Վերջին երեք տասնամյակների փորձը ցույց է տա-լիս, որ աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն:

Այս ճշմարտությունը ավելի ակնհայտ է դառնում ժամանակի հետայն հասնելով մինչև իսկ թիվ մեկ օրախնդրի: Մեր ինքնության, հարատևման և բարգավաճման տեսլականի կարևորագույն պայմանը արցախյան հարցի լուծումն է և ներկայումս չկա ու տեսանելի ապագայում էլ հազիվ թե լինի մի գաղափար, մի նպատակ, որը իր կարևորությամբ կարողանա համեմատվել դրա հետ: Արցախյան հարցը մեր և’ մարտավարությունն է և’ իր անսահման ընդգրկունությամբ հանդերձ
ռազմավար-ությունը, որը ի վիճակի է միավորելու ողջ հայությանը:
Ժամանակի տրամաբանությունը ենթադրում է ազգային շահերին ավելի համակարգված մոտեցում:
Անհրաժեշտություն է ծագում հետագա գործունեության համար ունենալ, ձևավորել-ձևակերպել արդիական և կենսունակ գաղափար, գաղափարախոսություն, ինչի շուրջ կարող են միավորվել հայոց քաղաքական միտքն ու ներուժը: Ճակատագրի բերումով և թելադրանքով այդպիսին կարող են լինել Արցախն ու արցախյան հարցը:
Հետևաբար, Արցախը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ էլ կհյուսվի ազգային գաղափարախոսությունը:
ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան` Ռուդիկ Լևոնի Հյուսնունց
Արցախ, 2021թ.

Մեծյարգոյ ԱՀ Նախագահի գլխաւոր խորհրդական-
Յատուկ յանձնարարութիւններով դեսպան Ռուդիկ Լևոնի
Հյուսնունցի տեսութիւնները ողջունելի են
Աշխարհի հայութիւնը խորապէս կը գիտակցի որ Հայ Ազգը այլընտրանք չունի – բոլորս պարտաւոր ենք միասնական եւ անհատական/հաւաքան բոլոր միջոցներով պաշտպանել հայկական քաղաքա-կըրթութեան օրրան՝ Արցախը եւ արցախահայութիւնը։ Ան է ներկայ եւ ապագայ հզօր Հայաստանի ողնաշարը։
12 Օգոստոս, 2021-ին Արցախի Հան-րապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ, ԱՄՆ ՀԱՅ ԿԵԱՆՔ-ի ժուռ-նալիստական խումբը եւ Ամերիկայի մէջ գործող Ամերիկեան Հայկական Պետական Անվտանգութեան Հիմնարկութեան ղեկավարութեան անդամները խոր գոհունակութեամբ զրուցեցին Արցախի Հանրապետութեան Նախագահ Մեծյարգոյ Արայիկ Յարութիւնեանի եւ ԱՀ Նախագահի գլխաւոր խորհրդական-Յատուկ յանձնարարութիւններով դեսպան` Մեծյարգոյ Ռուդիկ Լևոնի Հյուսնունցի հետ։ Մանրամասնիւթիւնները՝ շուտով։
Աբօ Չափարեան
Ստեփանակերտ-Երեւան
13 Օգոստոս 2021 թ.