Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների հայտարարությունը Հայաստան-Արցախ երրորդ ճանապարհի կառուցման վերաբերյալ, անկասկած, չի դիմանում որևէ քննության, բարոյականությունից մինչև քաղաքականություն և անվտանգություն: Չի դիմանում, որովհետև Ադրբեջանը արդեն մոտ երեք տասնամյակ Արցախի և Հայաստանի հանդեպ վարում է մի քաղաքականություն, որի ակնհայտ ցեղասպանական, էթնիկ զտման նպատակադրումները Ալիևն ու նրա ենթակաները չեն էլ թաքցնում: Եվ ահա այդ պայմաններում, երբ նրանք չեն թաքցնում իրենց նպատակները, Եվրախորհրդարանի ինչ-որ պատգամավորներ չեն թաքցնում իրենց մտահոգությունը Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհի կառուցման հարցում: Այլ կերպ ասած, ստացվում է, որ նրանք մտահոգ են ոչ այլ բանի առիթով, քան արցախահայության կյանքը: Որովհետև Ադրբեջանի քաղաքականության համատեքստում Արցախի և Հայաստանի որևէ հաղորդուղի այլ բան չէ, քան պարզապես կյանքի ճանապարհ, որքան էլ որ շատ լինեն դեպի Արցախ տանող ճանապարհները: Դրանք չեն կարող համեմատության մեջ լինել անգամ Ադրբեջանի սպառնալիքների և Արցախի ու Հայաստանի սահմաններին կուտակած սպառազինության քանակի հետ:
Սակայն բուն խնդիրը, երևի թե, այստեղ էլ չէ: Եվ, իհարկե, Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության դաշտում էլ չէ, այս դեպքում միայն այդ դաշտում չէ, որովհետև խնդիր այդ դաշտում կա ակնհայտորեն: Բայց, որքան Հայաստանի խորհրդա-րանական դիվանագիտության համար է թեկուզ մի քանի գուցե խավիարա-պատված պատգամավորների հայ-տարարությունը ահազանգ և առավել արդյունավետ և բովանդակալից աշխատանքի խթան, հրամայական, նույնքան դա խնդիր է Եվրա-խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի համար ընդհանրապես: Որովհետև այդօրինակ հայտարարությունները Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը ըստ էության դարձնում են Ադրբեջանի ցեղասպանամետ քաղաքականության աջակից: Մի բան, որը էապես հարվածելու է Եվրոպայի քաղաքական վարկին, առաջացնելով լուրջ խնդիրներ ապագայի համար: Եվ միայն թվում է, թե իր խավիարային դիվանագիտությամբ Ադրբեջանը փորձում է Եվրոպայում հարվածել Հայաստանին ու Արցախին:
Եվրոպացի մեր բարեկամները ադրբեջանական խավիարի հետևում պետք է տեսնեն հենց Եվրոպային հարվածելու ռազմավարական նպատակը, որի հետևում, իհարկե, միայն Ալիևը չէ, ինչ խոսք, նա փոքր է դրա համար: Դրա հետևում նրա ավագն է՝ Էրդողանը, որի համար Եվրոպայի հետևողական հեղինակազրկումը ռազմավարական նպատակ է:
Հետևաբար՝ ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունները միայն Հայաստանին չէ, որ պետք է մտահոգեն, և գուցե նույնիսկ Հայաստանից ավելի պետք է մտահոգեն Եվրոպային, որովհետև Հայաստանը դրանցից չի պարտվելու, իսկ ահա Եվրոպան՝ Եվրոպան արդեն պարտվում է, եթե անգամ գտնվում է Եվրախորհրդարան անցած 3-4 մարդ, որն ունակ է մտահոգվել ցեղասպանահեն քաղաքականության հանդեպ կյանքի երաշխիքներ փնտրող ժողովրդի ինքնապաշտպանությամբ:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *