Նարին Փայլակյանի ֆեյսբուքյան գրառումը.
Վիրուսներդ կճոյանով կտրեմ…
Դեսից դենից լսում եմ, որ հհկ-ի կառկառունները անհանգստացած են առաքելական եկեղեցու հեղինակության համար։
Սիրտս մի տեսակ թռթռաց հուզմունքից։
Շեֆը լա՞վ ա
Մեռա փնտրելով,իր հավատավոր հոտին, հեղինակություն ունեցող հայ առաքելական եկեղեցու թեկուզ չնչին, գոնե մեկ լումայով օգնելու մասին փաստ չգտա։
Օգնեք, գուցե՞ լավ չեմ փնտրում։
Դուք էդ ո՞ր եկեղեցու հեղինակու-թյան մասին եք խոսում։ Էն որ ՊՊԾ -ի դեպքի ժամանակ, մի ամբողջ ազգ աղաչում էր ՀԱԵ-ի ծայրագույնին, որ մի ծպտուն հանի,բայց էդպես էլ մնաց անտեսանելի՞…
Մենք հեղինակություն ունեցող եկեղեցի ունե՞նք։
Բա ու՞ր է,ինչո՞վ է զբաղված, ինչու՞ ոչնչով չի օգնում ժողովրդին։ Թե՞ կորոնավիրուսի պատճառով ֆինան-սական ծանր վիճակում գտնվող ՀՀ հավատավոր քաղաքացուն օգնելը հեղինակավոր եկեղեցուն պատիվ չէ։
Եվ հիմա դուք ասում եք, որ կառա-վարությունը կճոյանին կպնելով եկեղեցին է հեղինակազրկու՞մ ։
Ժողովուրդը այլ կարծիքի է, հենց Կճոյանի նման սրիկային եկեղեցուց հեռացնելով ՀԱԵ-ի դերը և հեղինակու-թյունը հնարավոր կլինի վերականգնել։
Եթե ՀԱԵ-ն հեղինակություն ունենար ազնիվ առաջնորդ ունենար մեր երկրում սնկի պես չէին աճի «երփներանգ» աղանդները։
Դուք ջանք ու եռանդ չխնայեցիք եկեղեցու դերը գրեթե զերոյացնելու համար,հիմա անգամ ծիծաղելի է մտածել որ ձեզ անհանգստացնում է ՀԱԵ-ի դերը։
Միայն ծայրահեղ միամիտները չգիտեն ձեր իրական անհանգստության պատճառը։
