Ռ. Լ. Հյուսնունց
ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան


Դարեր շարունակ մենք չունեինք հայրենիք, պետություն, պետականություն:
Աշխարհում հաշվարկվում է մոտ 7000 լեզվաընտանիք, իսկ պետությունների թիվը տատանվում է 204-207:


20-րդ դարում հայը ունեցավ այդքան բաղձալի երկու անկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն:
Ցավոք, պետականամետության ցածր գիտակցումը՝ հայերիս բերեց մեծ կորուստների:

Ջլատելով մասնատեցին, պառակտեցին, ցեղասպանեցին և այսօր գտնվում ենք ազգային արժանապատվությունը կորցրածի կարգավիճակում:

Վերջին մի քանի հարյուրամյակում կերտելով հաղթանակ՝ նվաստացրինք, անարգեցինք թշնամուն, կորցնելով վեհապետության, ասպետության առաքինությունը…

Կյանքը բումերանգի հատկություն ունի, ուրեմն պետք է դիմակայենք ու մեր սխալներից դասեր քաղելով վեր հառնենք ու շարժվենք առաջ:
-Չպետք է կորցնենք մեր ապագայի ուղենիշները՝ վերածվելով անգիտակից ամբոխի:

Հայի գենը ազնիվ է, առաքինի, մաքառող, և ի վերջո մեր հավաքական ուժը՝ անկոտրում:
-Մեզ չեն սովորեցրել, որ պետություն ունենալու համար անհրաժեշտ է արյուն և քրտինք տալ:

Նայենք աշխարհին՝ ու՞ր են ԱՄՆ-ի զինված ուժերը, որտե՞ղ են հզոր պետությունների զորաշարժերը…
Ցավոք սա է աշխարհի դաժան կարգն ու իրականությունը:

Գոնե մենք պետք է կառչած մնանք մեր սահմաններինպաշտպանելով հող հայրենին: Համախմբվենք ու հավատանք, որ մենք կարող ենք... Կարող ենք կրկին վերակերտել մեր նախնիների երբեմնի փառքը... Կանգնենք Արցախի կողքին: Աստված պահապան Արցախատանը:

ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
Ռ. Լ. Հյուսնունց

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *