Posted on December. 11. 2019
Հենրիխ Մխիթարյանը միշտ էլ աչքի է ընկել հայրենանպաստ իր գործունեությամբ․․․
Բազմաթիվ են այն աշխատանքները, բարեգործական ծրագրերը, որին մասնակցել է Հենրիխը․․․
Իսկ այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, այն քայլը, որը Հենրիխն արել է մեր հայրենակիցների, ինչպես նաև հայ ազգի եզդի եղբայրների հետ միասնին․․․
Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները․․․
Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին․․․
Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝
Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին․․․
Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել մեր բոլորիս կողմից սիրված ֆուտոբլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը․․․
Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ․․․
Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես և Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ: Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո․․․
Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր․․․
Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները․․․