Արցախի նախագահն ու պետական նախարարը շրջափակումը ճեղքած ու Մոսկուա գացած են. երկու օր է այս տեղեկատուութիւնը կը շրջանառուի, առանց
հերքման կամ հաստատման:
«Մամուլում եղած այդ բովանդակութեամբ լուրերը չենք մեկնաբանում», «Ազատութեան» ըսած է Արցախի նախագահի մամուլի խօսնակ Լուսինէ Աւանեսեանը:
Արցախի նախագահի մամլոյ խօսնակը տեղեկութիւնը չի մեկնաբաներ, կառավարութեան լրատուականը նոյնպէս: Թէ՛ Արայիկ Յարութիւնեանի ու թէ՛ պետական նախարարին լրատուականները չեն ալ հերքեր: Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսեանի տեղեկութեամբ` Արայիկ Յարութիւնեանը արդէն գացածեկած է, իսկ Ռուբէն Վարդանեանը դեռ Մոսկուա է:
Թէ ի՞նչ ճանապարհով, Պետրոսեանը պատասխանեց. «Մի գուցէ ռուս խաղաղապահների կամ Կարմիր Խաչով է դուրս եկել, յստակ չեմ կարող ասել, բայց որ այստեղ չի գտնւում, դա իրականութիւն է»:
Նախագահ-պետական նախարար խմորումներ են, ըստ Պետրոսեանի, այդ ալ իրենց ոչ միասին, այլ հերթով տարած է Մոսկուա:
«Մենամարտ է գնում, այսպէս ասեմ, Արայիկ Յարութիւնեանը, որ գնացեկաւ, ինքը աշխոյժ տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է անցկացնում եւ այդ ամբողջ հանդիպումները միտուած են նրան, որպէսզի Ռուբէնին հանեն այստեղից», ընդգծեց ան:
Տիգրան Պետրոսեան կ’ըսէ, որ այժմ Յարութիւնեանի խմբակիցները լուրեր կը տարածեն, որ Ռուբէն Վարդանեանը կա՛մ պիտի չվերադառնայ, կա՛մ պիտի վերադառնայ հրաժարականի թուղթը ձեռքին. «Տեղեկութիւններ ունեմ, որ Նիկոլ Փաշինեանի հետ էլ է հանդիպել ու տեղեկութիւններ ունեմ, որ Նիկոլ Փաշինեանն էլ է դէմ Ռուբէն Վարդանեանին»:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *