Ստորեւ կ’արտատպենք 2024 թուականի Յունիսի 28-ի ARMENIAN CHURCH REFORM TV (ACR TV) հեռուստատեսային հաղորդաշարին արտագրուած «թեքսթ»ը` «ԶԳԱՅԱՑՈՒՆՑ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄՆԵՐ ԳԱՐԵԳԻՆ Բ.Ի ԵՒ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ԱՐՔ. ՅՈՎՆԱՆ ՏԷՐՏԷՐԵԱՆԻ ՄԱՍԻՆ»: Բացայայտումներ՝ յայտնի հրապարակախօս եւ հետզօտող Ոսկան Մխիթարեանի եւ Խորէն վարդապետ Յովնան նէսեանի կողմէ: 

Եթէ կը ցանկաք ստանալ USA ARMENIAN LIFE TV-ի YouTube-ի յղումը էլեկտրոնային փոստով, կը խնդրենք ե-նամակ ուղարկել usarmenianlife@gmail.com ելեկտրոնային հասցէին կամ հեռաձայնել 818-241-5777 եւ փոխացեցէ՛ք Ձեր անունը, ազգանունը, հեռախօսի թիւը եւ ելեկտրոնային հասցէն: 

Իսկ եթէ կը փափաքիք բաժանորդագրուիլ հայալեզու ԱՄՆ ՀԱՅ ԿԵԱՆՔ Շաբաթաթերթի եւ USA ARMENIAN LIFE-ի տպագիր տարբերակին՝ ամեն շաբաթ ԱՄՆ փոստով ստանալու համար, փոխանցեցէ՛ք Ձեր տան կամ գրասենեակի կամ փոստարկղի հասցէն: 

YouTube-ի մէջ դիտելու համար օգտագործեցէ՛ք հետեւեալ յղումը 

ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ. – Բարի երեկոյ կը մաղթեմ մեր հեռուստադիտող-ներուն։ 

Այսօրուայ մեր ելոյթը շատ լուրջ եւ բացառիկ ելոյթ մը պիտի ըլլայ, որովհետեւ զգայացունց յայտարարութիւններ ցոյց պիտի տանք մեզ դիտողներուն, որպէսզի հասկնան թէ Հայ Եկեղեցին այսօր ի՞նչ վիճակի մէջ է եւ որքանով վարկաբեկուած է Հայ Եկեղեցին։ Անգամ մը եւս այստեղ բոլորիդ յիշեցնեմ, որ չշփոթէք եկեղեցականները եկեղեցւոյ Սրբութիւն Սրբոցի հետ։ Հետեւաբար, այս առիթով ձեզի ցոյց պիտի տանք Խորէն վարդապետ Յովնան նէսեանի վերջին ելոյթը, որ մանրամասնօրէն կը նկարագրէ, թէ ինչպէս ինք որպէս գաւազանակիրը Գարեգին բ.կաթողիկոսին, որքան մօտէն զինք ճանչցած է եւ որքան հալածած է զինք։ Միասին դիտենք այդ բոլորը։ 

Խորէն վարդապետ Յովնաննէսեան- Հոկտեմբեր 27ին, 99 թուականին, ոչ միայն ահասարսուռ հարուած հասցուեց հայոց պետականութեանը,այլ նաեւ ահասարսուռ հարուած հասցուեց մեր Եկեղեցուն։ 

ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ. – Այս տեսաերիզը պիտի շարունակուի, բայց կʼընդհատենք այդտեղ, ուր շատ յստակ էր թէ ինչպէս 1999 Հոկտեմբեր 27ին` այդ չարափաստիկ օրը անգամ մը եւսԽորէն վարդապետ ձեզի պիտի յիշեցնէ,թէ 

ինչպէս Արեւմտեան թէմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեան ուրախութեամբ եւ ժպիտով մը կը համբուրէ այդ թղթիկը

որուն վրայ գրուած էր լուրը, եւ «կʼաւետէր» օրուան նոր կաթողիկոսին, թէ ինչ պատահեցաւ, ինչ սպանութիւն պատահեցաւ եւ ինչպէս գլխատուեցան մեր իշխանութեան ղեկավարները այդ օր։ Շարունակենք դիտել մնացածը։ 

Վիտէօ – մէջբերում.- 

ԳԱՐԵԳԻՆ Բ. «Ուզում եմ եմ եւ ցանկանում եմ այս պահին….» 

(Վիտէոն ցոյց կու տայ թէ ինչպէս Գարեգին բ. Յովնան Տէրտէրեանէն կը ստանայ Վազգէն Սարգսեանի եւ պետական միւս այրերուն սպանութեան լուրը հաղորդող նամակ մը, 1999 Հոկտեմբեր 27-ին, կաթողիկոս ընտրութեան առիթով իր արտասանած խօսքին ընթացքին): 

ԽՈՐԷՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՅՈՎՆԱՆՆԷՍԵԱՆ. – Գարեգին բ. կաթողիկոսը ուղղակի օգտուելով այն առիթի, որ այդ օրերին Հայաստանում ամէն ինչ վաճառւում էր` գնացքի գծերից մինչեւ Գրիգոր Լուսաւորչի գահը, նա իր սիմոնական աղտով պարուրուած գնեց ուղղակի Աթոռը եւ սփիւռքից եկած այդ դաւադիր 30 արծաթը դժբախտաբար ողջագուրուեց հայաստանեան ընչաքաղցութեան հետ եւ արդիւնքում ունեցանք անաստուած, անհաւատ եւ չարի կողմից առաջնորդուող, չարի ծրագրերը կատարող կաթողիկոս։ 

Նրա ոչ-հայրապետ, ոչ-կաթողիկոսլինելու մասին բազում են վկայութիւնները։ Ես ուզում եմ մի քանիսը յիշատակել, որպէսզի նրա իրական դէմքը պարզ լինի մեր հեռուստադիտողին եւ ձեր յարգարժան հետեւորդներին։ 

Վերջին 10-15 տարում Գարեգին բ.առաջնորդներ է նշանակում բացառապէս մէկ նպատակառումով, բացառապէս մէկ շահով առաջնորդուելով։ Առաջնորդ է նշանակում բացառապէս նրանց, ովքեր վայելում են իր եղբօր` Եզրազ արքեպիսկոպոսի բարեհաճութիւնը։ Այսինքն, ինչո՞ւ է սա անում. որ երբ յաջորդ Եկեղեցական Ազգային Ժողովը գումարուի եւ յաջորդ կաթողիկոսի ընտրութեան հարցը բարձրացուի,իրենից յետոյ այդ առաջնորդները ապահովեն պատգամաւորներ եւ յաջորդ կաթողիկոս ընտրեն իր եղբօրը։ Սա է նրա չարադաւ եւ հեռահար նպատակը։ Ես մի առիթով նրան նամակ էի գրել եւ իրեն բնութագրել եմ իբրեւ սովետական, սովետահայ փողոցային երիտսասարդի հոգեկերտուածքով մէկը եւ նա առաջնորդւում է ճիշդ այդպէս՝ սովետական փողոցային երիտասարդ է նա եւ ասում է` «սա մեր ախպերն է(ներողութիւն արտայայտութեանս),սրան` եպիսկոպոսութիւն։ Սա քրոջս տղան է՝ սրան եպիսկոպոս։ Սա մեր ախպոր միւս տղան է, սա (այստեղերկրորդ շրջանակն է գալիս)՝ քրոջս տղայի ախպերներն են, սրանց էլ պիտի եպիսկոպոսութիւն տամ»։ Ահա այսպիսի խայտառակ վիճակի մէջ է մեր եկեղեցին այսօր եւ ի գին ամէն ինչի մենք պէտք է ազատուենք սրանից։ 

Նրա հրէշութիւններից ուզում եմ յիշել եւս մէկը, որ 2013 թուականին ինձ անձամբ ինչպէս պարտադրեց, որպէսզիՀնդկաստանում եկեղեցական վարչութեան ընտրութիւնները կեղծելու եւ իր համար ցանկալի արդիւնք ապահովելու համար Հայաստանից 23 մարդ տանել Հնդկաստան, 2 ամիս պահել, աշխատավարձ տալ, վճարել. ազգային հարստութիւնից ծախսուեց 200 հազար տոլար։ Բայց վերջին պահին, երկու օր առաջ, երբ յայտնի դարձաւ, որ Պի.Պի.Սի. -ի մակարդակով համաշխարհային սքանտալ պիտի լինի, այդ մարդիկ չմասնակցեցին ընտրութիւններին։ Այսինքն,Հայաստանում 20 տարիներ Ռոպերթ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի օրօք Վարդան Ղուկասեանը (Շիրակի մարզէն յայտնի օլիգարխ)` հիւսիսում,կենդրոնում` Յովիկ Աբրահամեանը (ՀՀ նախկին օլիգարխ վարչապետ) եւ հարաւում` Սուրիկ Խաչատրեանը(Սիւնիքի մարզէն յայտնի օլիգարխ, ծանօթ է Լիսկա ծածկանունով) երբ ընտրութիւններ էին կեղծում, նրանք կը նախանձեն Գարեգին բ.ի` ԿտրիճՆերսիսեանի փրոֆեսիոնալիզմին։ Եթէ նրանք ՈՒԱԶ- ներով (սովետական արտադրութեան ինքնաշարժ), «մինիպաս»երով էին մարդկանց տեղամաս տանում ընտրութիւնները կեղծելու համար, ապա Գարեգին բ.ը «Էմիրէյթս»ով (օդանաւային ընկերութիւն) էր տանում եւ 200 հազար տոլար էր ծախսում ընտրութիւններ կեղծելու համար։ 

Օրմանեան պատրիարքը գրում է, որ 1837 թուականին երբ Նիքոլայ Ա. կայսրը գալիս է Էջմիածին, Յովնան նէս Կարպեցի կաթողիկոսին հարցնում է`թէ «ի՞նչ կʼուզէք անեմ ձեր համար», եւ կաթողիկոսը իր «շահամոլ» (ինչպէս ասում է Օրմանեան պատրիարքը)դիտարկումներից ելնելով,անամօթաբար ցարից խնդրում է,ասում է` «եղբօրս երկու տղաներին կայսերական շքանշան տուր եւ ռուսական տիտղոսներ տուր»։ Ցարը ուղղակի արհամարհանքով այդ կաթողիկոսի հարցադրումից թողնում-վերադառնում է Երեւան։ Նախատեսուած էր ընթրիք, բայց չի անում։ Ընդամէնը 164 տարի անց Երեւանում` Ծիծեռնակաբերդում տեղի է ունենում այդ նոյն անամօթ շահամոլ «տէժավիւ»ն։ Օրմանեանը հիմա եթէ ինձ լսի` խեղճը գերեզմանի մէջ կը պտըտուի։ Երբ 2001 թուականին Վլատիմիր Փութինը գալիս է Հայաստան, Սեպտեմբերին,(պետական այցով կարծեմ), այդ օրերին Գարեգին բ.ը Մոսկուայի բազմավաստակ Տիրան սրբազանին ամէն կերպ ուզում էր գահընկեց անել եւ իր եղբօրը տեղաւորէր Մոսկուայի առաջնորդ։ Դիմում է Ռոպերթ Քոչարեանին եւ ասում է` «Փութինին խնդրի թող ախպորս այնտեղ գործի տեղաւորի, Տիրանը խանգարում է, չեմ կարողանում հանել»։ Ռոպերթ Քոչարեանը (100 տոկոսանոց բան եմ պատմում ձեզ հիմա) հրաժարւում է դիմել Փութինին, բայց Գարեգին բ.ին ասում է` «ձեզ առիթ կը ստեղծեմ». խախտելով արարողակարգը,Գարեգինին տանում են Բաղրամեան26 (ՀՀ նախագահական պալատի հասցէն), Բաղրամեան 26-ից Վլատիմիր Փութինին ուղեկցում է դէպի Ծիծեռնակաբերդ եւ Հայոց հայրապետը փոխանակ իր աղօթքը, յոյզերը, մեր ցեղասպանուած նահատակների դատը փոխանցէր Փութինին, նրան Ծիծեռնակաբերդում ասում է որ «ախպորս հարցերը լուծի, Տիրանին հանի` ախպորս նշանակի»։ Եւ ո ~վ «տէժավիւ»` 164 տարուայ «տէժավիւ»… ինչպէս Նիքոլայ Ա.ը արհամարհել էր`թողել հեռացել էր Էջմիածնից, Փութինն էլ պատասխանում է` «դիմէք դատարան», քանի որ Գարեգինի կարիքը չունէր այն ժամանակ. Ռոպերթ Քոչարեանով էր իշխում Հայաստանում Փութինը։ 

Եւ այս մարդիկ (ես Փաշինեանին գրած իմ բաց նամակում վեց տարի առաջ գրել եմ)` Գարեգին բ.ը ինչի որ դիպչում է` պղծում է։ Սա նաեւԾիծեռնակաբերդն է պղծել։ Եւ յանդգնում է այսօր իր «էմիսար»ներին ուղարկել Ծիծեռնակաբերդ, որպէսզիանիծեն Փաշինեանին եւ Հայաստանի իշխանութիւններին։ 

ԼՐԱԳՐՈՂ. Հայր Խորէն, դուք այն եզակի եւ բացառիկ հոգեւորականն էք եղել որ 2 կաթողիկոսների գաւազանակիրն էք եղել` լուսահոգի Գարեգին Ա.ի, այնուհետեւ Գարեգին բ.ի։ Վստահ եմ`բաւականին հետաքրքիր դէպքեր տեղի ունեցած կը լինեն։ Այ, ինչպիսի զուգահեռներ կը տանէք Գարեգին Ա.ի եւ Գարեգին Բ.ի միջեւ։ 

ԽՈՐԷՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՅՈՎՆԱՆՆԷՍԵԱՆ. – Ես ինձ բախտաւոր անձնաւորութիւն եմ համարում որ երիտսասարդ տարիքում ծանօթացայ Գարեգին Ա.ի հետ եւ իր կեանքի վերջին 2 տարիներին իր հետ եմ եղել, իրեն ծառայել, իսկ վերջին 1.5 տարին յատկապէս գիշեր ցերեկ ամէն օր մի տան մէջ ենք ապրել, Վեհարանում եմ քնել իր անհանգիստ եւ հիւանդութեան շրջանում։ 

Մէկ նախադասութեամբ ասեմ ձեզ։ Գարեգին Ա.ին ճանաչելով ես տեսայ Աստծուն, որից յորդում էր հայրական եւ քրիստոնէական սէր։ Իսկ Գարեգին բ. -Կտրիճ Ներսիսեանին ճանաչելով, ես տեսայ սատանային` չարադաւ,նենգաբարոյ եւ բանսարկու մի անձնաւորութեան։ 

Մի քանի ականատեսի վկայութիւն կարող եմ բերել նրանց երկուսի կեանքից։ Նրանց հետ գնումների՝ «շոփինկ»ի եմ եղել Նիւ Եորքում։ Գարեգին լուսահոգի Ա. կաթողիկոսի հետ 10 անգամ գրախանութ եմ գնացել. Նա ժամերով մնում էր գրախանութում,նօթեր էր առնում, գրքեր էր գնում, եւ ես էլ գնում-էդ աշխատողներից աթոռ էի խնդրում, ասում էի` «հայրս անհանգիստ է»: Ամէն տեղ աթոռ չկար.2 ժամ, 3 ժամ աթոռը գրկած ետեւիցման էի գալիս, մի բաժնից միւսն էինք անցնում։ Գնումների հետ կապուած Գարեգին Ա.ից յիշողութիւնս սա է։ Իսկ Գարեգին բ. – Կտրիճ Ներսիսեանի հետ մէկ անգամ Նիւ Եորքում գնումների եմ գնացել եւ նա 5 հազար տոլարանոց կօշիկ է գնել։ Սա 22-23 տարի առաջ էր։ Այն ժամանակ Հայաստանի մարզերում 5 հազար տոլարով կարող էիր բնակարան գնել եւ Գիւմրիում մի անտուն կարող էր բնակարան ստանալ։ Եւ կարող եմ ասել թէ ի՞նչն էր հրճուանք, սէր պատճառում Գարեգին Ա. լուսահոգի հայրապետին եւ ի՞նչն է հրճուանք եւ ուրախութիւն պատճառում Գարեգին բ. – Կտրիճ Ներսիսեանին։ Մի անգամ մտերմիկ ընթրիքի սեղանի շուրջ երբ յայտնի դարձաւ որ արաբ մի աղջիկ մեր եկեղեցու դաւանանքն է ընդունել` կնքուել յանուն իր սիրեցեալ հայ տղայի եւ հայերէն է սովորել, Վեհափառը` լուսահոգի Գարեգին Ա.ը այս փաստից ցնծութեան մէջ էր։ Հրճուանքի մէջ էր ուղղակի։ Իսկ Գարեգին բ.ի արժէհամակարգում…իրեն տեսել եմ հրճուանքի եւ ուրախութեան մէջ երբ անձամբ ինձ պատմում էր թէ ինչպէս Իտալիայի ֆութպոլի նախկին «մասսաժիստ»ից «մասսաժ» է ընդունել ինքը եւ իր արքեպիսկոպոս եղբայրը եւ որ այդ հաճոյքը ընդամէնը արժեցել է 15 հազար եւրօ։ Ահա այս երկու հայրապետների նմանութիւնը եւ տարբերութիւնը. ինչպէս օձը եւ տանձը՝ ոչ մի նմանութիւն։ 

ԼՐԱԳՐՈՂ. Բազմաթիւ են այդ հոգեւորականները որոնց Գարեգին բ.ն կարգալոյծ է արել: Ձեզ երկու

անգամ է կարգալոյծ արել։ Կʼասէ՞ք ինչպէս դա եղաւ։ 

ԽՈՐԷՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՅՈՎՆԱՆՆԷՍԵԱՆ. – Ես անցեալ օրը մի հոգեւորականի հետ խօսում էի այս հարցով եւ սրբազանն ասաց որ երբ հոգեւորականը կոչում ունի եւ նրան կարգալոյծ ես անում`նրան սպանում ես։ Ես ասացի` «Սրբազան, ինձ երկու անգամ է այս անաստուածը սպանել»։ Ինչպէս ասեցի` նրա հետ, նրա աշխարհը, նրա աշխարհայեացքը` ամէն ինչ գումարի,փողի շուրջ է։ 

Տարիներ առաջ երբ Նիւ Եորքում ուսանող էի, նաեւ այցելու հովիւ էի Սուրբ Խաչ եկեղեցում, այնտեղ պէտք է կայանային ընտրութիւններ. փորձեմ կարճ կապել, չեմ ուզում անձիս վրայ կենդրոնանալ, բայց ուզում եմ իմ անձի հետ կապուած այս դիպուածներով մարդիկ ճանաչեն նրան։ Ուրեմն, այդ ընտրութիւնները կեղծուել էին. ինքը,այդ օրուայ առաջնորդի հետ: Ես հրաժարւում էի իբրեւ այցելու հովիւ ստորագրել այդ օրուայ արդիւնքը,քանի որ երկու թրքահայ ընտանիք,որոնք օրուայ առաջնորդի բարեկամներն էին, կեղծել էին։ 

Այդ օրերին Գարեգին բ.ը Նիւ Եորքում էր եւ երբ իմացաւ այս դէպքի մասին, իմ ներկայութեամբ սրբազանին ստորացրեց ուղղակի բառիս բուն իմաստով։ Նրանց միջեւ լարուածութիւն կար քանի որ կաթողիկոսական ընտրութիւններին այդ սրբազանը հակառակ ճամբարում էր եւ երբ կաթողիկոսը վերադարձաւ Էջմիածին,սրբազանը ինձ կանչեց, երկու բառ ասեց, ասեց «կամուրջներդ այրեցիր»։ Եւ ինքը սկսեց այդ ժամանակուանից կաթողիկոսին բարերարներ մատակարարել։ 

Մինչ այդ Նիւ Եորքից գումար չէր ստացել, բացի իր մտերիմ ընկերուհի Լուիզ Սիմոն Մանուկեանիցեւ նրա շրջանակից։ Եւ ինձ անմիջապէս կանչեց գումարները, նուէրները ստանալուց յետոյ. վեհափառը ուզեցաւ հաճոյանալ սրբազանին եւ շաբաթներով Էջմիածնում արհամարհած` մի անկիւն շպրտածթողեց ինձ. Վիրաւորուած` թողեցի գնացի ուղղակի։ 

Բայց զղջում էի. իմ կեանքը հոգեւորական լինելն է, ես ծնուել եմ հոգեւորական լինելու համար, ուրիշ բանի ընդունակ եւ ի վիճակի չեմ։ Ես Աստծոյ խօսքը քարոզելու համար եմ ծնուել։ Եւ երբ տարիներ յետոյ վերադարձայ, ինձ մէկ տարի ուղարկեց Գեղարդավանք` մի խուց եւ միայն յետոյ էր ինձ յայտնի դառնալու որ մէկ – երկու իմ մեծահարուստ ծանօթներիցոր ունէի փորձել էր նրանցից գումար պոկել, ասելով որ «ձեր ծանօթին ետ եմ բերել, լաւ պաշտօն պիտի տամ» եւ այլն։ 

Այս անամօթի ծրագիրը չիրականացաւ եւ ինձ աքսորեց Հնդկաստան հինգտարով։ Ինչո՞ւ եմ ասում աքսորեց։ Որովհետեւ երբ Հնդկաստանում իմ նախորդին յոխորտացել էրկարգալոյծ կʼանի, այս կʼանի եւ ասել էր` «նշանակում եմ Հնդկաստան, քանի որ Հնդկաստանից աւելի վատ տեղ գոյութիւն չունի»։ Եւ այսպէս իմ հալածանքն էլ շարունակուեց։ Հնդկաստան, Միանմառ, էնտեղից յափշտակեց կէս միլիոն տոլար, եւ պայմաններ չկար ապրելու։ Իրեն հեռաձայնով ասեցի` «Վեհափառ, ո՞ւր ապրեմ»։ Ասեց` «հոգս չէ (բառացի մէջբերում եմ անում), մի պատի տակ մի փալաս քից` վրան քնիր»։ 

Այսպէս անձանձրոյթ ինձ հալածել եւ տառապանք է պատճառել, որից յետոյ երբ ստիպուած վերադարձայ Էջմիածին, ինձ՝ վարդապետիս մայրավանքից վռնդեց, այն դէպքում, որ Սուրբ Էջմիածնի կանոնադրութեան համաձայն կաթողիկոսը պարտաւոր է Էջմիածնի միաբանին,կուսակրօններին ապահովել բնակարանով, սնունդով,աշխատավարձով։ 

Հակառակ այն բանին, որ գիտէր որ քրոնիկ հիւանդութիւն ունեմ` վեց ամիս ինձ զրկեց դեղեր գնելու եւ հաց ունենալու հնարաւորութիւնից։ Վեց ամիս փողոց էր շպրտել ինձ եւ միայն վեց ամիս յետոյ ինձ աքսորեց Վրաստանի ատրպէյճանական շրջան` Մառնէուլի։ 

Մաղձը, չարութիւնը այնքան մեծ էր որ տարիներով չէր հանգստանում այդ սատանան։ Ուզեցել էր ինձ ետ բերելով փող պոկել` չէր յաջողել, դրա համար կատաղութիւնը այնքան մեծ էր չէր կարողանում հանգստանալ։ 

Վրաստանի առաջնորդի լիազօրութիւններին բռնանալով,չարաշահելով, կաթողիկոսը իրաւունք չունի առաջնորդին ասելու թէ այս հոգեւորականը որ շրջանում պիտի ծառայի. ուղղակի թէմ պիտի նշանակի։ Բայց Վրաստանի առաջնորդին անձամբ պարտադրում էր որ գնամ եւ ապրեմ ատրպէյճանցիների մէջ։Այսինքն այս հրէշը մահս էր ուզում եւ ես մէկ ու կէս տարի ապրում էի Թիֆլիս, առաջնորդի որեւէ հրահանգ,որեւէ խախտում չեմ արել, իմ ծառայութիւնն էի մատուցում։ Եւ մէկ ու կէս տարի յետոյ նորից դեւը արթնացաւ սրա մէջ եւ պարտադրեց որ գնամ ատրպէյճանցիների մէջ Մառնէուլի ապրեմ։ 

Այլեւս չդիմանալով դուրս եկայ, եւ սպասում եմ այն բարեբաստիկ օրուան,երբ պիտի չարը խորտակուի,ազատագրուի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ ես վերադառնամ իմ ծառայութեանը։ 

ԼՐԱԳՐՈՂ. Վերջին շրջանում դուք ապրում էք Մոնրէալում եւ վստահ եմ որ հետեւում էք Հայաստանի քաղաքական զարգացումներին։ Այ, ինչպիսի կարծիք ունէք Բագրատ Գալստանեանի նախաձեռնած շարժման մասին։ Թէեւ իրենք հիմա արձակուրդ են գնացել, բայց վստահ եմ, որ հետեւել էք թէ ինչ գործողութիւններ են տեղի ունեցել նրանց մասնակցութեամբ։ 

ԽՈՐԷՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՅՈՎՆԱՆՆԷՍԵԱՆ. -Ես ուղղակի ապրում եմ Հայաստանով.իմ արեւածագը, իմ մայրամուտը Հայաստանով է։ 

Երկու սրբութիւն ունեմ՝ Սուրբ Էջմիածինը եւ Հայաստանի Հանրապետութիւնը եւ ամէն ինչ Հայաստանի հետ կապուած եւ Սուրբ Էջմիածնի հետ կապուած ինձ համար անձնական է։ 

Ինձ թւում է, որ նաեւ լրագրողները իրենց հարցադրումներով շեղում են հարցի բուն էութիւնը։ Այստեղ Բագրատ Գալստանեան չկայ։ Բագրատ սրբազանը, ինչպէս ինքն է ասել, “show must go on” ։ Ինքը showman է միայն այստեղ, բայց ոչ երբեք «ռեժիսէօր»ը կամ show գրողը։ Նա անում է ինչ որ նրան յանձնարարուած է։ Ինձ համար յստակ է, որ դա հակապետական Գարեգին բ. – Կտրիճ Ներսիսեանի հակապետական քայլն է ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան։ 

ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ. – Անգամ մը եւս դուք կը տեսնէք եւ կը լսէք թէ ինչպէս Հայաստանեայց Առաքելական եկեղեցին վարկաբեկուեցաւ հեղինակութեամբը եւ ղեկավարութեամբը Գարեգին բ.կաթողիկոսի։ Կը յիշէք չէ՞, թէ ինչպէս Բագրատ սրբազանի «սրբազան քայլարշաւ»ը որ սկսաւ Կիրանցէն,որպէս թէ մտահոգուած էր Բագրատ սրբազան թէ ինչ սահմանազատում կը կատարուի այդտեղ, մինչդեռ երբ քայլերթը արդէն Երեւան հասաւ, արդէն հասկցուեցաւ թէ ովքեր կը կանգնին այդ քայլերթի ետին եւ ինչ է իրենց բուն նպատակը։ 

Շատ հետաքրքրական յայտարարութիւն մը ըրաւ Բագրատ սրբազան։ Եւ իր յայտարարութիւնները կը մէջբերեմ. «Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ Հայրապետի օրհնութեան մենք չենք գործում։ Հայոց Հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը եւ մեզ առաջնորդողը»։ 

Գիտէք սիրելիներ,որքան կը հակասէ այս յայտարարութիւնը որ ինք կատարեց քայլերթի սկիզբին, եւ այսօր ինչ Գարեգին կաթողիկոս կը յայտարարէ ընդդէմ իշխանութեան, եւ կը հրաժարի յայտնելէ որ ինքը ղեկավարած է այս բոլորը։ Բայց չմոռնաք, սիրելիներ։ Բոլորիդ ծանօթ է թէ այդ ղեկավարութեան ետին ո՞ր ուժերը կը կանգնին։ Ո՞վ է ողնասիւնը Գարեգին կաթողիկոսին որ այսքան սանձարձակ կրնայ գործել, եթէ ոչ նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեան, ինչպէս նաեւ Սարգիսեան։ 

Եթէ անոնց ընկերակցութիւնը եւ չակերտներու մէջ «օրհնութիւնը» չունենար, կրնա՞ր այսքան բռնատիրական ձեւով մօտենալ այս հարցին եւ յանդգնել եկեղեցին դէմ տանելու ժողովուրդի կողմէ ընտրուած իշխանութեան։ Հոս է որ ձախողեցաւ անգամ եկեղեցին եւ մենք բոլորս միասին պարտաւոր ենք փրկել եկեղեցին։ Շարունակենք դիտել եւ ես վերջաւորութեան իմ մեկնաբանութիւնս պիտի տամ թէ ինչպէ՞ս պիտի փրկենք Հայաստանեայց Առաքելական եկեղեցին այս բռնատիրական ռեժիմէն։ 

Վիտէօ մէջբերում. 

ՌՈՊԵՐԹ ՔՈՉԱՐԵԱՆ. «…Կարողանայ ինչ որ տեղ կամուրջներ փնտրել եւ փորձել միաւորել մեր ազգին` լաւագոյն տարբերակը Հայ Առաքելական եկեղեցու որեւէ յարգանք վայելող սրբազանը կը լինի։ Հէնց այս օրհասական պահին նման թեկնածուն կը լինէր լաւագոյնը։ Իմ համոզմամբ,պէտք է բաւարար զանգուած, որը պէտք է դուրս գայ փողոց, եւ այդ փողոցը չպէտք է լինի իմ մասին կամ որեւէ մէկ այլի մասին։ 

Եթէ այդպէս լինի`մենք ոչինչի չենք հասնելու։ Այդ փողոցը պէտք է լինի իշխանութիւնը հեռացնելու մասին։ Հասկացա՞ք։ Մենք չպէտք է փողոց ելնենք, ասենք` «հէս ա դուրս ենք գալիս, Քոչարեանին իշխանութեան բերելու համար»։ Հէնց մենք նման թեմաներով սկսենք հանդէս գալ, եթէ այդպէս լինի` մենք ոչինչի չենք հասնելու»։ 

ԽՈՐԷՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՅՈՎՆԱՆՆԷՍԵԱՆ. — Նա ով կարող է այս ծանր օրերին Հայաստանի եւ Արցախի համար` շքանշան ստանալՌուսաստանի նախագահից, այս օրերին, այս տարիներին, երբ Մոսկուայի եւ Պաքուի շահերը ուղղակի նոյնական են եւ դրանք ընդդէմ Հայաստանի են, ոչնչով իրարից չեն տարբերւում. եթէ դու Մոսկուայից շքանշան ես ստանում, ուրեմն շքանշան ես ստանում Պաքուից։ Սա միանշանակ է եւ ուզում եմ որ բոլորը սա տեսնեն եւ հասկանան։ Եթէ Մարիա Զախարովան եւ Քրէմլեան շրջանակները գովաբանում են Բագրատ սրբազանի այս յոռի շարժումը որին ես անուանում եմ «շափիթօ (կրկէս) վեղարի տակ»,նշանակում է, որ Պաքուն ողջունում է, որովհետեւ նրանք միասնական են գործում։ Միայն կոյրը կարող է չտեսնել։ Եւ սա անյաջող փորձն էր որը փառք Աստծոյ տապալուեց։ 

 

ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ. – Բոլորդ ալ դիտեցիք Խորէն վարդապետ Յովնան նէսեանի յայտարարութիւնները որոնք սրտաճմլիկ էին։ Վստահ եմ որ ձեզմէ շատեր ափսոսանքով մտիկ ըրին այդ բոլորը։ Բայց այս բոլորին մէջ կարեւոր դաս մը կայ առնելիք։ Խորէն վարդապետէն զատ նաեւ նախկին միաբան մը շատ հետաքրքրական ելոյթ մը ունեցած է YouTube- ի վրայ։ Այդ մասին այլ առիթով դարձեալ այդ բացայատումները կը ներկայացնենք ձեզի։ 

Այստեղ բայց մենք յստակ թէ ըսելիք ունինք եւ թէ ընելիք` միասին։Հայաստանեայց Առաքելական եկեղեցին այսօր առեւանգուած է։ Բառին ամբողջական իմաստով։ Գարեգին կաթողիկոս շփոթած էՀայաստանեայց Առաքելական եկեղեցին վաճառատան հետ։ Իր միակ հետաքրքրութիւնը արծաթն է, դրամն է,փառքն է։ Հետեւաբար, իր գահակալութեան առաջին օրէն Հայաստանեայց Առաքելական եկեղեցին գահավիժումի մէջ է եւ արդէն գրեթէ անդունդի ստորոտը հասած է։ Ցաւը հոն է որ իր շուրջ հաւաքեց իր համագիւղացիները եւ անոնց միջոցաւ ստեղծեց խումբ մը իր աթոռը ամրացնելու համար։ 

Սիրելիներ, այդ բոլորով ինք պէտք չէ հպարտանայ, որովհետեւ ձախողած է իր հոգեւոր առաքելութեան մէջ։ Ոչինչ կայ, սմենայն վստահութեամբ եւ համարձակութեամբ կʼըսեմ` ոչինչ կայ հոգեւոր Գարեգին կաթողիկոսին մօտ։ Իր միակ հետաքրքրութիւնը մամոնան է,արծաթն է, փառքն է եւ փառասիրութիւնն է եւ ճիշդ ատոր համար իրեն զօրավիգ կանգնեցան նախկին նախագահները։ 

Այս բոլորը ցաւով կʼարտայայտուիմ։ Բայց ի՞նչ պէտք է ընենք։ Կրնա՞նք անտարբեր կենալ այս բոլորի նկատմամբ։ Կրնա՞նք ըսել «մեզի ինչ, aյսպէս եկած է` այսպէս կʼերթայ»։ Ասոնցմէ այլեւս մենք պիտի ձերբազատուինք։ Որովհետեւ ես եւ դուն յստակ պէտք է գիտնանք որ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ առաքելութիւնը տապալած է։ Հայաստանեայ Առաքելական եկեղեցին մեր ինքնութեան մէջ մեծ դեր ունեցած է անցեալին եւ տակաւին կրնայ ունենալ։ Հետեւաբար ես ու դուն ընելիք ունինք։ 

Եթէ այս ձեւով շարունակուի, Հայ Եկեղեցին առաւել եւս պիտի վարկաբեկուի։ Հետեւաբար իմ կոչս է` ոտքի կանգնինք ամէն տեղ եւ մանաւանդ սփիւռքի մէջ։ Բոլոր այն թեմերէն ներս, մասնաւորաբար Էջիմածնական թեմերէն ներս։ Ես տխրութեամբ կʼըսեմ «Էջմիածնական,Անթիլիասական»։ 

Հայաստանեայց Առաքելական եկեղեցին մէկ պէտք է ըլլայ։ Հետեւաբար Էջմիածնական եկեղեցիներէ ներս, թeմերէ ներս, հոն ուր որ ղրկուած են մանկլաւիկներ Գարեգին կաթողիկոսի կողմէ` պէտք է արտաքսենք եւ կատարենք նոր ընտրութիւններ։ Եթէ չկան պարկեշտ եպիսկոպոսներ` քահանաները թող ըլլան առաջնորդ։ Մեր եկեղեցւոյ մէջ շատ կան քահանաներ որ առաջնորդ եղած են որպէս արժանաւորներ։ 

Որովհետեւ Ազգային – Եկեղեցական Ընդհանուր Ժողով բացարձակապէս պիտի չուզէ Գարեգին կաթողիկոս կազմակերպել եւ ոչ ալ իր մանկլաւիկ արքեպիսկոպոսները,եպիսկոպոսները։ Իսկ անոնք որոնք պարկեշտ են` արդէն ծածկուած, մէկ անկիւն կեցած են կը սպասեն յարմար առիթի, որպէսզի կարենան իրենց ըսելիքները ըսել։ 

Այլ խօսքով, այս օրերուն Գարեգին կաթողիկոս որեւէ ատեն պիտի չհրաւիրէ Ազգային Եկեղեցական Ժողով, որպէսզի նոր աթոռակից մը եւ կամ նոր կաթողիկոս մը ընտրուի, որպէսզի Հայ Եկեղեցին փրկուի։ Հետեւաբար ես ու դուն շատ ընելիք ունինք։ Այսօր արտասահմանի մէջ, ըլլայ Ամերիկա, ըլլայ Եւրոպա,այլուր, ուր որ հայ գաղութ կայ, այդ գաղութները պէտք է ոտքի ելլեն եւ բարձրաձայնեն որ մենք այսուհետեւ չենք ուզեր Գարեգին կաթողիկոսը այդ աթոռին մնայ,կʼուզենք տեսնել արժանաւոր մը։ Ասիկա կրնանք ընել ես եւ դուն եթէ բծախնդրութիւն ունինք Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ նկատմամբ։ 

Հետեւաբար իմ կոչս է մեր դիտողներուն ըլլայ Ամերիկայի մէջ եւ ըլլայ այլուր, մինչեւ Հայաստան, պէտք է անպայման գործնական քայլի դիմենք, որպէսզիՄայր Աթոռէն հեռացնենք Գարեգին կաթողիկոսը, որպէսզի Սրբութիւն Սրբոցը իր առաքելութեան մէջ անգամ մը եւս մտնէ եւ թիկունք կանգնի հայոց պետականութեան։ Հոս է մեր հիմնական մտահոգութիւնը։ Եկեղեցին միշտ ձեռք ձեռքի գործած է իշխանութեան հետ։ Այսօր ժողովուրդի կողմէն ընտրուած իշխանութիւն կայ,գէշ, աղէկ, վատ` բայց վաղը օրերը կը փոխուին։ Եկեղեցին ալ պիտի փոխուի։ Չմոռնաք` այս կաթողիկոսի օրով որեւէ ատեն ժողով տեղի պիտի չունենայ եւ կանոնագրական բոլոր խախտումները ամէն օր տեղի կʼունենան։ Հետեւաբար ես ու դուն, սիրելի դիտող, շատ բան ունինք ընելու։ Ձեռք ձեռքի տանք, ոտքի ելլենք եւ բոլոր փերեզակները հեռացնենք Հայաստանեայց Առաքելական եկեղեցիէն։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *