Թիւ 1759, Դեկտեմբեր 11-17


ԳՐԵՑ՝ ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ
Գործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝
«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւ USA Armenian Life-ի


Հրապարակախօս Ալիս Սողոմոնեան, Դեկտեմբերի 9-ի մեկնաբանութեան մէջ գրած է. «Եւ ԴՈ՞Ւ, գարեգին բ. Դու իմ կաթողիկոսը չես, գարեգին բ, քանզի իմ պատկերացրած կաթողիկոսը պիտի անարատ հոգի, մաքուր կենսագրութիւն ունենայ, լինի ա՛յն ճշմարիտ հոգեւորականը, որ իր անձը նուիրի Աստծուն եւ լինի ծառան ժողովրդի: Ես նոյնիսկ կասկածում եմ, որ, մինչեւ կուսակրօն քահանայ դառնալը, դու այն պարտադիր 40 օրը ճգնաւորի կեանք ես վարել: Իհա՞րկէ ոչ: Դու մաքուր կենսագրութիւն չունես, գարեգին բ: Քեզ յիշեցնե՞մ, թէ ինչպէս Գերմանիայէն քեզ հազիւ փախցրեց երանելի Վազգեն Վեհափառը: Ի՞նչ ղալաթներ էիր արել այնտեղ։ Մոռացե՞լ ես: Քո կենսագրութիւնը մաքուր չի, քանզի դու կաթողիկոս դարձար (ոչ թէ ընտրւեցիր) կաշառքով: Քո կենսագրութիւնը մաքուր չի, որովհետեւ կաթողիկոսն իրաւունք չունի ապօրինի երեխաներ ունենալ: Հիշեցնե՞մ 10 Պատուիրաններէն եօթերորդը՞։ ՛՛Մի շնանար՛՛»։

Սողոմոնեան շարունակեց. «Դու մաքուր կենսագրութիւն չունես, որովհետեւ, կաթողիկոս լինելով, բիզնեսո՞վ ես զբաղւում: Հիմա դու, գարեգին բ, պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը, կատարում ես ռոբիկ քոչարեանի պատւէրը, որովհետեւ այս շարժումը, այս խառնակչութիւնը ռոբերտի ծրագիրն է, որ նա, իբր չերեւալով, ո՛չ թե ընդյատակէն է վարում, այլ բացայայտ՝ հարցազրոյցներ տալո՛վ, ուղղորդելո՛վ, ժողովրդէն ժամանակին թալանած հսկայական գումարներ ներդնելո՛վ: Յանցագործ ռոբիկին սատարում է յանցագործ բ-ն: Դու ի՞նչ կաթողիկոս, եթէ ժողովրդէն մերժուած ռոբիկի ու սեռժիկի կամքի կատարողն ես, իհարկէ, քո ուզածն էլ պահանջելով նրանցից: Այդպէս չեղա՞վ, որ քաղաքի կենտրոնում գիտութեան ու մշակութային կենտրոն՝ լեզուի ինստիտուտը քանդեցիր ու քեզ համար դղյակ-նստավայր կառուցեցիր: Քեզանից պակա՞ս կաթողիկոս էին նախկինները, որ եոլայ էին գնում Ակադէմիայի հարեւանութեամբ եղած երկյարկանի փոքրիկ նստավայրով: Չէ՛, դու ուրի՜շ ես, քեզ պէտք է բազմայարկ հսկայական պալատ, եւ քո պէտքն էլ չի, թէ Լեզուի ինստիտուտի շենքէն վտարուած այն 4-5 գիտական հիմնարկների աշխատողներէն ով որտեղ ծւարեց: Անամօթ եւ անկուշտ կաթողիկոս գարեգին բ»:

Ան Գարեգին Բ-ի դէմ քննադատական շեշտով աւելցուց. «Իհարկէ պիտի պահանջես Նիկոլ Փաշինեանի հրաժարականը, որովհետեւ Փաշինեանը քեզ չէր թոյլ տայ, որ կարողանաս բաւարարել կրօնաւորին ոչ վայել պահանջներդ: Թոյլ չէր տայ, որ, լինելով իբր կաթողիկոս, ծաղկեցնես քո բիզնեսները՝ սեփական ռեստորաններ Պռոշեան փողոցի վրայ, սեփական խանութների ցանց Երեւանի տարբեր վայրերում, սեփական հիւանդանոց, սեփական դեղատուն։ Հա, ի դէպ, քո այդ սեփական «Իզմիրլեան» հիվանդանոցում պատսպարել էիր յանցագործ, ամբաստանեալ, քո սիրելի ռոբիկ քոչարեանին»:

Ան խարազանեց Գարեգին Բ-ին. «Հիմա դու ժողովրդի ատելի այդ յանցագործի պահանջն ես կատարում, որի հետ արիւնալի դէպքեր են կապուած՝ 2008-ի Մարտի 1-ը, 1997-ի Հոկտեմբերի 27-ը… Չմոռանամ քեզ յիշեցնել, գարեգին բ, որ դու հենց Հոկտեմբերի 27-ի արիւնալի դէպքի վրայով դարձար կաթողիկոս՝ դիտաւորյալ թոյլ չտալով, որ մայր Տաճարի ներսում, ուր վերջին քուէարկութիւնը պիտի կատարուէր, Ազգային ժողովում եղած մարդասպանութեան լուրը ժամանակին տարածուի։ Սրիկայ ես, սրիկա: Միայն նշանակւելուց (ոչ թէ ընտրւելուց) յետոյ, շատ ուշացումով, իբր նոր ես իմանում, հրապարակեցիր այդ լուրը: Եկեղեցում գտնւողները չհասկացան քո տրիւկը, Աստուած է՞լ չհասկացաւ: Թեպէտ քեզ համար ի՞նչ նշանակութիւն ունի, չէ՞ որ դու ո՛չ Աստծո ծառան ես, ոչ էլ ժողովրդի: Դու ծառան ես քո անբարոյ անվերջանալի պահանջմունքների»:

Խօսելով Գարեգին Բ-ի իրական կերպարի մասին, ան նշեց. «Բարերար հաւատացեալներ էին գալիս Մայր Աթոռի անուամբ, ինչո՞ւ էիր եկեղեցիներով լցնում Երեւան քաղաքը, երբ նրանց այդ գումարներով հարիւրաւոր տներ կարելի էր կառուցել աղէտի գօտում, որտեղ երեսուն տարուց աւել է, ինչ արդեն փթող տնակներում երկրաշարժէն տնաւէր մնացած մարդիկ են ապրում: Էլ քանի՞ գրոշ արժեն պատարագներէն հաւատաւոր ժողովրդին ուղղուած քո քարոզները: Ընդհանրապէս արժեք չունեն: Դրանց անկեղծութեանն ինչպե՞ս հաւատալ, երբ իսկապէս հաւատաւոր մի ողջ ընտանիք Գիւմրիում գնդակահարուեց, իսկ կաթողիկոսը «խոհեմ» լռութիւն պահպանեց: Հասկանում եմ, որ եթէ այն ժամանակուայ երկրի նախագահի աթոռը զբաղեցնող սեռժիկ սարգսեանը չցաւակցեց, դու ո՞նց կարող էիր նրա հետ քո սերտաճած մտքերի մէջ գիւմրեցի Աւետիսեանների ողբերգութիւնը զգալ, մանաւանդ՝ ցաւակցել: Էլի՞ թուարկեմ, թէ ինչ իրավիճակներում էր ժողովուրդը զարմացած կաթողիկոսիդ մունջ վերաբերմունքի վրայ, երբ մարտիմէկեան ողբերգութիւնը կատարուեց՝ 10 անմեղ զոհեր արձանագրելով: Երբ հարիւրաւոր անմեղ ցուցարարներ դաժանաբար ծեծի ենթարկուեցին, ու հարիւրաւորների վրայ էլ ոստիկանների մի կեղծ ցուցումի հիմքով յանիրաւի դատեր սարքուեցին, ու վերջիններս բանտ նետուեցին։ Սրանք քո հովանաւորեալ քոչարեան ռոբիկի տիրապետութեան ժամանակներում չե՞ն կատարուել, կաթողիկոս բ: Դու դա կարող ես մոռանալ, իսկ զոհերի հարազատները՞, տուժածները՞, բանտարկուածները՞։ Դրանք մոռանալը քեզ համար է հեշտ, կաթողիկոս բ, բայց նրանք դեռ շարունակում են մղկտալ ցաւերէն ու վիրաւորանքէն, ու արդարացի է նրանց բացասական վերաբերմունքը յանցագործ ռոբիկի հանդէպ, որի ցուցումով դու հիմա մտել ես քաղաքական խաղերի մէջ»:
Կարեւորելով Գարեգին Բ- ի վրէժխնդրութիւնը՝ ան աւելցուց. «Իսկ Գիւմրի քաղաքը քեզ հետաքրքրեց միայն, երբ երկրի Վարչապետ Նիկոլ Փաշինեանը, երկրաշարժի 32-րդ տարում գնաց ցաւակցելու գիւմրեցիներին: Դու ի՞նչ արեցիր։ հրահանգեցիր Շիրակի թեմի՝ աջապահեան ազգանունն ունեցող քո կամակատարին, թե հանկարծ պատարագ չմատուցես, որին պիտի մասնակցի Փաշինեանը: ԵՒ դո՞ւ էլ, այդ աջապահյա՞նն էլ, հոգեւորակա՞ն էք կոչւում, որ քաղաքական խաղերի մասնակից էք ու հաւատացեալ ժողովրդի հոգսերով, վշտերով, ցաւերով բացարձակ մտահոգուած չէք: Դուք երկուսդ էլ ինձ համար սատանաներ էք, որոնց գոյութիւնը երկրում շատ լաւ է բնորոշել Մեծն Շեքսպիրը. «Դժոխքը դատարկ է: Բոլոր սատանաներն այստեղ են»»։

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Արամ Ա-ն զերծ չմնաց Սողոմոնեանի դիպուկ քննադատութենէն, որ խստիւ բողոքեց անոր դէմ. «Եթէ ձեր այս անլուրջ կոչերին նաեւ արամ առաջինն է միացել, նրա շահերը դաշնակցութեան շահերն են, որ ստիպուած պաշտպանում է՝ էն հեռաւոր Լիբանանից անտեղի խառնուելով Հայաստանի ներքին գործերին, իր հեղինակութեան վրայ սեւ բիծ թողնելով»:
Կրն՞այ Գարեգին Բ-ն ըլլալ Ղեւոնգ Երեցի, Խրիմեան Հայրիկի, Վազգէն Ա Վեհափարի եւ Կոմիտաս Վարդապետի ընկերակցութեամբ: Սողոմոնեան ցաւով ըսաւ. «Դու իմ պատկերացրած հոգեւորականը չես, գարեգին բ, որովհետեւ իմ պատկերացրած հոգեւորականը Ղեւոնդ երեցն էր, ում հետեւէն բազմութիւն գնաց՝ հաւատի փրկութեան պատերազմ վարելու, որն Աւարայր է կոչուել: Իմ պատկերացրած հոգեւորականը Խրիմեան Հայրիկն էր, Վազգեն Վեհափառն էր, Կոմիտասն էր։ Դու, գարեգին բ, կապ չունես հոգեւորականութեան հետ: Պատահակա՞ն է, որ տասնամեակից աւելի է արդեն, որ քեզ գահընկեց անելու կոչեր են հնչում սփիւռքէն էլ, Հայաստանում էլ: Բայց դու շա՜տ պնդաճակատ ես»:
Սողոմոնեան եզրափակեց. «Եւ վերջում: Դու միշտ լծուած ես եղել յանցագործ, ամբաստանեալ ռոբերտ քոչարեանի շահերի պաշտպանութեանը եւ հիմա էլ, երբ պահանջում ես Նիկոլ Փաշինեանի հրաժարականը, կրկնեմ, դարձեալ ռոբիկի համար ու նրա հրահրմամբ ես անում քո այդ անխոհեմ քայլը, որը հովւապետին ոչ վայել քայլ է: Դա նաեւ քո բիսնեսները վտանգից հեռու պահելու վարմունք է, զզվա՜նք առաջացնող վարմունք: Դու օգտւեցիր յեղափոխութեան այդ անիծեալ թաւիշէն, որ քո պաշտպանեալ ռոբիկը բանտի ճաղերի ետեւում չմնաց ու յաջողեց խառնակչութիւններ հրահրել երկրում: Ես վերեւում հովւապետ բառն էլ օգտագործեցի՝ իմ այն խոր հարգանքէն ելնելով, որ ունեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդէպ եւ ոչ թէ քո՛ անհաւատացյալիդ հանդէպ: Դու միայն առերես ես կապուած Մայր Աթոռի հետ, մնացած քո բոլոր մտահոգութիւնները կապուած են քո բիզնեսի, քո անձնական հաճոյքների ու վայելքների հետ, որոնց կորստէն վախենում ես նոյնքան, որքան ռոբիկ քոչարեանը, որի թելադրանքով մտել ես այդ դաւադիր խաղի մէջ: Ափսոս, որ երկիրս կաթողիկոս չունի»։

Տասնամեակներէ ի վեր Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մէջ հայ ժողովուրդի բացայայտ չարաշահումէն յետոյ, նախկին նախագահների ձեռամբ, սկսած՝ նախկին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանէն (1991-1998), մինչեւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարեան (1998-2008) եւ Սերժ Սարգսեան (2008-2018), հայերն ամենուր համատարած դժգոհութիւն ցոյց կուտան:

Այժմ քաղաքական վերածնունդը դարձած է աճող համաշխարհային հայկական հիմնական պահանջող ուժըՃշմարտութեան Ազգային Յանձնաժողով ստեղծելու համար, որ պէտք է ամբողջութեամբ հետաքննէ բոլոր ռեժիմները, ներառեալ Փաշինեանի ներկայիս վարչակազմը: Բացի առաջարկուող Ճշմարտութեան Ազգային Յանձնաժողովէն, Հայաստանի եւ Սփիւռքի հայերը համառօրէն կը փորձեն ջանքեր գործադրել փրկելու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ամբողջական կործանումէ: Համաշխարհային Հայ Եկեղեցւոյ Բարեկարգման շարժումը հաշուետուողականութիւն կը հետապնդէ ե՛ւ Էջմիածնի Կաթողիկոս Գարեգին Բ-էն, ե՛ւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան Արամ Ա-էն:

Հայաստանի, Արցախի, Սփիւռքի ու Կիլիկիոյ եւ Սուրբ Էջմիածնի հայ կաթողիկոսութիւններու առեւանգումը յատուկ շահադիտական խումբերու եւ մաֆիաներու կողմէն կը շարունակէ աշխարհով մէկ աղմուկ բարձրացնել: Աշխարհի հայութեան աճող թիւ մը համոզուած է, որ մէնատիրական հին օրերը հասած են իրենց աւարտին:

Աւելին, Հայաստան-Արցախ եւ Սփիւռք շատ աւելի լաւի արժանի են, քան հին գողապետական ռեժիմները եւ սորոսականնրը, որոնք կը խարխլեն Հայաստանի պետականութիւնն ու հայ ազգի հաւաքական ապագան:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *