Posted on July. 22. 2023
Այս տարի նշում ենք մեր հռչակաւոր կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի 120- ամեակը: Հետաքրքիր զուգադիպութեամբ հենց Արամ Իլյիչի սան ,ազգութեամբ տաջիկ կոմպոզիտոր Տոլիբխոն Շախիդին , գրել է Կոնչերտո Գրոսսո քանոնի, ջութակի ու Կամերային նուագախմբի համար: Պրեմիերան կայացել է Հայաստանի Կոմիտասի անվան կամերային երաժշտութեան տանը քանոնահարուհի Մարիաննա Գեւորգեանի, ջութակահար Կարեն Շահգալդեանի ու Հայաստանի պետական կամերային նուագախմբի մասնակցութեամբ, դիրիժորական վահանակի մոտ է եղել ազգութեամբ ռուս Մաքսիմ Նովիկովը: Այս եւ այլ հետաքրքրական առիթով զրուցել ենք World Folk Vision համաշխարհային մրցույթի գլխաւոր մրցանակակիր տաղանդաւոր քանոնահարուհի Մարիաննա Գեւորգեանի հետ: -Սիրելի Մարիաննա կխնդրեմ պատմեք, թե ինչպես ստացուեց այս համագործակցութեունը տաջիկ կոմպոզիտորի հետ:-Սիրով: Շատ պատահական մի օր զանգ ստացա, ու առաջարկ եղաւ կեանքի կոչելու այս հրաշալի ու մեծածաւալ կոնցերտը: Մշտապես մաեստրոի հետ կապի մեջ էի , չնայած , որ կոմպոզիտորը ինձ տւել էր իրաւունք լիիրաւ ստեղծագործական մոտեցման ու երաժշտութեան տնօրինման: Ամեն անգամ իմ շնորհակալութեանն ի պատասխան ասում էր հաւերժ ձեր Արամ Խաչատրեանի սան Տոլիբխոն Շախիդի: Ինձ համար շատ թանկ էին նրա յուրաքանչյուր պատմութեունն կապւած մեր մեծանուն Արամ Խաչատրեանի հետ: Մի քանի դիպուածներով կուզեմ կիսւել: Մոսկվայի կոնսերվատորիայի 35 դասասենյակում էր դասավանդում Արամ Խաչատրեանը: Տոլիբխոնի հիշողություններում էր, երբ քննությունից հետո նրան մատնանշել է իր ուսուցիչը , որպես տաղանդավոր ուսանող ու ասել.- <<Հիշիր, որ դու պետք է ստեղծագործես քո ազգային դիմագծով>>: Շախիդին հիշեց նաև, երբ դասերից մեկի ժամանակ Արամ Խաչատրեանը իր նկարը վերցնելով` ասել է – սա մի թուղթ է ,որ երբեք չի դեղնի ու վրան գրել է . <<Տոլիբ մի կորցրեք ժամանակ>>: Տարիներ անց ի պատասխան այդ խոսքերի գրել է Ռապսոդիա ու նվիրել իր Վարպետին: Տաջիկ կոմպոզիտորը ասաց, որ Արամ Խաչատրեանը ոչ միայն հանճարեղ կոմպոզիտոր է, նա ուներ շատ մեծ ու բարի սիրտ: Արամ Խաչատրեանի 110-ամյակին Տոլիբխոնը գրել է Ռապսոդիա, որը նուագել է հանրաճանաչ երաժիշտ դուդուկահար Ջիվան Գասպարեանը, իսկ 120-ամեակին հնչեցրեցինք Կոնչերտո Գրոսոն: Պրեմիերայից հետո, երբ զրուցեցի կոմպոզիտորի հետ, նա շատ գոհունակ իր շնորհակալությունն էր հայտնում, ես էլ իմ հերթին շատ ուրախ ու բավարարված էի: -Վերջերս Հնդկաստանում մենահամերգներով եք հանդես եկել ինչ տպավորություններով կկիսվեք:-Հնդկաստանի Կեռալա նահանգի կառավարությունից հրավեր էի ստացել մենահամերգով հանդես գալու, սիրով ընդունեցի այն: Մենահամերգը տեղի ունեցավ Տրիվանդրում քաղաքում, որը կրում էր <<Աշխարհի կանայք>> խորագիրը: Մենահամերգը կայացավ հնդիկ երաժիշտների նվագակցութեամբ, շատ թեժ ու կրակոտ էր: Ես շատ ուրախ էի , որ իմ ազգային նվագարան քանոնով ու ազգային գոհարներով հանդես եկա Հնդկաստանի նման մեծ ու խոշոր մշակութային երկրում: Հանդիսատեսը ուղղակի երջանիկ էր, ողջ ընթացքում պարում էին ու սուլում: Ծրագիրը ամբողջութեամբ հայկական էր, ընտրված էին հատընտիր ու բարդագույն ստեղծագործություններ: Համերգի ավարտին, երբ կազմակերպիչները ինձ հանձնեցին շնորհակալագիր ու երախտագիտական նամակ, բարձրորակ արվեստ ներկայացնելու համար, ասացին, որ նման բացառիկ արտիստիկ կերպար ու համերգ չէին տեսել: Ես էլ շնորհակալություն հայտնեցի իրենց հայկական մշակույթի կողքին լինելու համար: Եւս մի գեղեցիկ համերգային ծրագրով հարստացրեցի իմ երաժշտական կյանքի պատմությունը եւ թողեցի իմ հետքն այնտեղ: Այս համերգը այնքան էին հավանել, որ վերադարձից անմիջապես հետո կրկին հրավեր ուղարկեցին , այս անգամ արդեն Կոչի քաղաք: Կոչիում եևս ներկայացրեցի մեր մշակույթը, նույն երաժիշտների հետ, տաբլա` Մահեշ Մանի , հարվածային գործիքներ` Ջիշնու Վարմա, ստեղնաշարային գործիք` Ռոհիդ Կրիշնա: Որպես բարեկամական քայլ հնդկական մի երգ նվագեցի, որը կատարեց երգչուհի Ամռիտա Ռաջան: Այստեղի հանդիսատեսը խիստ տարբերվում էր, շատ զուսպ էին , քանի որ հանդիսատեսի շարերում էին իրենց կառավարության անդամները: Նախատեսված մեկժամյա ծրագիրը երկարաձգվեց, հանդիսատեսը չէր հեռանում,, բաց չէր թողնում մեզ: Համերգից հետո մարդիկ մոտենում էին, ծանոթանում, նկարվում ու շնորհակալություն հայտնում: Ինձ համար անակնկալ էր, երբ կառավարության անդամները բեմ բարձրացան համերգի ավարտին ու ինձ շնորհեցին հատուկ մրցանակ: Երաժշտութեան միջոցով փորձեցի այդ ընթացքում մտովի Հայաստան տեղափոխել: Ես կարողացա այս մեծ համերգները իրականացնել պատվով ու հասկացա, որ օտար ազգը շատ սիրեց մեր հայկական երաժշտությունը: Ինձ շատ դուր եկավ մի փաստ, ինչպես իրենք ներկայացրեցին համերգին`<<Այս արտիստը հաղթել է համաշխարհային մրցույթում 115 երկրի 4000 մասնակցի` արժանանալով Գլխավոր մրցանակի, ու նա հայ է` Մարիաննա Գեւորգեան անուն ազգանունով, ով ապրում է Հայաստանում>>: -Դուք մի շարք հարցազրույցներ եք տվել հնդկական թերթերին ու ամսագրերի ինչպես հաջողվեց օտար ազգի մամուլին գրավել ու ամսագրի շապիկին հայտնվել:-Այո ինձ համար շատ հաճելի էր այդ փաստը, որովհետև իմ այսքան աշխատանքը մի նպատակ ունի: Բարձրաձայնել իմ ազգի խնդիրը և տեղեկացնել աշխարհին Հայաստանում տիրող իրականության մասին: Ունեցա մի հարցազրույց, որը բացառիկ էր իր ձևաչափով: Ես ցանկացա, որ իմ մայրենի լեզուն հնչի օվկիանոսի ափին: Երկար բանակցություններից հետո իրենք համաձայնվեցին: Մի հարցազրույց էլ ունեցա Հնդկաստանում լույս տեսնող միակ ամենահին անգլալեզու Հինդու թերթին: Համերգային տպավորություններն այնքան ազդեցիկ էին եղել, որ իրենք դեռ ամիսներ առաջ ընտրված շապիկի դեմքը փոխեցին ու ինձ ընտրեցին: – Լուսաբանեք խնդրեմ, թե ինչպես է ստացվում, որ ազգային նվագարան քանոնով` միջազգային հեղինակավոր մրցույթներում միանգամից կրկնակի առաջին կարգի մրցանակների եք արժանանում: Օրինակ`Ֆրանսիայում ու Գերմանիայում: -ՅՈՒՆԵՍԿՕ-Ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին կրկնակի հաղթանակ գրանցեցի: Միանգամից երկու դափնե մրցանակ բերելով Հայաստան: Շատ ուրախ եմ հատկապես այն փաստի համար , որ նման երկրներում մեր ազգային նվագարանով ու ազգային ստեղծագործություններ ներկայացնելով եմ հաղթանակներ գրանցում: Արվեստը չի ճանաչում ազգություն: Ես հայ եմ, երևի հենց դա է իմ հաղթանակների հիմքը: Կարծում եմ գլխավորը մրցույթներում` արտիստի հավաքական կերպարն է, որը պետք է լինի բարձր նիշով ու համամարդկային:
Հ.ԳԴարի պոետ Խաչիկ Մանուկյանի տողերը Մարիաննա ԳեւորգեանինՄԱՐԻԱՆՆԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Մարիաննա Գևորգյանի պատվին Հնդկաստանում կազմակերպվեց երաժշտական փառատոն, որտեղ հնդիկ անվանի երաժիշտների հետ, որպես մենակատար, հանդես եկավ մեր տաղանդավոր ու հմայիչ քանոնահարուհին:Իսկ մինչ այդ, նախապատերազմյան շրջանում, երբ Մարիաննան հաղթեց համաշխարհային երաժշտական մրցույթում, որտեղ հանդես եկան 115 երկրի թվով 4000 երաժիշտներ, ես խոստացել էի բանաստեղծություն ընծայել:ՈՒշացումով խոստումս կատարում եմ.
ՔԱՆՈՆԱՀԱՐՈՒՀԻՆՄարիաննա ԳևորգյանինՀնչյուն առ հնչյուն հեքիաթ հորինեց,Գնաց, բաժանեց մոլորակով մեկ,Լույսի պատռված մասերը հինեց,Որ չխարխափենք խավարում երբեք:
Հոգիները մեզ չեն թողնի անդեմ,Լարերին սահող մատներով կգան-Այն հրաշքներին մենք կհանդիպենք,Որ հեքիաթի պես՝ և՛ կան, և՛ չկան: