Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան
(Սեն Ռաֆայել)
«Պատերազմի հանդէպ ունեցած վախը շատ
աւելի ահաւոր է քան ինքը պատերազմը»:
Սենեկա
Որքան որ իր բնոյթով եւ իմաստով պատերազմը ատելի է ահռելի եւ անընդունելի այներբեք չի դադարել չի կորցրել իր անհրաժեշտութեան եւ կարեւորութեան աստիճանը, եւ մարդկութեան պատմութեան ողջ
ընթացքին ուժեղները միշտ իրենց կամքն են թելադրել: Գաղտնիք չէ որ մարդկային յայտնագործութիւնների եւ նորարարութիւն-ների զգալի մասը կատարուել են պատերազմական նպատակով՝ եւ նրա պահանջով մնացած կարծիքները ունայն եւ փուչ խօսքեր են՝ հեքիաթներ: Մէկ բան մխիթարիչ է, որ ՈՒԺԸ միշտ միեւնոյն տեղում չի մնում եւ մի կողմից միւսը անցնելու հակում ունի ղեկավարների իմաստութեան, բանականութեան եւ հնարամտութիւնից կախուած:
Այդ վիճակը ապրեցինք մենք, երբ իննսունականների փառաւոր յաղթանակներին փոխարինելու եկաւ 44օրեայ դժոխքն՝ անմեղ զոհերի ողբալի փաստով զանց չառնելով տարածքային եւ նիւթական կորուստները, եւ նոյն դժոխային վիճակը չէ՞ որ առկայ է Ուկրաինայում, երբ այդ բարեկամ համարուող երկրի ղեկավարը սատարում էր Ալիեւին հրճուում եւ շնորհաւորում նրան մեր երկրում տարած յաղթանակի առիթով՝ առանց հաշուի առնելու, որ իր կողքին մօտ հինգ հարիւր հազարանոց հայկական գաղութ է ապրում, որ նրանք` այդ հայերը մասնակից են հիւրընկալած երկրի բարգաւաճման ընթացքին, եւ ա րդի դժուար եւ դժգոյն օրերին 43 հայ զոհ է արձանագրուել:
Ի՞նչ են տարաձայնութիւնները մեր եւ այդ երկրի միջեւ, որի հետ սահ-մանակից չենք: 2014-ին, երբ քննարկւում էր Ղրիմը Ռուսաստանին կցելու հարցը ՄԱԿ ի նիստերի – ընթացքին, հայ պատգամաւորը քուէարկեց ռուսների օգտին: Նախ՝ նրանք մեր հիմնական մարտավարական գործընկերն են, ապա մենք նման խնդիր ունենք Արցախի վերաբերեալ, ուր ազգային ինքնորոշման հանգամանքը առաջնային է եւ մեր քայլը տրամաբանական լինելով հաճելի չէր թուացել միւսներին եւ վերջին բախման օրերին Զելինսկին յայտնեց, որ իրենք կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը եւ փոխադարձաբար վայելում են նոյն վերաբերմունքը, ուստի ամէն տեսակի օգնութեան պատրաստ են իրենց համակիրների համար:
Այդպիսով է որ վտանգաւոր արգելուած ուկրաինական սպիտակ ֆոսֆորի քուլաները թափւում էին մերոնց գլխին՝ հաճոյք պատճառելով այն Զելինսկուն որ այսօր աշխարհով մէկ օգնութեան կոչեր է անում ռուսական բանակի արարքի դէմ որ նոյնպէս արդարացի չի կարող համարուել, քանզի ամէն պատերազմ աւելորդ է, երբ կարելի է բանակցութեամբ խնդիր լուծել միայն թէ մեր աղէտի ժամանակ աշխարհը խուլ էր եւ համր, մինչդեռ արդի դրութեամբ խառնուել են թէ ինչ պատիժ կարող են, տալ Պուտինին, որ նոյնպէս անբարոյականութեան գագաթնակէտ է, քանի որ իւրաքանչիւրը իր շահերն է փնտրում:
Նոյնը չե՞ղաւ Վրաստանի պարագային, նաեւ նոյն դերակատարները այլ տրամաբանութեան, մտքի եւ նպատակի կրողն էին Քոսովոյի դէպքում, ցանկանալով կրկին տարրալուծել Սերբիայի ամբողջականութիւնը, քանզի նա սկսել էր ազդեցիկ դիրք ունենալ եւ իր ձայնը լսելի դարձնել Եւրոպայում Կացութիւնը շատերի սրտով չէր: «Երկու չափ՝ երկու կշիռ» սկզբունքը դարերից ի վեր գործել է անխափան եւ ինչո՞ւ ոչ այսօր Ո՞վ է մոռացել: 25 տարի առաջ հիւսիսային Կիպրոսի գրաւումը, որ մարդասիրութեան ջատագովները նոյնիսկ չնկատեցին, թէ ի՛նչ է կատարւում իրենց քթի տակ: Շատ հեռու չգնանք եւ յիշենք «Կարսի, Բաթումի ու Մոսկուայի խորհրդաժողովներ» անունով աճպարարութիւններին: Ցաւալի փաստեր: Ռուսաստանի, իմա՝ Պուտինի հանդէպ համընդհանուր պատժամիջոցների խաժամուժի մթնոլորտում երբ այդ, երկիրն է մեր միակ վստահելի գործընկեր, ի՞նչ է լինելու մեր վիճակը եթէ լարախաղացի նման ճիշտ քայլ չանենք, քանզի բոլորի կարիքն ունենք եւ ի՞նչ են լինելու հետեւանքները, եթէ ռուս տնտեսութիւնը անկում ապրի:
Հարուածը ուղղակի մենք ենք ստանալու, քանի որ տարեկան մօտ մէկ միլիարդ դոլարի շուրջ գումար են ուղարկում այնտեղ արտագնաց աշխատողները՝ իրենց հայրենաբնակ ընտանիքներին Իրաւունք ունե՞նք կտրել այն ճիւղը որի վրայ նստած ենք: Աւելի իմաստուն է լինել զգոյշ, հեռատես եւ խորամանկ: Ի՞նչ այլ ելք ունենք: Մեր չորս հարեւաններից երկուսը երդուեալ թշնամի են մեզ կլանելու մշտական ցանկութեամբ միւս երկուսը կեղծ խորթ եղբայրներ, որոնցից դեռ առարկայական ոչ մէկ քայլ ենք տեսած մնում է որ մենք մեր ճարը ինքներս գտնենք, միայն թէ այդ հնարաւոր կարող է լինել եթէ մեր, ներքին յարաբերութիւնները լինեն մարդկային, այլ ոչ այն ինչ գտնում ենք փողոցներում կամ ԱԺ ի դահլիճում, որ նման է ականապատ դաշտի՝ պատրաստ պայթելու եւ հեռու չէ դաւադրութիւն լինելուց: Նման ընդդիմադիր ուժերի ներկայութիւնը ՝ չարիքի մեր բաժին ն է եւ նման է տապանաքարի՝ օգտակար չ է եւ նետուելիք եւս չ է: Աւա՜ղ սխալ չէ որ հասարակութիւնը դարձել է ամբոխ:
Ի դէպ վերջերս հակառուսական նկրտումներ տեղ գտան համացանցի որոշ էջերում, Լաւրովի՝ ռուսական դպրոցների բազմացման ակնարկից յետոյ որ լուրջի տեղ ընդունելու որեւէ պատճառ չկայ, միայն թէ ջուրը պղտորելու առիթ կամ պատճառ կարող են հանդիսանալ: Նման գրութիւնների կամ ելոյթների հեղինակները երբեմն փոքր կամ գրպանային քաղաքական խմբեր են՝ իրենց անուանելով կուսակցութիւն, որոնք սեփական ցանկութեան մասին անգամ գաղափար չունեն: Ոմանք մինչեւ 1829- ի ռուս պարսկական պատերազմի դրուագ են ցուցադրում «ճշմարտութիւն» ապացուցելու, մինչդեռ աւելի նուաստացուցիչ եւ ամօթալի քայլեր են եղել երբ, հայ սպայի կոչումով անձինք թշնամուն տեղեկութիւն են հաղորդել ընդամէնը մի քանի դոլարի դիմաց:
Դժուար շատ դժուար պիտի լինի այս կացութիւնից չոր ու ցամաք առանց կորուստների դուրս ելնելը ՝ Ինչպէ՞ս:
21-6-22 Ռուբէն Յովակիմեան – Սեն Ռաֆայել