Գարեգին Բ-ի բացարձակ տգիտության եւ միահեծան իշխանության արդյունքում Էջմիածնի թեմին է միացել Նիսի «ոչ առաքելական» հայկական եկեղեցին
Գերագույն Հոգևոր Խորհրդի 2012 թ. հունվարի 26-ի որոշմամբ «Հայ Առաքելական Եկեղեցի» տիտղոսից զրկված Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին 2014 թ. սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի դատարանի վճռով չէր կարող կոչվել «առաքելական»:
Հիշեցնենք, որ սա տեղի ունեցավ Գարեգին Բ-ի քմահաճ ցանկությամբ: Պատճառն այն էր, որ Նիսի հայկական միակ եկեղեցու վարչության անդամները չեն ցանկացել հետևել Գարեգին Բ-ի առաջարկած նոր կանոնադրությանը, համաձայն որիաշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում գտնվող հայկական եկեղեցիներն իրենց շարժական և անշարժ գույքով պետք է լինեն ոչ թե համայնքի սեփականությունը, այլ կաթողիկոսարանինը։ Նիսի հետ կապված այս պատմությունը ձգվում էր արդեն շուրջ 15 տարի: Գարեգին Բ-ի կողմից ապօրինաբար կարգալույծ հռչակված հոգևորականները Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում բոլոր ծիսական արարողություններն էլ կատարում էին Հայ առաքելական եկեղեցու կանոններին ու ծեսերին համապատասխան: Փաստորեն, Նիսի եկեղեցին միայն չէր կարող հայտարարել, որ ինքն առաքելական եկեղեցի է։ Հակառակ դեպքում Ֆրանսիայի աշխարհիկ իշխանություններն արդեն պատժիչ միջոցներ կձեռնարկեին, որովհետև, ինչպես պարզվում է, «առաքելական» տիտղոսը պատկանում է Գարեգին Բ Ներսիսյանին, ով և արգելեց Նիսի հայերին
կոչվելու Հայ առաքելական եկեղեցու զավակներ: Ի դեպ, «առաքելական» կոչվում են այն բոլոր եկեղեցիները, որոնք հիմնադրվել են Քրիստոսի 12 առաքյալներից կամ 72 աշակերտներից թեկուզ մեկի կողմից:
Եվ ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի թեմի առաջնորդի 12/04/2019 թվակիր շրջաբերական նամակից, Գարեգին Բ-ն ամեն ջանք և խորամանկություն ի սպաս է դրելՆիսի «ոչ առաքելական» հայկական եկեղեցին միավորելու Ֆրանսիայի հայոց թեմին: Այս նպատակով նախապես որոշվել էր վերաօծել հիշյալ եկեղեցին, սակայն Փարիզի առաջնորդարանում այս թեմայով ծավալված բուռն վեճերը հանգեցրին այն բանին, որ վերաօծումը փոխարինվեց Ապրիլի 14-ի օրհնության կարգով: Իսկ Մայր Աթոռի դիվանապետի
նախապես հայտարարված այցը Նիս չեղյալ նկատվեց:
Այս պարագայում, անպատասխան են մնում կանոնական հարցերը` ո՞ւր մնաց «առաքելական» տիտղոսի վերականգնումը Մայր Աթոռի կողմից, ֆրանսիական դատարանը արդյո՞ք ուժը կորցրած է ճանաչել 2014 թ. սեպտեմբերի 27-ի վճիռը:
Այլապես ստացվում է, որ Գարեգին Բ-ի բացարձակ տգիտության և միահեծան իշխանության արդյունքում Էջմիածնի թեմին է միացել Նիսի «ոչ առաքելական» հայկական եկեղեցին, իսկ թեմակալ առաջնորդ Վահան Հովհաննիսյանն էլ օրհնել է Գարեգին Բ-ի քմահաճույքով «ոչ առաքելական» հռչակված Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
ՈՂԲԱ՜Մ ԶՔԵԶ, ԳԱՐԵԳԻՆ Բըըը և ՔՈ ԿԼԱՆԸ:
Հ.Գ. Ֆրանսիայի Նիսի և Կոտ դ՚Ազուրի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու նախկին ծխական հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյանը 2011 թ. հունիսի 2-ինՀամբարձման տոնին, Սբ.Պատարագի ընթացքում վեճի է բռնվում Նիսի Ծխական խորհրդի անդամ Արամ Քարթունի հետ, քանի որ վերջինս կանգնած էր եկեղեցու բանկալում
մոմավաճառության սեղանի մոտ: Հայր Գրիգորը, անտեսելով և արհամարհելով Սբ. Պատարագի խորհուրդը, անհարգալից վերաբերմունքով կիսատ է թողնում այն, վերցնում Սկիհն ու իջնում ավանդատուն (տեսանյութը կցված է):
Ապա զգեստափոխվելուց հետո կրկին գալիս է ատյան` եկեղեցում շարունակելու իր վիճաբանությունը ճղճիմ հարցերի շուրջ: Տեղի հավատացյալները ապշահար փախեփախ են լինում: Սա՞ է հայ հոգևորականի կերպարը: Ինչո՞ւ մինչ օրս Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Գրիգոր աբեղա Խաչատրյանը պատասխանատվության չի կանչվել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի նիստին՝ պատժվելու Սուրբ Պատարագի նկատմամբ իր կատարած սրբապղծության համար: Նրան առնվազն փիլոնազրկում էր հասնում այս արարքի համար, եթե ոչ՝ կարգալուծություն: Երկու չափ, երկու կշի՞ռ…
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն