Թրքական Արցանագրութիւններու դաւադիր կողմնակից՝ Արք. Յովնան Տէրտէրեանի «Սխրագործութիւններէն». ԻՆՉՈ՞Ւ… Ո՞ր լաւութեան համար… Մատուցած «Ծառայութիւնների՞»

Posted on December. 28. 2019

ՀԱՀ շարժումը Սերժ Սարգսեանի եւ նրա քաղաքական թիմի հակապետական գործողութիւնները որակում է որպես ազգային դաւաճանութիւն

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը ողջունում է արդարության վերականգմանն ուղղված ՀՀ իրավապահ մարմինների օրինական գործողությունները, որի ցայտուն օրինակներից էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին պատասխանատվու-թյան կանչելը նախկինում գործած հանցանքների համար: Համոզված ենք, որ 1.5 տարի ուշացումով սկսված այս գործընթացը ողջունելի է նաև հայ հասարակության և ողջ աշխարհասփյուռ հայության համար, քանի որ ընդհանրական է այն համոզմունքը, որ առանց պատասխանատվության որևէ առաջընթաց չի կարող լինել։
ՀԱՀ շարժումը դեռևս 2019թ. հունվարի 17-ին, դիմել էր ՀՀ Ազգային Ժողովին, պահանջելով ի լույս հանել Հայաստանի Հանրապետության յոթը և ավելի միլիարդ դոլարի չափով պարտքի ծախսումների մանրամասնություններն ու պատժի ենթարկել թալանի և վատնումների հետ առնչված առանցքային անձերին (հատկապես Լևոն Տեր- Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին):
ՀԱՀ շարժումը կոչ է անում ՀՀ իշխանություններին «բռնել-թողնել» ձևական ձեռնածումների փոխարեն լինել սկզբունքային ու վերոնշյալ կարևորագույն գործընթացը հասցնել մինչև վերջ։
ՀԱՀ շարժումը գտնում է, որ նախկին վարչակարգը տնտեսական հանցագործություններին զուգահեռ կատարել է նաև պետական դավաճանությանը համարժեք հատկանիշներով գործողություններ:
Շարժումը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերություններն ամբողջությամբ համազգային հարց է, և որևէ առանձին կուսակցություն, խմբավորում կամ անհատ չի ստացել և չունի հայ ժողովրդի վստահության ամբողջական մանդատը, որպեսզի իրավասու լինի ինքնուրույն որոշումներ կայացնել։ Սակայն 2009 թվականից սկսած Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմով «սեփականաշնորհեց» հայ-թուրքական հարաբերությունների հարցի որոշումը և հետագա անօրեն գործողություններով ու նախապայմանների բացակայության մասին կեղծիք քարոզելով, ինչպես նաև ՀՀ օրենքը խախտելով (ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքգ գլուխ 10, հոդված 57), այն հասցրեց պետական և ազգային դավաճանության մակարդակի:
Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը հետագայում կազմակերպեց քաղաքական թատրոն՝ սփյուռքի գաղութներով շրջելով ու «կարծիք հարցնելով», սակայն նա միաժամանակ հայտարարում էր, որ հայ-թուրքական արձանագրություններն այլևս փոփոխության չեն ենթարկվելու։ Իրականում սփյուռքի հետ հայ-թուրքական արձանագրությունների մասին «երկխոսությունը» միմիայն բեմադրություն էր, քանի որ, ոտնահարելով աշխարհասփյուռ հայության իրավունքները, ՀՀԿ քաղաքական ղեկավարությունը, Ս. Սարգսյանի ղեկավարած կառավարությամբ, արդեն որոշել էր վավերացնել այն ՀՀ Ազգային Ժողովում:
1921թ. Կարսի պայմանագրով Կարսի և Արդահանի տարածքների հանձնումը Թուրքիային, միջազգային իրավունքի առումով անիրավական և անվավեր է։ Սակայն Սգ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կլիներ Թուրքիայի կողմից հայկական տարածքների զավթման դե յուրե օրինականացում։
Անհերքելի փաստ է, որ հայ-թուրքական արձանագրությունների պարտադիր վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից պայմանավորված էր այն հանգամանքով, որ թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Թուրքիայի Սահմանադրության մեջ, երկրի սահմանների յուրաքանչյուր փոփոխություն ենթակա է այդ երկրների խորհրդարանների վավերացման, իսկ ՀՀ-ում՝ Ազգային Ժողովի կողմից ձայների 2/3-ի համաձայնությամբ վավերացման: Սակայն, 2009 թվականին գործող ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 10-րդ գլխի 57-րդ հոդվածի 2.1-րդ ենթակետում արձանագրված էր, որ Հայաստանի Հանրապետությունում միջազգային պայմանագրերի գործողությունը կասեցվում է եթե Հայաստանի Հանրապետությունը գտնվում է պատերազմական կամ այլ ռազմական դրության մեջ, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ, կամ երկրաշարժի, բնական այլ աղետի ու այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ է, և օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները:
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր գտնվում է թե՛ պատերազմական գործողությունների մեջ (քանի որ զինադադարը նույնպես համարվում է պատերազմի առկայության փաստարկ), թե՛ տնտեսական շրջափակման մեջ հե՛նց Թուրքիայի կողմից, ինչը նույնպես չհայտարարված պատերազմական ակտի դրսևորում է։ Հետևաբար ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրություններն իսկզբանե հակասում էին ՀՀ օրենսդրությանը:
Փաստորեն խախտելով ու ոտնահարելով 2009 թվականին գործող ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքը, Սգ Սարգսյանը փորձում էր ամեն գնով հասնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, որը հայ ժողովրդի և ՀՀ պետականության նկատմամբ դավաճանության հստակ գործողություն էր։
ՀԱՀ շարժումը հիմք ընդունելով վերը նշված փաստերը, Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի հակապետական գործողությունները որակում է որպես ազգային դավաճանություն, և հրավիրում է ՀՀ իրավապահների ուշադրությունը սույն հարցի վրա ու պահանջում է ՀՀ օրենսդրությունը խախտելու համար քրեաիրավական գործընթաց սկսել՝ պատասխանատվության կանչելով Սգ Սարգսյանին և 2008-2009թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարին ու ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ)
ՀԱՀ մտավորականների խորհուրդ
Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան)
Արամ Գաբրիելյան (բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)
Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)
Խաչատուր Խաչատրյան (գյուղատնտես)
Հրայր Աղինյան (քաղաքագետ)
Գևորգ Յազիչյան (պատմական գիտությունների թեկնածու)
Սամվել Կարապետյան (մշակութաբան)
Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Գրիգոր Բարսեղյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Հասմիկ Աղինյան (բժշկուհի)
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ
Գևորգ Հովսեփյան («Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն)
Արտյոմ Խաչիկյան («Հայք-հայկազունիներ» կուսակցություն)
Լուսինե Հարոյան («Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություն)
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և նախաձեռնու-թյունների խորհուրդ
Կարո Կարապետյան («Վահագն» ռազմահայրենասիրական» ՀԿ)
Աշոտ Աշոտյան («Ժողովրդի ձայն» նախաձեռնություն)
Աղասի Մանուկյան («Քաղաքացիական միավորում» ՀԿ)
Սարգիս Տեր-Եսայան («Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ)
Սոնա Աղեկյան («Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնություն)
Շմավոն Վեզիրյան (ԹԵԳՄ ՀԿ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *