Հայ ժողովուրդը ռուս աշխարհակալ կայսրութեանը ջախջախիչ պարտու- թիւնների է մատնել նախ՝ Խրիմեան Հայրիկ վեհափառի տնօրինութեամբ 1905 թ. օգոստոսի 1-ին ռուսաց կայսրին ՀԱՐԿԱԴՐԵԼՈՎ ետ վերցնել Հայաստանեայց եկեղեցու հողերը եւ գոյքը կողոպտելու 1903 թ. յունիսի 13-ի հրամանագիրը: Հայութիւնը Ռուսաստանի երկրորդ ջախջախիչ պարտութիւնը ՀՈՅԱԿԵՐՏԵՑ Գարեգին Նժդեհի գլխաւորութեամբ 1920 թ. նոյեմբերի վերջերին Զանգեզուրից սկսուած եւ մինչեւ 1921 թ. մարտ ամիսը տեւած Հայոց պետականութիւնը մօտ ԵՕԹ ԱՄՈՎ վերականգնած ապստամբութեամբ: Ռաֆայէլ Համբարձումեան:
2024 թ. յունիսի 19
(Տպագրել-հրապարակել եմ 1995թ. դեկտեմբերի 15-ին)
Հայաստանի ու հայութեան դէմ ԱԴՐԲԷՋԱՆԻ ԶԻՆԱԿՈՒԹԵԱՄԲ մեզա- նից գաղտնի պատերազմող Ռուսաստանը մեր երկրի ՌԱԶՄԱՅԱՂԹԱՆԱԿԸ ԻՐ ՀՐԱՄԱՆԱԿԱՏԱՐ ՀՀ նախագահ ԼՏՊ-ի ՁԵՌԱՄԲ ՓՈՇԻԱՑՐԵՑ 1994թ. մայիսի 5-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքէկում: Հայաստանին պարտադրած այդ դաշինքո՛վ ԴԱԴԱՐԵՑՈՒԵՑ ՀԱՅՈՑ ՅԱՂԹԱՐՇԱՒԸ: Ադրբէջանը անձնատուութեան փաստաթուղթ ստորագրելու փոխարէն, ՀՀ-ն Ռուսաստանի պարտադրանքով մայիսի 12-ին Ադրբէջանի հետ կնքեց առաջխաղացումն աւարտելու՝ ազէրիների դէմ յաղթարշաւը կասեցնելու զինադադար… Հայոց յաղթանակը փոշիացրած այդ ռազմաթղթով ՌՈՒՍԱՍԱՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԱԿՈՐԾԱՆ ԼՏՊ-ի բացառիկ դերակատարումով մէջտեղից վերացրեց 1988 թ. փետրուարից ու յատկապէս 1988 թ. նոյեմբերի 23-ից մինչեւ 1990թ. օգոստոսի վերջը ունեցած Հայաստանի ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ: Աւելին, 1988 թ. փետրուարի 20-ին ոտքի ելած հայ ժողովուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱՄԻԱՒՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ: Ռուսաստանն իր մանկլաւիկի ձեռամբ 1994 թ.մայիսի 5-ից հայութեանը ծուղակեց ՆԱԵՒ «անջատում՝ յանուն փրկութեան» կարգախօսով, որը նշանակում է ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԱՆՋԱՏՈ՛ՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ: Մինչդեռ ՀՀ բնակչութիւնն ու ԸՆԴՀԱ՛ՆՐԱՊԷՍ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՊԷՏՔ Է ՊԱՐՏԱԴՐԷՐ «ՄԻԱՑՈՒՄ՝ ՅԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ» ԿԱՐԳԱԽՕՍԸ…
Մինչ Արցախում հայութիւնը ռուսեւթուրք զինակցութեան դէմ տալիս էր մահու եւ կենաց պատերազմ, ԼՏՊ-ն իր տէրերից ստացա ծ հրահանգով ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՂԱՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՌԱԶՄՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ ՋԼԱՏԵԼՈՒՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆԲԱՂԴԱՏԵԼԻ ԶԱՐԹՕՆՔԸ ԱՊԱՐԴԻՒՆԱՑՆԵԼՈՒ եւ արհեստական խաւարով, ցրտահարութեամբ եւ այլ պատուհասներով հայութեան պայքարունակ ոգին ջլատելու ԴԻՒԱ- ԱԳՈՐ ԾՈՒԹԵԱՆԸ: Պաշտօնը ստանալու դիմաց Հայաստանը Ռուսաստանին վաճառած ՀԱՅԱՍՏԱՆԱԿՈՐԾԱՆԸ սադրեց նաեւ բազմաթիւ արիւնայեղութիւններ: Իրական հերոսներին վարկաբեկելով, իսկ իր սարքած «հայտնիներին» հերոսի կոչումներ տալով՝ արժեզրկեց ու պղծեց հայրենիք, ազատութիւն, ազգային հերոս եւ այլ սրբազ-նութիւններ: Արցախականը համայնակերտած միասնական հայութեանը պառակտելուն ի խնդիր նա ամէն ջանք թափեց՝ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ-ԱՐՑԱԽՑԻ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԻՒՆԸ: Գարեգին Նժդեհի վերականգնած-լրաց-րած Հայոց 4500-ամեայ ազգային գա- ղափարախօսութիւնը «կեղծ կատեգորիա», իսկ անկախութիւնն ու ինքնիշխանութիւնըը «օդում կախուած գաղափարներ» անուանելով, ԼՏՊ-Ն ՄԵՐ ԵՐԿԻՐ ՆԵՐՄՈՒԾԵՑ ՍԱՏԱՆԱՅԱՊԱՇՏ ԱՂԱՆԴՆԵՐ, իսկ ՀՀ ինքնիշխանութեանը լծուած հայրենահոգ նուիրեալներին ու ազգի հայրենապաշտ ընտրա-նուն հանրային-քաղաքական-պետական կեանքից հեռու վանելով, անարգելով եւ կամ մէջտեղից վերացնելով, իշխանութեան բերեց իւրանման անհայրենիք պղծագործների[1]: Նա Հայաստանի ճարտարազօրումը խափանելու կերպով տնտեսութիւնը քայքայելուն լծուած՝ իր ոճրախմբով պետա- կանօրէն արգիլեց երկրի յառաջադիմութեան պատուար արդար մրցակցութիւնը, վիթխարի գումարներ կորզելու դիմաց հանրային հարստութիւնն իր աւազա-կախմբի մի քանի ԻՒՐԱՆՄԱՆՆԵՐԻՆ մենաշնորհելուց յետոյ՝ 1995 թ. ԱՄԲՈՂՋՈՎԻ՛Ն վերացրեց Հայաստանի 1988-1990 թթ. իրաւ անկախութիւնը՝ ստորագրելով Հայաստանը 25 տարով դարձեա՛լ կայսրութեան գաղութ դարձնելու «Ռուս-հայկական պայմանագիր» կոչուող ԿԱԼԱՆԱԳԻՐԸ՝ այն հայութեանը ներկայացցնելով ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ: Ընդ որում, իր զօրքը Հայաստանում պահելու համար ոչ թէ Ռուսաստա՛նն էր վճարում Հայաստանին, այլ մեր երկրի «պաշտպանութիւնը ապահովելու համար» Հայաստա՛նն էր հոգում մեր երկիրը կալանած ռուս զօրքի ծախսերը:
ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՈՒԽՏԻ ՆԱԽԱԳԱՀ՝
Ռ. Համբարձումեան, 1995թ. դեկտեմբերի 15