ԳՐԵՑ՝ ՀՐԱՆԴ ԱՄԻՐԵԱՆ
Յեղափոխական գործունէութեան համար թուրքական իշխանութիւնները ձերբակալել էին Պետրոս Մարիմեանին եւ աքսորել էին Աքքադի Սեն Ժան Դակր բանտ-ամրոցը:
Վեց տարի այդ տանջարանում նստելուց յետոյ, 1896-ին, ազատւում եւ մեկնում է Լոնտոն: Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութիւնը խանդավառութեամբ է ընդունում հերոսին:
Այստեղ Պ. Մարիմեանը Աւետիս Նազարբէկի հետ խմբագրում է «Ապտակ» երգիծաթերթը, միաժամանակ կատարելով նկարազարդումները:
1899թ. կուսակցութեան առաջադրանքով Պետրոս Մարիմեանը մեկնում է Պաքու, ակտիւօրէն մասնակցում տեղի հնչակեան մասնաճիւղի աշխատանքներին: Որոշ ժամանակ անց նա գնում է Թիֆլիս, զբաղւում հրատարակչական գործունէութեամբ:
Հնչակեան հերոսներ Տօնապետեանի եւ Գ. Գալիճեանի մասին մեզ ուրիշ ոչինչ յայտնի չէ: Տօնապետեանից մատնութեան լուրը ստանալուց յետոյ ամենակարճ ժամանակամիջոցում ռուս պճրուհին կերպարանափոխւում ու դառնում է սեւազգեստ, ամբողջովին փարաջայով ծածկւած արաբուհի:
Նորից արաբական անծայրածիր անապատի աւազուտներ, նորից քոչուոր պետուիններ: Բազում երկար ու ձիգ օրերից յետոյ, կարծես թէ տեղիք է տալիս աւազէ օվկիանոսը… ահա եւ Սամարիտէ քաղաքը, ահա եւ Երուսաղէմը: Ինչքան մօտ է ազատութիւնը: Միջերկրական ծովի միւս ափին Յունաստանն է, Աթէնքը, որտեղ նրան անհամբեր սպասում են հարազատները, ընկերները, փոքրիկ զաւակները: Ամիսներ տեւած դաժան ճամբորդութիւնից յետոյ վերջապէս հեռւում, մշուշների մէջ երեւաց Յունաստանի՝ այդ չքնաղ երկրի մայրաքաղաքը: Ամուր գրկախառնութիւն, հանդիպման բերկրանք, ուրախութեան արցունքներ եւ մանկան ճիչ ու անուշիկ թաթիկներ…
Կարծես թէ վերջացաւ մղձաւանջ թուացող այս իրողութիւնը, ետեւում մնաց այս անիրական իրականութիւնը: Մարօն տանն է, ընտանիքի ու ընկերների շրջապատում:
Կարելի է մտածել, որ ամէն ինչ վերջացաւ:
Բայց վերջացա՞ւ արդեօք…:
Որոշ ժամանակ անց Յարութիւն Ճանկիւլեանը փախաւ Սեն Ժամ Դակր բերդից, շարունակեց իր աննկուն յեղափոխական գործունէութիւնը:
1896թ. Կոստանդնուպոլսում հրատարակեց յիշողու-թիւնները, ուր տեղ գտան նա եւ այդ իրական լեգենդի մանրամասները: Դժբախտաբար այս առասպելական հերոսը նոյնպէս զոհ գնաց թուրքական եաթաղանինՀայոց Մեծ Եղեռնի ժամանակ: Իր այս աներեւակայելի ճամբորդութեան մասին Մարօն հետագայում գրեց.-Երջանիկ եւ հպարտ եմ, որ կարողացայ կատարել կուսակցութեան յանձնառութիւնը եւ գործով ապացուցել յեղափոխականի ուժն ու կամքը: Սակայն թուացեալ անդորրն ու երջանկութիւնը երկար չտեւեցին: Սուլթանի արիւնոտ թաթը Աթէնք էլ հասաւ, ուր գործում էր Հնչակեան կուսակցութեան կեդրոնը: Սուլթանի պահանջով Յունաստանի կառավարութիւնը երկրից արտաքսեց կուսակցութեան ղեկավարութիւնը: Հնչակեան կուսակցութեան կեդրոնը տեղափոխուեց Մեծն Բրիտանիայի մայրաքաղաք Լոնտոն: Այստեղ կուսակցութեան գործունէութիւնը ստացաւ նոր լիցք, նոր թափ: «Հնչակ»ին զուգընթաց հրատարակուեցին «Գաղափար» ամսագիրը եւ «Ապտակ» երգիծական ամսաթերթը: Թարգմանութիւններ կատարուեցին Մարքսից, Էնգելսից, Պլեխանովից, Լաֆարկից: Լոնտոնում առաջին անգամ հայերէն թարգմանուեց եւ հրատարակուեց Քարլ Մարքսի ու Ֆրիտրիխ Էմգելսի «Կոմունիստական Մանի ֆեստ»ը: Թուրքական ու ռուսական յատուկ ծառայութիւնների գործակալները ուշի-ուշով հետեւում էին Հնչակեան կուսակցութեան գործունէութեանը, նրա ղեկավարութեան նկատմամբ կիրառելով տարբեր դաւեր
մատնութիւն, զրպարտանք, հալածանք, թունաւորում:
Մի օր մեզ մօտԼոնտոն եկաւ ԱՄՆ-ի «Նիւ-Եորք Հերալտ» թերթի մի թղթակից,-իր ինքնակենսագրականում գրում է Մարօն,- եւ սուլթանի անունից առաջարկեց մեզ համար ֆանտաստիկ մի գումար
«Հընչակ»ի հրատարա կումը եւ հակաթուրքական փրոփականտան դադարեցնելու պայմանով: Մենք նրան մերժեցինք: Որոշ ժամանակ անց Լոնտոնում յայտնուեց յայտնի սիոնիստ Թէոտոր Հերցելը: Նա նոյնպէս սուլթանի անունից յայտնեց, որ Թուրքիայում Հնչակեան կուսակցութեան գործունէութիւնը դադարեցնելու պայմանով պատրաստ է մեծ զիջումների: Մենք Հերցելին էլ մերժեցինք:
Այնժամ սուլթանը դիմեց ասիական մեթոտիԼոնտոն գործուղեց իր գործակալը (ազգութեամբ հայ, հնչակեան) մեզ թունաւորելու նպա տակով: Վերջինս բացայայտըւեց պատահականօրէն
կերակուրը թունաւորելու պահին:
1895թ. Օգոստոս 5-ին մահացաւ Ֆ. Էնկելսը: Հաւաք ուել էին յայտնի սոցիալիստներ Գերմանիայից, Ռուսաստանից, Աւստրիայից, Անգլիայից, Ֆրանսայից համապա տասխան ծաղկեպսակներով: Սգոյ արարողոթեանը ներ կայ էին Մարօ եւ Աւետիս Նազարբէկեանները: Նրանց բերած ծաղկեպսակի վրայ գրուած էր «Ֆ. ԷնկելսինՀայաստանից» մակագրութիւնը: Տարաձայնութիւններ են սկսւում կուսակցութեան ղեկավար կազմում, որը վեր է ածւում իսկական առճակատ ման: Այն իր գագաթնակէտին հասաւ 1896թ. Լոնտոնում կայացած համագումարի ժամանակ, որտեղ կուսակցութիւնը պառակտուեց: Արեւմտահայ գործիչների ղեկավարութեամբ ստեղծուեց այսպէս կոչուած Վերակազմեալ Հնչակեան Կուսակցութիւնը, որոնք ներկուսակցական սուր պայքար ծաւալեցին: Խա՞ռն է արդեօք թուրքական գաղտնի գործակալների մատը այս գործում
դժուար է ասել: Այն պատուած է գաղտնիութեան թանձր շղարշով եւ լուրջ հետազօտութեան կարիք է զգում: Չնայած Մարօն իր կենսագրականում նշել է, որ «Կուսակցութեան պառակտման գործում մեծ դեր խաղաց սուլթանի կողմից կաշառուած կուսանդամ, արդէն ոչ-երիտասարդ գրականագէտ Արփիար Արփիարեանը»:
Արփիար Արփիարեանը ծնուել է 1851թ. Սամսունում: Սովորել է Պոլսի Թարգմանչաց եւ Վենետիկի Մուրատ-Ռա փայէլեան վարժարաններում: Աշակերտել է Ղեւոնդ Ալիշանին:
Լոնտոնում Մարօն սերտ կապեր է հաստատում ռուս տարագիր-յեղափոխա կանների հետ, մօտիկից ծանօթա նում Ռուսաստանի եւ Անդրկովկասի քաղաքական իրավիճակին:
Կուսակցութեան պառակտումը, երբեմնի ընկերների իր հասցէին ուղղուած անհիմն մեղադրանքները ստիպեցին նրան հեռանալ Լոնտոնից: 1900թ. Մարօն ամուսնուԱւետիս Նազարբէկի հետ թողեց Լոն տոնը եւ գնաց Փարիզ: Այստեղ նա մնաց մինչեւ Ռուսաստան տեղափոխուելը: 1904թ. աչքի առաջ ունենալով ձերբակալուելու վտանգը, Մարօն մեկնեց Ռուսաստան: Նա բնակութիւն հաստատեց Փեթերպերկում, մի անշուք բնակարանում: Շուտով այն դարձաւ մօտալուտ ռուսական առաջին յեղափոխութեան ռահվիրաների հաւա քատեղին: Փեթերպուրկ եան ցուրտ կլիման, խոնաւութիւնը հակացուցուած էին Մարոյի առողջութեան համար: 1906թ. սկիզ բին, ստիպւած նա մեկնեց ծննդավայրը
Թիֆլիս:
Ռուսական առաջին յեղափոխութեան պարտութիւնից յետոյ ստեղծուած ծանր պայմաններում, Մարօն միշտ նա մակագրական կապի մէջ էր աշխարհի տրաբեր ծայրերում գտնուող հնչակեան կազմակերպութիւնների հետ: Կապը սերտ էր յատկապէս ՍԴՀԿ Արեւմտեան Հայաստանի տարածքում աշխատող ու մաքարող մասնաճիւղերի հետ:
«ՄԱՐՈՅԻ ՀՐԵՂԷՆ ՀԵՏՔԵՐՈՎ» Գիրքէն