Յարգելի նախագահ Ջոզեֆ Բայդեն, սա լռութեանը վերջ տալու խնդրանք-պահանջ է 

Գրեց՝ – Բժ. Վաղարշակ Փիլոսյան 

Յարգելի նախագահ Ջոզեֆ Բայդեն, սա լռութեանը վերջ տալու խնդրանք-պահանջ է 

Շնորհակալութիւն 1915 թուականի իրադարձութիւնները ցեղասպանութիւն որակելու համար։ ԱՄՆ-ը 22/11/1920թ.-ին, 

WWAA – ով լուծել է Հայ թուրքական եւ հայ ադրբեջանական սահմանային վէճը վերջնականապես, որը ենթակա չէ բողոքարկման: ԱՄՆ-ը ինքն է ստանձնել Հայաստանի Մանդատը կրելու պարտականութիւնը, ստորագրվել է ԱՄՆ նախագահի կողմից եւ կնքվել է ԱՄՆ-ի մեծ կնիքով։ ԱՄՆ-ը, անգործութեան եւ լռութեան միջոցով չի իրականացրել իր մանդատը, որը այժմ մահացու է դարձել Հայաստանի համար։ Ցավալի է, որ 03/16/1921թ.- ի Լենին-Աթաթուրք համաձայնագիրն (LAA) է իշխում իրականութեանը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ը գործադրի WWAA-ը եւ դատապարտի LAA-ի անօրինականութիւնը։ WWAA-ն եղել է եւ մնում է ԱՄՆ-ի աստուածային առաքելութիւնը Երկրի վրայ, որը Մերձավոր Արեւլքի օգնութեան, Սենատական եւ կոնգրեսական, եւ ԱՄՆ-ի 50 նահանգների կողմից Ցեղասպանութեան ճանաչման ներդաշնակ է այն տեսլականին, որը ԱՄՆ-ին դարձրել են պատմութեան մեջ նմանը չունեցող գերտերութիւն։ Ցավոք, լինելով մեկ ամբողջութիւն, այս Փաստաթղթերը մէկ ծրարի մեջ չեն դեռեւս, որպես մէկ գործ։ 

Յարգելի նախագահ,պահանջում եմ՝ 

1.Հայկական Հարցի վերաբերեալ վերը նշուածը դարձրէք մէկ գործ եւ ի կատար ածէք ՎՎԻՎ-ը. 

2.Պարտադրէք Թուրքիային, որ վճարի Հայաստանին 1920 թուականից չվճարած 19 միլիարդ ֆրանկը, եւ ի ելք տալ Հայաստանին դեպի ծով, յարգելով ապառազմականացուած տարածքը Հայաստանի շուրջը։ 

3.Յարգելի նախագահ պահանջում եմ՝ ապահովէք Արցախի ժողովրդի ապահով վերադարձը դէպի իր դարաւոր բնօրրանը. 

4.Յարգելի Նախագահ, յանուն Հայաստանի ոտնահարուած իրավունքների վերականգման եւՍառը պատերազմով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան շեղուած գիծը ուղղելու փակէք նահատակուածների անթաղ ոսկորների վրայ շինուած Ինջիրլիքի օդանաւակայանը: Այն պահելը անբարոյական է: 

5. Արցախում 44-օրեայ պատերազմը, 9 ամսուայ շրջափակումը եւ 2023-ի Սեպտեմբերի էթնիկ զտումը չկանխելը ԱՄՆ-ի տկարութեան, թերացման, զանցառութեան արդիւնքն է, որը օրէնքի խախտում է: Հայկական Հարցի հետ կապուած այս եւ նման դէպքերի հանդուրժելը առանց Թուրքիային եւ Ադրբեջանին պատժելու եւ ՎՎԻՎ-ը որպէս հարթակ ընդունելու ԱՄՆ-ի ազգային շահին դէմ է: Հայ ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի առաջ քաշումը առանց վայրագութիւն անողների պատժման անօրինական է եւ հետեւաբար հակաամերիկեան :«…Էլի Վիզելի Ցեղասպանութեան եւ վայրագութիւնների կանխարգելման ակտը (2018») սահմանում է, որ…«վայրագութիւնների կանխարգելումը ներկայացնում է ԱՄՆ-ի ազգային շահը եւ …քաղաքականութիւնը… ռիսկի բացահայտման, կանխարգելման եւ դրան արձագանքելու… ռազմավարութիւն… «ուժեղացնելով դիւանագիտական պատասխանը եւ … անցումային արդարադատութիւնը…, այդ թվում՝ քրէական պատասխանատվութիւն՝ …վայրագութիւնների համար»: 

6.Յարգելի Նախագահ, խնդրում եմ, յանուն Հայկական Հարցի կարգաւորման, Հայ ազգի եւ Հայաստանի յարատեւման, երկխոսութեան մէջ մտնեք Ռուսաստանի հետ, առանց որի անհնար է 103 տարուայ անօրինականութիւնները կարգաւորել, բոլշեւիկ-քեմալական հակավիլսոնեան ուժերը չէզոքացմամբ: 

Բժ. Վաղարշակ Փիլոսյան 

Facebook-ով (Vagharshak Pilossyan) (change.org) կամ համացանցով (change.org); ցանկալի է ստորագրել տալ բարեկամներին, ծանոթներին: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *