Ի՞նչ կ՛ըսէր Երջանկայիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա-ն իրեն «յաջորդող» Գարեգին Բ-ի մասին։ Բազմաթիւ հաւատացեալներ խորապէս կը հաւատան, որ ան, անկասկած, պաշտօնէ կը հեռացնէր զայն եւ կարգազուրկ կ՛ընէր:
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ. Գարեգին Բ-ն հրաժարվել է ամանորյա տեսաուղերձի հեռարձակումից, նա ուլտիմատում է դրել. Բաղդասարյան
31/12/2023 ԵՐԵՒԱՆ, ՀՀ — Համացանցում լուրեր են շրջանառւում, որ այս տարի Գարեգին Բ-ի ուղերձը չի հեռարձակւելու եթերով: Շրջանառւող լուրերին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նաև հանրայայտ հրապարակախօս – բլոգեր Ռոման Բաղդասարեանը: Նա, հղում անելով իր հաւաստի աղբիւրների տեղեկություններին, գրել է, որ Գարեգին Բ-ն հրաժարւել է մի շարք հեռուստաալիքների և Հանրային հեռուստաընկերութեան եթերում իր ամանորեայ տեսաուղերձի հեռարձակումից։
«Գարեգին Բ-ն ուլտիմատում է դրել հեռուստաալիքների առաջ, որ իր ելոյթը պէտք է անպայման ժամը 12-ին հեռարձակուի, հակառակ դէպքում պէտք չէ հեռարձակել։ Բնականաբար, այս ուլտիմատումը աւելորդ կրքեր է բորբոքել շատերի մօտ, հեռուստաալիքներից շատերին ոչինչ չի մնում, բացի Գարեգին Բ-ի տեսաուղերձը չհեռարձակելուց»,- գրել է Բաղդասարեանը: