ԳՐԵՑ՝ ԳՐԻԳՈՐ ԳԵՏՑՅԱՆ
Ծանօթ. Խմբ. Մոսկվայի Հայց. Առաքելական Եկեղեցւոյ բարերար Պարոն Գրիգոր Գետցեան վերջերս կատարած է հետեւեալ գրառումը Նոր Հայաստան, նոր Հայրապետ / Nor Hayastan, nor Hayrapet ֆայսբուքեան կայքէջի վրայ.
Ինձ արդարադատություն պետք չէ, որ զղջամ սեփական սխալներիս համար։ Այսօր տեղեկացա, որ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատման գումարը վճարել են մեր Մոսկովյան երեք Հայ գործարարները ,ում հետ ես Մոսկվայի Հայ Առաքելական Նոր Եկեղեցին եմ կառուցել , ում պատվերով լծվել եմ այդ աշխատանքին, Նախագծայինից մինչեւ Գմբեթների պղնձածածկը , ինչի համար Գլխավոր ճարտարապետ Արտակ Գուլյանը իր հոդվածներից մեկում խոստովանել էր իմ Յուրահատուկ դերի մասին…
ԻՆՉՈՒ՞Մ ԵՄ ԵՍ ԻՆՁ ՄԵՂԱԴՐՈՒՄ եւ ԻՆՉՈՒ՞ ԵՄ ԱՄԱՉՈՒՄ։
Մոսկովյան Հայ Առաքելական Եկեղեցին կառուցման Ժամանակ , Ես խնդրանք ստացա եկեղեցաշինության բարերար հոգեբարձուներից մեկից, ով մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի գրավի մի մասի վճարմանը…
Իմ գործը պետք է լիներ մրցույթի միջոցով կազմակերպության ընտրումը, ով ժամանակի, գնային եւ որակական առումով կլիներ ավելի Համապատասխան։
Ունեի մեկ ամիս։ Նվազագույն գինը մեկ միլիոն դոլլարԻց ավել էր եւ բոլոր հայ կազմակերպությունների մասնակիցները պնդում էին , որ շահույթ չկա իրենց առաջարկած գնի մեջ ։
Հերթական, հոգեբարձուների խորհրդակցության ժամանակ հայտարարեցի ,որ մրցույթը չի կայացել կրկնակի թանգ գնագոյացման պատճառով եւ ես իմ կազմակերպությամբ եմ կառուցելու …
Գինը չքննարկվեց, սակայն ինձ խնդրող Բարերար Սերգեյ Համբարձումյանը Ներկաներին Հայտարարեց, որ իմ խոսքը բավական է իր եւ Եզրաս սրբազանի համար ,որ ապահով լինեն գմբեթների Մասով ։
Ես իմ սեփական միջոցներով կես միլլիոն դոլլար ինքնարժեքով չորս ամսվա ընթացքում կառուցեցի այն ինչ խոստացել էի ։ Ոչ եկեղեցին ,ոչ Մանարխը ինձ չվճարեց ոչ մի կոպեկ ,սակայն ես համարում էի դա իմ Եսի ծառայությունը Մեր քրիստոնեական հավատամքի Մեծ Մենքին ։ Եզրաս եպիսկոպոսը բազմիցս խոստանում էր ոսկե տառերով գրել իմ անունը….
Ես Իմ միջոցներով Մեծահարուստ Հայրենակիցներին օգնեցի խնայել եւ հարստանալ մեկ միլիոն դոլլարով, ինքս աղքատացա կես Միլլիոն դոլլարով, սակայն նպատակը եկեղեցու միջոցով ամուր ինքնություն եւ հզոր եկեղեցի ունենալն էր, որը արժեր բազմիցս ավել ու մինչ այսօր ափսոսանք չէի ապրել, սակայն այսօր ես ինձ թալանված զգացի, խաբված եւ դավաճանած սեփական սկզբունքներս ու հայրենիքիս շահերը։
ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐ ԻՄ ԽՆԱՅԱԾ ՓՈՂԵՐԸ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԱՅՍ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ, ԴԱՐՁՐԵԼ Է ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԵՒ ԻՄ ԽՆԱՅԱԾ ՓՈՂԵՐՈՎ ԱԶԱՏՈՒՄ Է Ռ .
Քոչարյանին , ով մեղադրվում է բազում Հանցանքներում։
Երբ հեղափոխությունից հետո , Մե՛ր թեմի առաջնորդին խնդրեցի հրավիրել բոլոր մտավորականներին եւ հայ Մեծահարուստներին ,որ գնահատենք պատմական իրողությունը հայրենիքում եւ վերամիավորվենք նոր կառավարման շուրջ եւ թույլ չտանք շահերի բախումներից բխող ամոթալի երեւույթներ…
Այսօր չեմ ասում ,այլ գոռում եմ , Եզրաս Սրբազան ամոթ քեզ որ չօգնեցիք կանգնեցնել ազգի պառակտումը, եւ ամոթ նրանց ով ինձ ստիպեց այսօր մեղավոր զգալ , ամոթ ինձ, որ նպաստել եմ իրենց հարստացմանը…
Ախր ինչու՞ եք ուզում երկիրը տանել կործանման , երբ միեւ նույն է , արդար իրավական Հայաստանը, ինքնիշխան հայաստանը կայանալու է , Այստեղ Փաշինյանի անձի խնդիր Չէ , նա դուր՞ է գալիս Ձեզ ամենազորներիդ թե ոչ…
Բարոյականությունը Հայաստանում անվերադարձ հաղթել է անշրջելի է առաջընթացը, հարմարվե՛ք այդ իրողությանը։ ՌԴ ՀՀ հարաբերությունները անձնակենտրոն (տՏ տՏվÿՑՌÿՎ ) ֆորմատից անցնելու է քաղաքակրթական , ինքնիշխան գործընկերային Ֆորմատի …
Տղաներ ՁԵ՛Ր ԵՍԸ փորձեք ծառայեցնել Ազգի Մենքին , ոչ թե Մենքը Ես ին …
Հակառակ դեպքում Մեր շինած եկեղեցին եւս Մենքը չի մտնի, քանզի մեր մեջ է Աստվածը կորել…
Այս սրտբաց գրառումի մասին՝ սրտացաւ հայերու մեկնաբանութիւններ:
– Kevork Yazedjian
Պարոն Գետցյան, մի՛ ամաչեք, ընդհակառակը հոգեպես խաղաղ եղեք, որ եկեղեցու շինարարության աստվածահաճո գործին էական մասնակցություն եք ունեցել: Այդ թող ամաչեն կտրիչները, եզրասները, նավասարդները, ասողիկները ու նրանց նման ստահակները, ովքեր Սուրբ Եկեղեցին վերածել…
– Nvard Ayvazyan
Հարյուր տարուց ավել հատուկ ծրագրով խառնածին ռուսը ամեն գնով աշխատում է վերացնել հայի արիացի տեսակը եւ մասամբ հաջողվել է։ Դա երեւում է ներկայիս ռուսաստանաբնակ,, քաղաքագետ,, հայրենադավների եւ որոշակի քանակությամբ ազգադավների դավաճան գործողություններից, որոն…
– Mariam Nikolai Barsegyan
Ayd ekexecuc stanan irenc patijn
Rusamed turkern
– Mariam Nikolai Barsegyan
Ayd ekexecuc stanan irenc patijn
Rusamed turkern
– Albert Sarkavag Zaqaryan
գարեգինի ու եզրասի նման ոչ հոգեորականներին, անհավատներին պեքե անհապաղ հեռացվեն, դրանք նույն պես սեռժա ռոբական կլանն են,քանդին մեր Եկեղեցին մինչ օրս Մայր Տաճարը դեռ վերանորոգում են, ձեր շնորհիվ է,որ հիմա աղանդավորները ամբողջ Հայաստանով մեկ բազմացել են։
– Հեղինե Ղեւոնդյան
Կեցցես, Ձեզ նման հարյուրավոր թալանվածներ կան դրանց երեսից, դավաճանված։