«…Ճիշտ է, Հայաստանում աշխատելն այժմ դժվար է և կապված է զոհողությունների հետ, բայց եթե դուք չեք գալու դժվարին օրերին, եթե չեք կամենում զոհողություն անել այսօր, վաղը, երբ հասնեն լայն ու հեշտ օրեր՝ դուք այլևս ավելորդ եք Հայաստանի համար…
…Ո՞ր օրվա համար է ձեր հայրենասիրությունը։
Թե՞ կարծում եք, որ Թիֆլիսում, Պոլսում և Ամերիկայում նստած, գեղեցիկ ճառեր արտասանելով ու լավ-լավ խորհուրդներ տալով մեզ՝ արդեն իսկ կատարած եք լինում ձեր ազգասիրական պարտականությունները։
Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանի բարեկամ՝ եկե՛ք Հայաստան, եթե չեք գալիս, թողե՛ք Հայաստանը հանգիստ։ Հայաստանը ձեր ճառերին ու խորհուրդներին կարոտ չէ…»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյան, 1920 թ. հունիսի 12