռազմա-արդյունաբերական շրջանները։ Ի՞նչ նպատակ են հետապնդել այդ պատերազմները, ո՞վ է տուժել այդ պատերազմների ընթացքում ու հետևանքով։ Այդ ե՞րբ է արևմուտքը, ներառած՝ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, տառապող ու վտանգված ժողովուրդներին ձեռք մեկնել։ Ինչպիսի՞ շահեր են հետապնդում ԱՄՆ-ն, եվրոպական երկրներն ու Իսրայելը՝ Կովկասում։ Դեռ սովետական ժամանակաշրջանում, Իսրայելը, մեծ հավանականությամբ, կատարելով Թուրքիայի ցանկությունը, ԱՄՆ-ում իր՝ լոբիիստների միջոցով, ջանասիրաբար լծվել էր, ընտանիքների անդամների միացման անվան տակ, բազմաթիվ կեղծ փաստաթղթեր հորինելով դատարկել Հայաստանը․․․

Դեռևս ավելորդ է հիշել, ներկայիս նրա հակահայկական, ավերիչ դերի ու միջամտության մասին, որովհետև բոլորին այն պարզ է, բացի նրանց, ովքեր ջայլամի նման գլուխները թաքցնում են ավազի մեջ, վտանգը չտեսնելու համար․․․

Ուրեմն, ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որը, ինչպես նշված է վերևում, որ այն Իսրայելի լոբիիստների ազդեցության տակ է գտնվում, վտանգված Հայաստանին ձեռք մեկնել։ Մոռանալ այդ, չուզենալ տեսնել այդ վտանգը, Հայաստան աշխարհի վերջն է նշանակելու։ Անցյալում, երբ հայ ժողովրդի, այսպես ասած՝ ջոջերը, իրենց հարևաններին թողած, աղերսի են գնացել եվրոպական երկրների դուռը, ապա չարաչար սխալվել են ու նրանց սխալի պատճառով տուժել է հայ ժողովուրդը։

Ռուսաստանի երբեմն՝ գաղութարարի, երբեմն՝ կոշտ ու բռի պահվածքի պատճառով, չի կարելի նոր, նման՝ անհայտ, վտանգներով լի, հեռու հորիզոններ փնտրել, խիստ վտանգված երկրին փրկելու համար։ Մանավանդ վտանգը շատ մեծ է, որ տեղի ունենան գործողություններ, 1997 թվականի փետրվար 27-ի դեպքերի օրինակով․․․

Հարգանքներով՝                                                                                      Սամվել Հովասափյան

Բեռլին 24.12.1024

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *