Դոկտ. ՎԱՂԱՐՇԱԿ ՓԻԼՈՍՅԱՆԻ բաց նամակը Հայաստանի իշխանություններին

Posted on January. 9. 2020

Դիմում Հայաստանի Խորհրդարանին,
Վարչապետ Նիկոլ փաշինյանին,
Նախագահ Արմեն Սարգսյանին

Ճակատագրի բերումով սփյուռքում գտնվող հայերս դիմում ենք Ձեզ և հայցում Ձեր ուշադրությունը հետևյալ ան-տեսված, կիսատ թողած կամ պարզապես չլուծված հարցերին.
1) Ինչպե՞ս հաշվենք և ողջախոհ ձևով վերադարձնենք երկրից հեռացած, բայց հա-մաժողովրդական հարստության ստեղծման մեջ մաս ունեցողների (սփյուռքահայերի և տեղացիների) իրական բաժինը, ՍՍՀՄ-ի փլուզման և անկախանալուց հետո՝ ներողամտորեն: Ինչպե՞ս հաշվենք այդ արժեքները՝ ուշացումով վերադարձնելով ստեղծված պակասը: Ցանկալի է և պատրաստ ենք սպասելու Հա-յաստանի նախկին երեք նախագաների բացատրական-ներին: Որպես հավաքականություն՝ մենք ինչպե՞ս ենք թուրքից ազգային ունեցվածքի պահանջ ներկայացնելու, երբ օրը ցերեկով Հայաստանում՝ մեր Հայրենիքում, վերջին 20-30 տարիներում, եղբայրը եղբորն է թալանել, իրար մեջ բաժնեբաժան են արել ունեցած-չունեցածը, գիտենալով հանդերձ, որ մենք (միլիոններով) ժամանակավորապես «տանը» չենք, սակայն այս Հետխորհդային քաոս ստեղծողները շարունակում են սուս ու փուս մնալ այս շարունակական ամոթալի վիճակի մեջ՝թուրքիայի ոճը որդեգրելով, որին պետք է վերջ տրվի:
2) Շատ սփյուռքահայեր և տեղացիներ կաշառք են տվել ժամանակին, դեռ խորհրդային ժամանակներից սկսած, որ երկրից դուրս գան: Սփոփիչ կլինի, երբ տուժած անձերը լսեն անցյալի բազմաթիվ տխուր անարդա-րություններից այս ամենատխուրի, բայց զանգվածային բնույթ կրած երևույթի վերծանման-քննման-լուծման սկիզբը՝ իրար կողք բերելով ճարահատյալ-տուժածին և չարաշահողին: Խնդրում ենք ստեղծել պետական հանձնաժողով այս հարցը իրավաբանական հարթակի վրա լուծելու համար:
3) Միջազգային շարժում է սկսվել, որ 2021-ին, հաջորդ քսանհինգ տարիների համար Լենին-Աթաթուրք պայմանագիրը չվավերացվի, իրավաբանորեն նրա անիրավաւական բնույթն ու էությունը հաստատելով, որպես բոլշևիզմ-թալիաթիզմ-քամալիզմի տխուր, բայց ճչացող մնացորդ, Արցախի, Նախիջևանի և մյուս հողերի հետ ծագած հարցերի հետ միասին: Իրականում այս պայմանագրով է Արցախը, Նախիջևանը մտել Ադրբեջանի կազմի մեջ: Զարմանալի է, որ Ռուսաստանը (բոլշևիկյան) 1918-ին Բրեստի, իսկ 1921-ին Մոսկվայի պայմանագրերով տվել է այս հողերը թուրքին, հիմա էլ մտած է Մինսկի խմբի մեջ և «նպաստում» է հայ-թուրքական շփումներով իր ստեղծած հարցը լուծելու՝ առանց իր իսկ նախնիների վերը նշված պայմանագրերը հիշատակելու:
4) Ավելի մեծ թափանցիկություն է պետք ոգեղենության, կրոնի, կրոնական կառույցների հետ կապած հարցերում: Այնպիսի թյուր տպավորություն է ստեղծվել և շարունակում է տիրել, որ կարծես թե 3օ1-ի դարձից հետո, պատմական բոլոր ժամանակահատվածներում, բոլոր հայերը՝ ներառյալ այսօրվա հայերս, դարձել ենք քրիստոնյա: Ավելին, դիտողունակ աչքից չի վրիպի Էջմիածնում, այսօրվա կաթողիկոսական գահին տեղավորված անձի և այդ գահի շուրջը իր իսկ հավաքած, կրոնավորի շոր հագցրած, բա-ցահայտ աշխարհական շատ անձանց վարք ու բարքի հարցերը: Դարերի ընթացքում, Միածնի իջման տեղը ոգեղենությունը օծվել է հավատով և նվիրվածությամբ: Հայաստան աշխհարի այդ փոքր տարածքում, աշ-խարհականի ոճը արդեն իսկ ներդրվել է, խորհրդային ժամանակներից սկսված և մոլախոտի նման տարածվում է: Թույլ տալ, որ իրենց էությամբ ոչ քրիստոնյա մարդիկ մնան ոչ իրենց համար նախատեսված տեղում՝ անթույլատրելի է: Աշխարհականների այսօրվա հակաքրիստոնյա ոճի արմատավորման շարու-նակությունը անթույլատրելի է:
5) Երկրի հարստության ռուսականացման գործընթացի թափանցիկացում երեք նախագահների անկեղծ-խոստում-բացահայտումներուվ: Եթե ոչ իրեն ընտրած ժողովրդի, էլ ո՞ւմ առաջ են նախագահները հաշվետվություն-բացատրություն տալու իրենց կատարածի և կատարվածի համար: Առաջին խոսող-խոստովանողը, ըստ հերթի, պետք է լինի Լ.Տ. Պետրոսյանը: ԶԼՄ-ի աշխատողներին վստահում ենք վարելու այս ներազգային ներդաշնակության տանող գործընթացը: Սա ազգային հարց է՝ նպատակունենալով անկեղծությամբ ի հայտ բերել ճակա-տագրական պահերին կատարված որոշումների ընդունումը, ընթացքը և հետևանքները, իրենց իսկ բերանով: Նախագահների լռությունը անընդունելի է:
«Չվերլուծված կյանքը արժանի չէ ապրել» (Սոկրատես):
Սա ասված է անձի համար: Բայց այն ճիշտ է նաև ազգի համար, նամանավանդ մեր նման մինուճար, բայց հրաշք ազգի համար:
6) Հայաստանի շրջափակմանը պիտի վերջ տրվի:Չնայած սա սփյուռքի գործն Է համարյա 100 տոկոսով, բայց Հայաստանն էլ անելիքներ ունի: Երկաթուղային քանդված գծերը Աբխազիայի և Վրաստանի տարածքում պետք է վերականգնվի: Ի՞նչ Մադրիդյան սկզբմունքներ, ի՞նչ Կազանյան, Պետէրբուրգյան, Սլովակյան և այլ բանաձևեր, երբ բանակցային կողմ հանդիսացող Ադրբեջանը, Թուրքիայի և Վրաստանի հետ համաձայնեցված, շրջափակել են Հայաստանին՝ ուրախանալով, որ հայերը դուրս էն գալիս երկրից, բայց և զարմանում են, որ մենք տնտեսական աճ ենք արձանագրում և դեռ բանակցելով հանդերձ՝ պայմաններ էլ ենք առաջադրում: Շրջափակման այս անբանական վիճակում, Արցախի ինքնավարությանհարցադրման բուն իմաստը, ամբողջ այս ավելի քան քսան տարվա բանակցային կոչված գործընթացում անհեթեթ է եղել: Քսանմեկերրորդ դարում բանակցությունները անիմաստ է շարունակել այս անօրի-նականորեն դաժան շրջափակման պայմաններում: ԱՄՆ-ը օրենք ունի պատժամիջոցներ կիրառելու այն երկրների նկատմամբ, ովքեր թույլ չեն տալիս իրենց տարածության վրայով երրորդ երկրին ամերիկյան օգնություն հասցնելուն: Տարօրինակ է, որ այդ թվերին, երբ այդ օրենքը չկար, բայց ԱՄՆ-ի օգնությունը հասնում էր եղեռնից փրկվածներին և որբերին: Հիմա էլ, չնայած հատուկ օրենք կա, բայց ինչ-ինչ պատճառներով այն չի գործում:
Ամերիկահայերս անելիք ունենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *