Գրեց՝ Առլեն Շահվերդյան
Իմ հողն ուրի՜շ է, դուք չե՛ք հասկանա,
Իմ խմած ջուրն ուրի՜շ համ ունի,
Ինչքա՛ն էլ ձեզնով բա՛րձր պարծենաք՝
Ի՛նձ համար թա՛նկ է հո՜ղս Հայրենի:
Ինչքա՛ն էլ հյութե՜ղ բարիքներ պարզեք
Ու ասեք՝ ձերը լա՜վն է ամենա,
Իմ արևահա՜մ ծիրանո՛վ կուզեմ
Սեր բացատրելիս լեզուս քաղցրանա՜:
Ինչքա՛ն էլ գերո՜ղ ու գրավի՜չ եք,
Ձեր դյութիչ գայթով փորձեք գրավե՛լ,
Մե՛կ է, ինձ համար հմայքը քի՛չ է,
Իմ Հայրենիքի սե՛րն է առավել:
Իմ սրտի տակ՝ սե՜ր, ափիս մեջ էլ՝ հո՛ղ,
Աչքերում՝ արև՜ ու բերկրա՜նք կա մեծ,
Իմ անո՜ւշ երկրի տե՛րն եմ դարավոր,
Նրա՛ն եմ ձոնել իմ հոգին անեղծ:
Իմ Հայաստա՜նը ծա՛ռն ու տերև՛ն է,
Ջո՛ւրն է քչքչան՝ դալա՜ր աղբյուրի,
Կապո՜ւյտ երկնքի պայծառ արև՛ն է,
Շո՛ւնչն է սահմանը պահող զինվորի՛:
Իմ օդն ուրի՛շ է, դուք այն չե՛ք շնչել,
Չե՛ք գրկել զո՜վը վսեմ սարերի,
Ո՛ւր էլ որ լինեմ՝ ինձ հե՛տ կկանչեն
Սի՛սն ու Մասի՛սը՝ անմա՜ր դարերի:
Ամե՛ն մի հայի սրտի Հայաստա՜ն,
Մի ուրի՜շ աշխարհ, մի ուրի՜շ օրրան,
Թող հավե՛տ ծխա երդիկը քո տան,
Քո ծո՛ւխն ինձ համար ծաղկո՜ւնք է գարնան:
Իմ հողն ուրի՜շ է, դուք չե՛ք հասկանա…
Առլեն Շահվերդյան