«Մարտական խաչ»

Posted on September. 8. 2022

Գրեց՝ ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Երբ պատերազմն սկսվեց, ոտքը նոր էին վիրահատել, հիվանդանոցում էր: Ինչքան խնդրեցի, որ մնա հոսպիտալում, չլսեց, հրաժարվեց երկրորդ վիրահատությունից: Ասացի՝ Կարո՛ ջան, հանուն Արտյոմի, բուժվի, նոր գնա դիրքեր: Ասաց՝ գիտես, թե այ-ստեղ Արտյոմի նման քանի տղա կա, որ պաշտպանության կարիք ունի: Պատերազմի առաջին մի քանի օրը լուր չունեինք, հետո Կարոյի ընկերը զանգեց՝ Վարդանը, ասաց՝ Ձեր տղան լեգենդ է, գիտեք՝ թշնամու քա-նի տանկերի ճանապարհ է փակել ֆագոտով:
Մի օր էլ իմացանք, որ տղայիս լեյտենանտի կոչում են տվել ու պարգևատրել են «Մարտական խաչ» 1-րդ աստիճանի շքանշանով: Հարցրինք, թե՝ ինչ սխրանք է գործել, որ այդպիսի մեծ պարգևի է արժանացել, կարճ, խուսափողական պատասխան տվեց: Ասաց՝ տանկեր եմ խփել:
Հոկտեմբերի 13-ի առավոտյան բոլորիս հետ խոսեց: Հետո հորն ասաց՝ մորս ու եղբայրներիս լավ կնայես: Այդ օրը տղաս զոհվեց: Ես գիտեմ, թե որ վայրկյանին կանգնեց նրա սիրտը: Ես զգացի: Ասես՝ սեփական սիրտս պոկվեց ինձնից:
Տղայիս փոխարեն սահմանից վերադարձավ նրա լեգենդը: Հրամանատարները, ծառայակից ընկերները պատմում էին ու պատմում: Ասում էին՝ ֆագոտով տանկերի շարասյուն էր կանգնեցնում: Այնքան հմուտ էր խփում, որ մի կրակոցով երկու տանկ էր շարքից հանում, բայց տանկերը չէին պայթում, ու մերոնք կարողանում էին վերցնել դրանք: Նայում էր իր սարքած հրավառությանն ու հիանում: Ամբողջովին ձերբազատվել էր վախից. ասես՝ մահ չկար, մահն իր համար չէր: Մարտի ամենաթեժ պահին կատակում էր: Հրայրի ձեռքը ջախջախվել էր, ասում էր՝ խոսք եմ տալիս, քեզ համար նոր ձեռք եմ առնելու՝ բնականից լավը: Ասում էին՝ թշնամուն ոչ մի շանս չէր թողնում: Նույնիսկ դիվերսիոն հարձակում է հետ մղել:
Ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/99426.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *