ԳՐԵՑ՝ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հայ ազգի երանելի զորավար Գարեգին Նժդեհը երկիրը ներսից քանդողներին շատ դիպուկ է բնորոշել՝ «ներքին թուրքեր» ու նաև՝ «ներքին տականքներ»: Դրանք՝ այդ «ներքին թուրքերը», գառան մորթի հագած այն տափուկներն են, որոնց դժվար է զանազանել՝ հա՞յ են, թե հայի ծածուկ թշնամի: Դրանք իրենց այնպես են պահում, գողությունն ու թալանն այնպես խորամանկ ու արհեստավարժ են անում, որ երբեմն նույնիսկ ժողովուրդը դրանց մաքուր մարդու, ազնիվ մարդու տեղ է ընդունում:

Օրինակ, տոնոյան դավիթը ազնիվ հայի համարում ուներ ընդհուպ մինչև 44 օրյա պատերազմի ավարտն ու Ավստրիա իր փախչելը: Ավստրիայի այդ առանձնատան վրա դավիթի ծախսած փողերի վրա նահատակ զինվորների արյո՜ւնն է, նա ի՞նչ խղճով էր ապրում այդ տանը: Հիմա, ավաղ, շատ ուշացումով, պարզվում է, որ նա ա՛յդ իր «համակրելի» եղած տարիներից թալանել, հա՜ թալանել է ու չի բացահայտվել: Հետո, շատ հետո պարզվեց, որ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ կարգին էլ փչացել է, բայց իր փչանալը խորամանկորեն ու վարպետորեն քողարկել է: Քողարկել է անգամ, երբ արդեն, իրեն կարգին հայի տեղ էին դրել ու պաշտպանության նախարար էին նշանակել: Այստեղ էլ այդ ներքին թուրքը կարողացավ դիմակը պահել:

Զինվորներին իր ժպտադեմ հայացքով այցելությունների՜ էր գնում, նույն կեղծ ժպիտով նոր գնած ռազմական տեխնիկայի մոտ լուսանկարվո՜ւմ էր: Ի՞նչ իմանայինք, թե ցուցադրվող ռազմական տեխնիկան անորակ է: Հետո, շատ հետո պիտի պարզվեր, որ փայլուն մետաղով պատված, արտաքին շքեղ տեսքով այդ զինտեխնիկան չի էլ կրակում, չի էլ կարողանում մեր երկիրը պաշտպանել օդային հարձակումներից և որ այդ տեխնիկան ընդամենր… երկաթի կամ դյուրալյումինի ջարդոն է: Այդ բացահայտումից հետո՞ կորավ քո կեղծ ժպիտը, անհայրենիք տոնոյան, հիմա քո այս նոր կարգավիճակում գոնե ընդունա՞կ ես մտածելու, որ քո վարմունքը հայրենիքի բացահայտ դավաճանություն է, զոհված զինվորների հիշատակի ոտնահարում է, այ պիղծ եւ ազգադավ դավիթ:

Ինչպե՞ս էին փչանում պաշտոնյաներից ոմանք քոչարյան ռոբիկի կամ էլ սեռժիկ սարգսյանի նախագահության տարիներին: Ահա այդպես էին փչանում, ինչպես փչացել էր տոնոյան դավիթը, որ, թյուրիմացաբար, համակրանք էր շահել մի ժամանակ: Փչացել էին նրանք, ովքեր Բաղրամյան 26-ից եկած բանավոր հրամաններով զորք էին մտցնում Երևան: Քանիսի՞ անունները թվարկես՝ այնքա՜ն շատ են դրանք՝ այդ փչացածները:

Հիմա դավիթ տոնոյանն ու բանակի մատակարար կազմակերպության տնօրենը, որոնք հափշտակել են երկու միլիարդից ավել գումար (սա դեռ ընդամենը նոր հայտնբերված խախտումն է), իրենց, այսպես ասած, պաշտպանների բերանով հայտարարում են, թե չեն ընդունում մեղադրանքը:

Տո այ դավաճան հայվաններ, ի՞նչը չեք ընդունում, այդ ի՞նչ հակափաստարկ եք բերում, որ պիտի «արդարացնի» պարտադրված պատերազմում մեր հազարավոր անմեղ նահատակների կորուստը, որի պատճառը պետության բյուջեի վրա «սաղացրած» նաև ձեր գնած խոտան զենքն է եղել:

Մեղադրանքը չընդունելը դեռ մի կողմ, ռոբոսեռժական ծախված մամուլը շարունակում է հոխորտալ, թե այդ ձերբակալությունները ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակ ունեն: Հայաստանի դժվարին կյանքով մտահոգ լրագրողնե՞ր եք դուք, այ ծախվածներ, թե՞ փողի մեռած ոչ ու փուչ կամակատարներ եք, փորձեք ապացուցել հակառակը: Ապացուցեք, որ դավիթ տոնոյանի՝ Ավստրիայում գտվող առանձնատունը ընդամենը Աստծու նվերն է «հայ ժողովրդի փառապանձ զորավար» դավիթին: «Ապացուցեք», որ դավիթի գնած զենքը խոտան չի եղել, այլ ընդամենը «զինվորները չեն ցանկացել կրակել…»: Ավելի մեծ աբսուրդ, քան ընդդիմադիր մամուլի ծախված լրագրողների մտացածին գրածն է, դժվար է պատկերացնել:

ԱԱԾ-ի հրապարակումը ժողովրդի մեծ մասի մոտ տարակուսանքից զատ նաև մեծ ատելություն առաջացրեց տոնոյան դավիթի ու դրա նման տականքների հանդեպ: Ատելություն ու զարմանք, թե դրանք ու իր նմանները ի՞նչ երեսով են կրում հայի անուն, կամ թե ինչո՞ւ է ուշանում դրանց օրինական պատժելու ժամանակը:

Դրանց՝ այդ ներքին թուրքերին, արժանի պատժի ենթարկելը 44 օրյա պատերազմում զոհվածների արյան վրեժը պիտի դառնա: Եվ դա չպիտի ուշանա, ու բանակը թալանողներից ո՛չ մեկը չպիտի (ժողովրդի ասած) պլստա:

Այ տականքներ, այ ներքին թուրքեր, արժե՞ր կեղտոտ փողի համար ժողովրդին այդչափ ատելի դառնայիք:

Ի վերջո, մեր երկիրը պիտի մաքրվի՞ դավաճաններից, գողերից, թալանչիներից…
Ես հավատում եմ, որ այդ օրը սարերի հետևում չի:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *